Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Չեմ կարողանում կորուստներն ու ձեռքբերումները որպես աշխատանք ընկալել. Վահե Տեր-Մինասյան՝ 2014-ին «ամենաորոնված մասնագետը» Մեդ-Պրակտիկ առողջապահական կայքում

Չեմ կարողանում կորուստներն ու ձեռքբերումները որպես աշխատանք ընկալել. Վահե Տեր-Մինասյան՝ 2014-ին «ամենաորոնված մասնագետը» Մեդ-Պրակտիկ առողջապահական կայքում

2014 թվականին med-practic.com առողջապահական պորտալում ամենաորոնված բժիշկը հայ-ամերիկյան առողջության կենտրոնի (մամոգրաֆիայի կենտրոն) վիրաբուժական գինեկոլոգիայի ծառայության ղեկավար Վահե Տեր-Մինասյանն է: Այս առիթով Մեդ-Պրակտիկ թիմն այցելեց բժշկին՝ շնորհավորելու և հանձնելու ավանդական մրցանակը:


–   Վահե, Մեդ-Պրակտիկ թիմը շնորհավորում է Ձեզ՝ 2014-ին ամենափնտրված բժիշկը լինելու կապակցությամբ: Ի՞նչ եք կարծում, բժշկի հանդեպ մեծ պահանջարկն առաջանում է լավ PR-ի՞, թե՞ մասնագիտական պրոֆեսիոնալիզմի արդյունքում:


–   Շատ շնորհակալ եմ: Հաղթանակս այդ երկուսի արդյունքն է: Բնական է, որ որպես վիրաբույժ ճանաչում են պացիենտները, նրանց ծանոթներն ու բարեկամները, բայց մասսայական ճանաչման համար, իհարկե, PR-ն անհրաժեշտ է:


Չեմ կարողանում  կորուստներն  ու ձեռքբերումները որպես աշխատանք ընկալել. Վահե Տեր-Մինասյան՝ 2014-ին «ամենաորոնված մասնագետը»–   Ո՞րն է հաղորդավարի ու բժշկի սահմանագիծը: Կա՞ վտանգ այդ սահմանն անցնելու:


–   Հիշում եմ, երբ սրանից 2 տարի առաջ մրցանակ ստացա՝ որպես տարվա լավագույն բժիշկ-հաղորդավար, մի փոքր նեղվեցի՝ մտածելով, որ գուցե ինձ ընկալում են ավելի շատ որպես հաղորդավարի, բայց հաղորդավարությունն իմ աշխատանքի ընդամենը մի փոքր հատվածն է: Դրանից հետո եկավ այն փուլը, երբ կենտրոնացրի ջանքերս, որպեսզի առաջին հերթին ճանաչեն որպես վիրաբույժ:


–   Ինչպե՞ս սկսվեց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի ճանապարը, և այդ ճանապարհը սկսելու ու ներկայում բավականին լավ արդյունքներով շարունակելու համար ու՞մ եք պարտական:


–   Կա այսպիսի գաղափար՝ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել: Քայլ առ քայլ անցել եմ մասնագիտական ընդունված ուղղով, բայց եկավ մի ժամանակ, երբ ամեն ինչ սկսեց շատ արագ փոխվել, որում մեծ նշանակություն ունեն իմ կյանքում հայտնված մարդիկ: Հեռուստահաղորդումն ինձ բերեց ճանաչում: Փաստորեն, իմ ուժերին առաջինը հենց այնտեղ հավատացին: Այնուհետև հայտնվեցին մարդիկ, ովքեր հավատացին արդեն մասնագիտական ոլորտում: Ի դեպ, առաջինը մասնագիտական ոլորտում, ում վստահություն ներշնչեցի, առողջապահության նախարարն է՝ Արմեն Մուրադյանը: Երբ նա դարձավ Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն, ինձ հրավիրեց՝ վիրահատություններ կատարելու, որտեղ ձեռք բերեցի մասնագիտական ինքնուրույնություն: Հետո մասնագիտության ասպարեզում աճելու հնարավորություն տվեց Խաչանուշ Հակոբյանը, ով օժանդակեց մասնագիտական կուրսեր անցնելու Մոսկվայի, Ֆրանսիայի կլինիկաներում՝ տիրապետելու էնդոսկոպիկ վիրաբուժության մեթոդներին: Վերադարձել եմ մասնագիտական պաշարով, հուսով եմ` արդարացրել եմ նրանց սպասումները, ովքեր հավատացել են իմ ներուժին:


–   Ինչո՞ւ հատկապես վիրաբուժական գինեկոլոգիա:  


–   Անկեղծ ասած՝ սկզբնական շրջանում գինեկոլոգիան ինձ չի հետաքրքրել, պարզապես քույրս վիրաբույժ-գինեկոլոգ էր ու միշտ ասում էր, որ մասնագիտության մեջ օգնող ու առաջնորդող է պետք: Որոշեցի նրա ճանապարհով գնալ, սակայն միմյանց թիկունք լինել չհասցրեցինք. երբ սկսեցի աշխատել, նա բնակություն էր հաստատել Կանադայում: Հիմա ես եմ նույն խոսքերը կրկնում. աշխատանքում պետք է վստահ լինել, որ ցանկացած իրավիճակում շուրջդ օգնող, կոմնորոշող մարդիկ կան: Այսօր ես հրաշալի ընկեր ունեմ՝ գինեկոլոգ Էդուարդ Բարսեղյանը, ում նույնիսկ կատակով «սենսեյ» եմ անվանում, ով ամենաբարդ վիրահատությունների ժամանակ միշտ պատրաստ է օգնել, խորհուրդ տալ: Վիրահատություն կատարելիս կարիք ունես մեկի ներկայության, ով այդ պահին կհավատա քո ուժերին, քո թիկունքում կլինի: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր «սենսեյն» ունենա:


Չեմ կարողանում  կորուստներն  ու ձեռքբերումները որպես աշխատանք ընկալել. Վահե Տեր-Մինասյան՝ 2014-ին «ամենաորոնված մասնագետը»–   Վահե, հիմա Դուք նաև դասավանդում եք: Արդեն հասցրե՞լ եք դառնալ որևէ մեկի «սենսեյը»:


–   Փորձում եմ սովորեցնել այն, ինչ ինձ չեն սովորեցրել, ինչում ես դժվարացել եմ, ինչ չեն ասել ու հնարավորություն չեն տվել անելու:


–   Մինչև հեռուստահաղորդավարությունը նաև հարցազրույցներ էիք վարում ամենատարբեր ոլորտի բժիշկների հետ: Ի՞նչ տվեց Ձեզ լրագրողի աշխատանքը:


–   Ինձ տվեց ծանոթություններ, շփումներ: Այդ ամենը տվեց նաև այլ կյանքով ապրելու հնարավորություն: Ուռուցքաբանի կյանքը բավականին բարդ է: Ամեն կորցրած հիվանդի հետ ծանր ապրումներ ես ունենում: Մի դեպք եմ հիշում, երբ ծանր վիրահատությունից հետո գնացի խմբագրություն, ու ինձ թվում էր, որ ավելի վատ ոչինչ չի կարող լինել, նկատեցի՝ նույն տրամադրությունն ուներ նաև մեր պարբերականի ղեկավարը: Երբ հարցրի ՝ ինչ-որ բա՞ն է պատահել, շատ լուրջ ու տխուր ցույց տվեց ամսագրի նոր շապիկը. «Գույներին նայի, ահավոր է»: Հավատացնում եմ՝ ես սկսեցի կյանքին ուրիշ կերպ նայել: Ես հասկացա. պարտադիր չէ, որ խնդիրը կյանքի ու մահվան հարց լինի, խնդիր կարող են լինել նույնիսկ գույները… Եվ, եթե քո աշխատանքի նվիրյալն ես, նույնչափ տխրեցնելու են անգամ գույները, որքան բժշկին՝ անհաջող վիրահատությունը:


–   Ե՞րբ կորցրիք առաջին հիվանդին... 


–   Կլինիկական օրդինատուրայում էի, երբ առաջին անգամ չհաջողվեց փրկել հիվանդին… Բուժող բժիշկը չէի, բայց իմ մասնագիտական կյանքում առաջին դեպքն էր: Լաց եմ եղել, այո… Գրեթե 15 տարի է անցել, սակայն չեմ մոռանում, այսօրվա պես հիշում եմ առաջին կորցրած հիվանդին: Ուռուցքաբանության ոլորտում աշխատելը, ցավոք, ստիպում է ականատես լինել նման դեպքերի: Ծանր եմ տանում… Գուցե ճիշտ չէ, բայց չեմ կարողանում վերաբերվել այդ ամենին միայն որպես աշխատանքի… Ես մարդ եմ…


Կա, իհարկե, փոխհատուցում: Հիմա զբաղվում եմ նաև վերարտադրողական խնդիրներով: Իմ պացիենտների զգալի մասը անպտղությամբ տառապող կանայք են: Յուրաքանչյուր անգամ, երբ կինն, ով տարիներ շարունակ անկարող էր բալիկ ունենալ, հղիանում է, աննկարագրելի հաճելի պահեր եմ ապրում: Այսօր կատարում եմ պացիենտին կյանքի կոչող վիրահատություններ, որոնց մասին տարիներ առաջ կարող էի միայն երազել: Սա աշխատանք է, որտեղ չպետք է շտապել, չպետք է սահմանափակվել, պետք է տանել մինչև վերջ, յուրաքանչյուր պացիենտի դեպքում մտածել հարազատի պես, հանուն ում պետք է անել ամեն հնարավորը:


–   Եզրափակելով մեր զրույցը՝ որպես մարդ և հետո միայն որպես բժիշկ, ի՞նչ կցանկանաք Ձեր պացիենտներին:


–   Առողջությու՛ն: Ցանկանում եմ հաջողակ լինել կյանքում: Նաև շատ կարևոր է գնահատել այն, ինչ ունեք, շնորհակալություն հայտնել Աստծուն: Գրեթե ոչինչ հարատև չէ, և մենք՝ ժամանակի ընթացքում, այսպես, թե այնպես, ինչ-որ բաներ կորցնում ենք, ինչ-որ բաներ՝ ձեռք բերում, կարևոր է՝ հասցնել շնորհակալ լինել ունեցածի համար:

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ