Բժշկի ընդունարանում
Բժիշկ, ով պացիենտի աչքերում տեսել է հուսահատությունից հետո ծնվող երջանկությունը. ԱՐՏԱՎԱԶԴ ՍԱՀԱԿՅԱՆ
Փետրվարի 11-ին նշվում է Հիվանդի համաշխարհային օրը: Նման օր առանձնացելու նպատակն է հատուկ ուշադրության արժանացնել այն մարդկանց, ովքեր հայտնվել են հիվանդի կարգավիճակում:
Օրվա առիթով Med-Practic-ի զրուցակիցն է մի բժիշկ, ով մի կողմից բազմաթիվ հիվանդների փրկել է սեփական մարմինը խեղված տեսնելու դժոխային պատկերներից, մյուս կողմից՝ շատ-շատերին օգնել ունենալ իրենց երազանքների գեղեցիկ արտաքինը:
Մ. Հերացու անվ. ԵրՊԲՀ թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի ղեկավար, Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ Արտավազդ Սահակյանին պացիենտը ծանոթ է իր բոլոր հոգեվիճակներով:
– Բժշկության Ձեր ոլորտը շատ առանձնահատուկ է. պացիենտին փրկում եք ամենածանր հոգեվիճակներից ու պարգևում ամենից անսպասելի զգացողությունները:
– Անդրադառնալով հարցազրույցի առիթին՝ նախ կցանկանայի, որ հիվանդ մարդ չլիներ, ու բժիշկներն անգործ լինեին (ծիծաղում է.-խմբ.): Անձամբ ես կուզեի տեսնել «առողջ» պացիենտներ՝ զբաղվելով նրանց գեղեցկացմամբ, երիտասարդացմամբ՝ էսթետիկ խնդիրներով:
Մենք երկու տիպի պացիենտներ ենք ունենում՝ մարդիկ, ովքեր առողջ են և մեզ են դիմում էսթետիկ նպատակներով՝ արտաքինը շտկելու կամ ավելի երիտասարդանալու, երկրորդ խումբը մարդիկ են, ովքեր դիմում են մեզ վնասվածքի հետևանքով բացակայող մարմնամասը վերականգնելու խնդրով, օրինակ՝ ուռուցքները հեռացնելուց հետո: Բացի այդ, մեզ են դիմում նաև անհետաձգելի ցուցումներով հիվանդներ, այն է՝ մարմնամասի վնասվածք, այդ թվում՝ նաև անդամահատում: Կորցրել է թևը, ոտքը, ականջը… Արագ՝ 6-8 ժամվա ընթացքում արձագանքման դեպքում կարող ենք վերականգնել:
– Ասում են՝ Դուք հրաշքներ եք գործում. ինչպե՞ս է պացիենտի աչքերում ծնվում երջանկությունը հուսահատությունից հետո:
– Դա պետք է տեսնել… Մեզ մոտ հիմա մի տղա է բուժվում. տաս օր առաջ ձեռքն ենք վերականգնել: Հիմա երջանիկ ժպիտը դեմքին է: Նրան բերել էին ծայրահեղ ծանր, շոկային վիճակում: Թևը թողել էր վերելակի ու պատի արանքում, պոկվել, ընկել էր ցած՝ 11-րդ հարկից: Կարողացանք և՛ տղային փրկել, և՛ ձեռքը:
Պատկերացրեք՝ երիտասարդ տղա, ում ձեռքն ամբողջովին պոկված էր, տեսեք՝ նույն տղան այսօր ինչ ժպիտ ունի (ցույց է տալիս լուսանկարը հեռախոսի էկրանին-խմբ.): Նա ինձ ամբողջ կյանքում չի մոռանա, համոզվա՛ծ եմ: Այս վիրահատության հետ կապված տհաճ դիպված եղավ, երբ որոշ լրատվամիջոցներ հեղինակությունը վերագրեցին իմ օգնականին: Իհարկե, հարթվեց:
– Դուք նույն հանգստությամբ ցույց եք տալիս պոկված ձեռքի ու ժպտացող տղայի լուսանկարները: Երկա ՞ր ժամանակ է պահանջվել, որ ձեռք բերեք այս «իմունիտետը»: Համոզված եմ՝ պացիենտի համար ուղղակի կենսական է բժշկի նման հանգստությունը:
– Արդեն երեսուներկու տարի է, ինչ ղեկավարում եմ այս ծառայությունը: Ամռանը նմանատիպ երեք դեպք ունեցանք՝ երկու աղջիկ, որոնցից մեկի ձեռքն էր պոկվել, մյուսի՝ ոտքը, և երկու տարեկան երեխա, ում ձեռքն ամբողջությամբ մնացել էր մսաղացի մեջ. նման դեպքերում սովորաբար փրկարարներն են պացիենտին բերում: Բոլորն էլ արդեն լավ վիճակում են:
– Կարծում եմ՝ ծանր են նաև ուռուցքային հիվանդություններով տառապող պացիենտներին առնչվող դեպքերը:
– Ինչ վերաբերում է ուռուցքներով տառապող հիվանդներին, մենք հիմնականում գործ ենք ունենում հետուռուցքային՝ հետվիրահատական, շրջանում առաջ եկող խնդիրների հետ: Պատկերացրեք՝ հոգեկան ինչ ապրումների միջով է անցնում կինը, երբ քաղցկեղի հետևանքով հեռացնում են կուրծքը՝ բնավորության կտրուկ փոփոխություն, մեկուսանալու ցանկություն, հոռետեսություն: Եվ մենք վերականգնում ենք… Հետմիութենական տարածքում առաջին նման վիրահատությունն արվել է իմ կողմից՝ 1990 թվականին, երբ որովայնի առաջնային պատից ստեղծեցինք էսթետիկ առումով իրական կուրծք: Ցավոք, քչերն են տեղեկացված, որ նման վիրահատություն է կատարվում Հայաստանում: Քսանչորս տարվա ընթացքում ընդամենը քառասուն հիվանդ է դիմել այս վիրահատությանը:
– Շատ ու շատ պացիենտների կյանքում Դուք հավանաբար անմոռանալի մարդ եք դառնում: Պահպանվո՞ւմ է կապը նախկին հիվանդների հետ:
– Հիմնականում, այո, կապը պահպանվում է: Շատ-շատ նախկին պացիենտների հետ ունենք տարիների ջերմ հարաբերություններ: Հիվանդի ցավը պետք է կարողանալ ընկալել և վերաբերվել այնպես, ինչպես կուզենայիր վերաբերվեին քեզ, եթե հիվանդ լինեիր: Պացիենտին նայել ո՛չ թե որպես փողի շտեմարանի, այլ մարդու, ով քո օգնության կարիքն ունի: Սա շատ կարևոր հանգամանք է, որը մեր օրերում հաճախ փոփոխված ենք տեսնում: Բժիշկը միշտ խղճով և մարդկայնորեն պետք է մոտենա հիվանդին: Շատ հիվանդներ մեզ մոտ բուժվում են պետպատվերով:
– Ամենից շատ ո՞ր դեպքերում եք առնչվում հոգեբանական խնդիրների:
– Հոգեբանական խնդիրներն առավել սուր են գեղագիտական վիրաբուժության ընթացքում: Օրինակ՝ քիթը շտկելուց առաջ անց ենք կացնում մի քանի հոգեբանական, անգամ՝ պրովոկացիոն թեստեր, քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս՝ պացիենտների 40-50 տոկոսն ունի հոգեբանական, երբեմն հոգեկան շեղումներ: Այս դեպքում պետք է լուրջ ընտրություն կատարել՝ վիրահատե՞լ, թե՝ ոչ: Նմանատիպ դեպքերում նաև հոգեբանի հետ ենք համագործակցում:
11.02.2014 Աննա
07.05.2014
Մեդ-Պրակտիկ
05.05.2014
Հարգելի Աննա, բարև Ձեզ, ստորև տրամադրում ենք Արտավազդ Սահակյանի անհատական էջի հղումը, և Դուք կարող եք կապ հաստատել անմիջապես իր հետ՝ ստանալու Ձեր հարցերի պատասխանները.
https://www.med-practic.com/arm/6568/profile.html
Աննա
26.04.2014
Մեդ-Պրակտիկ
28.02.2014
Հարգելի Գայանե, բարև Ձեզ, ի՞նչը նկատի ունեք առաջադրած հարցով. որ առողջացման շրջանում է ծնվում երջանկությունն արդեն ոչ թե պացիենտի, այլ հիվանդի՞ աչքերում... Մենք նկատի ունենք հուսահատ պացիենտին, ով հետո ապրում է ուրախության պահեր: Եթե որպես օտար բառ նկատի ունեք, ապա այն՝ միջազգային բառ է:
Andranik Gulkanyan
26.02.2014
Գայանե
23.02.2014
Կարդացեք նաև
28.08.2023
12.06.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ