Բժշկի ընդունարանում
Ճանապարհ դեպի Զալցբուրգի բժշկական միջազգային սեմինար. Աստղիկ Մարկոսյան
Ամերիկյան-ավստրիական հիմնադրամը շուրջ 20 տարի բժիշկների համար իրականացնում է Զալցբուրգի բժշկական միջազգային սեմինարներ, որոնք ո՛չ միայն նպաստում են բժիշկների տեսական և գործնական գիտելիքների հարստացմանը, այլև օգնում են ստեղծել անձնական կապեր օտարերկրյա գործընկերների հետ: Այդ տարիների ընթացքում մասնագիտական սեմինարներին մեր երկրից մասնակցել է 901 հայ բժիշկ:
Սեմինարների մասին մանրամասն զրուցել ենք Հայաստանում Զալցբուրգի բժշկական միջազգային սեմինարների կոորդինատոր Աստղիկ Մարկոսյանի հետ:
– Զալցբուրգի բժշկական միջազգային սեմիներների ծրագիրն ի՞նչ է իրենից ներկայացնում:
– Ամերիկյան-ավստրիական հիմնադրամն արդեն ավելի քան 20 տարի է, ինչ հիմնել է «բաց բժշկական ինստիտուտը», որի հիմնական ծրագրերից է Զալցբուրգի բժշկական միջազգային սեմինարները: Ծրագրի նպատակն է մասնագիտական աջակցություն ցուցաբերել անցումային շրջանում գտնվող երկրների առողջապահական համակարգերին՝ նպաստելով կադրային ներուժի, այսինքն, բժիշկների մասնագիտական գիտելիքների հարստացմանը: Այս ծրագրի յուրահատկությունը նրանում է, որ այն կարճաժամկետ է՝ մեկ շաբաթյա կամ մեկամսյա, որին կարող են մասնակցել միայն պրակտիկ բժիշկները: Սա բժշկական կրթություն է, որը տեղի է ունենում փորձի փոխանակման միջոցով: Յուրաքանչյուր մասնագիտական սեմինարի մասնակցում են տարբեր երկրներից 30-40 բժիշկներ և դասախոսներ, ովքեր ծրագրի շրջանակում իրականացնում են փորձի փոխանակում, որի արդյունքում ստեղծվում են նաև անձնական կապեր, ձևավորում է հետագա միջազգային համագործակցության հարթակ: Ծրագիրը, որը նախատեսված է բժշկական համարյա բոլոր ճյուղերի համար (մանկաբուժություն, վիրաբուժական և թերապևտիկ մասնագիտություններ, և այլն), իրականացվում է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում:
– Տարվա ընթացքում ի՞նչ հաճախականությամբ են կազմակերպվում սեմինարները:
– Մոտավորապես 20-30 տարբեր թեմատիկ սեմինարներ են կազմակերպվում: Ծրագրի շրջանականերում արդեն մի քանի տարի է նաև կազմակերպվում են, այսպես կոչված, «առաջնորդության սեմինարներ», ինչպիսիք են բժշկական կրթության, որակի ապահովման և պացիենտի անվտանգության, բժշկական առաջնորդության, կիրառական կլինիկական հետազոտությունների և բժշկական ինֆորմատիկայի սեմինարները: Վերջիններիս կարող են մասնակցել միայն այն բժիշկները, ովքեր արդեն մասնակցել են իրենց գործունեությանն առնչվող որևէ մասնագիտական սեմինարի:
Սեմինարների շրջանավարտներն ունեն նաև հնարավորություն երեք անգամ դիմելու մեկ ամիս տևողությամբ պրակտիկ վերապատրաստման Ավստրիական որևէ կլինիկա՝ Վիեննա, Զալցբուրգ, Գրաց, կլինիկական հմտությունների բարելավման նպատակով: Սա կոչվում է observership:
Սեմինարի շրջանավարտները հետագայում հնարավորություն ունեն իրենց երկրներում մասնագետներին հետաքրքրող թեմաների շուրջ կազմակերպել սեմինարներ՝ սատելիտային սիմպոզիումներ, և հրավիրել բաց բժշկական ինստիտուտի ամերիկյան ու ավստրիական դասախոսներին:
– Խոսենք սեմինարին մասնակցելուն վերաբերող ոչ պակաս հրատապ ֆինանսական կողմի մասին
– Ճանապարհի և կացության հետ կապված ծախսերը հոգում են ծրագրի նախաձեռնողները՝ ամերիկյան-ավստրիական հիմնադրամը:
– Ովքե՞ր կարող են դիմել` ծրագրին մասնակցելու:
– Ծրագրին կարող են դիմել ՀՀ-ում մասնագիտությամբ աշխատող բոլոր բժիշկները՝ անկախ աշխատանքի և բնակության վայրից: Մասնակցության համար տարիքային սահմանափակում չկա, կարևոր է ունենալ համապատասխան մասնագիտական դիպլոմ (բժիշկի) և անգլերենի իմացություն:
– Որտե՞ղ և ինչպե՞ս դիմել:
– Ցանկացողները կարող են գրանցվել www. aaf-online.org կայքում, լրացնել պահանջվող անձնական տվյալները, ներբեռնել և լրացնել փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա նրանք կմասնակցեն հարցազրույցի և անգլերեն լեզվի քննության: Հաջորդ փուլում ծրագրի կազմակերպիչներն ընտրում են սեմինարների մասնակիցներին: Կայքում կան անհրաժեշտ կոնտակտային տվյալները, հարցերի դեպքում կարող են կապ հաստատել լոկալ համակարգողի հետ:
Ներբեռնել.
Salzburg Stiftung of the AAF
01.03.2016 Կարդացեք նաև
28.08.2023
12.06.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
