Բժշկի ընդունարանում
Դավիթ Ֆանարջյան․․․ ԴՈՒՔ արժանի եք բժիշկ կոչվելու վեհ պատվին․․․
Յուրաքանչյուր ոք կյանքի որևէ փուլում, կամա թե ակամա, կարիք ունի իր կյանքում բժշկի անմիջական միջամտության, վերջինիս կողմից տրվող ցուցումների, հույսի և, որ ամենակարևորն է, հոգատարության՝ առանց նախապայմանների, առանց հետին կամ բացահայտ ակնկալիքների…
Թերևս չգտնվի որևէ մեկը, ով իր մտապատկերում« բժիշկ երևույթի մասին չունենա վերոնշյալ նախնական պատկերացումը. ուստի ես էլ այլախոհ չեմ համարվի, եթե ասեմ, որ դեռևս մանկության տարիներից իմ մտապատկերում այդպիսին է դրոշմվել բժշկի կերպարը, ավելին՝ ես մտա այդ կերպարի մեջ ու տարիներ շարունակ համարվում էի սիրելի տիկնիկներիս սիրելի բժշկուհին, իսկ իմ ստեղծած բժշկական կենտրոնն ամենալավն էր աշխարհում… Տարիների հետ, իհարկե, այդ ստեղծված երազը չդարձավ իրականություն, սակայն ցանկությունը մնաց իմ մեջ՝ գոնե սեփական հայրենիքում տեսնել իմ երազների բժշկական կենտրոնն իր արժանավոր բուժաշխատողներով, ովքեր իրապես արժանի են՝ բժիշկ կոչվելու վեհ պատվին… Իրականությունը, ցավոք, այլ էր գրեթե ամենուր, հիասթափությունը՝ չափազանց խորը… Երբ ամիսներ շարունակ մարդիկ աշխատում են քեզ հետ, հոգ են տանում քո մասին, բացահայտում քո առողջությանը սպառնացող վտանգները և առաջարկում լուծումներ, ակամայից քեզ երջանիկ ու ապահով ես զգում և ամեն ինչից առաջ չես մոռանում երախտիքի քայլ անել… Երջանկությունդ փոխվում է հիասթափության, ապահովությունդ՝ տագնապի ու սթրեսի, երբ այդ նույն մարդիկ ստիպում են հասկանալ, որ վաստակած իրավունքներդ չեն կարող լիովին կիրառվել՝ քեզ ինչպես հարկն է վտանգներից ազատելու և քո մասին հոգ տանելու գործում…Ուղղակի պարտավոր ես շնորհակալություն հայտնել Աստծուն, որ երբ փակվում են անհրաժեշտ դռներ, նշմարվում են դեպի լույս տանող հույսի պատուհաններ…
Կյանքի իմ այս փուլում եղավ այնպիսի պահ, որ ես ևս բախվեցի կյանքի ունեցած չար կատակների հետ, բայց, շնորհիվ իր կոչմանը հավատարիմ բժիշկ Դավիթ Ֆանրջյանի, իմ մեջ մեծ ուժ ներդրեց և վստահեցրեց, որ ես լիովին առողջ եմ ու բոլոր այն հիվանդությունները, որոնք որոշ §վայ մասնագետների¦, իբր թե, հայտանբերել են հոդս ցնդեցին համապատասխան ստուգումներն անցնելուց հետո։
Արժե ավելի շատ երախտիքի խոսքեր հղել բոլոր-բոլորին, բայց որպեսզի շատերի աչքերին ու ականջներին հայկական սովորության համաձայն երախտիքի արտահայտման այս տարբերակը որպես գովազդ չընկալվի, ուզում եմ պարզապես ամբողջ սրտով ու հոգով բարձրաձայնել՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ․․․
Լավագույն մաղթանքով՝
Էմմի Մանուկյան
22.06.2014 Կարդացեք նաև
28.08.2023
12.06.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ