Բժշկի ընդունարանում
Ներհիվանդանոցային վարակների բացահայտումն ու կանխարգելումը` բարձրորակ բուժօգնության երաշխավոր. Անահիտ Սարգսյանի
Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման խնդիրը ողջ աշխարհում շարունակում է մնալ առողջապահության կարևորագույն հիմնահարցերից: Դրանք միշտ կան և ծագում են գրեթե բոլոր բուժհաստատություններում : Իսկ վարակների առաջացրած հետևանքներիմասին, կարծում ենք, գիտի յուրաքանչյուրը:
Առաջին հերթին դրանք նվազեցնում են բուժման արդյունավետությունը, պահանջում են չնախատեսված մեծ ծախսեր, բարձրացնում մահացության ցուցանիշը և այլն: Տարբեր երկրներում գործում են ինֆեկցիոն հսկողության ազգային ծրագրեր, որոնք ուղղված են վարակների հայտնաբերմանն ու նվազեցմանը: Հայաստանյան բուժհիմնարկներում ինֆեկցիոն հսկողությունն իրականացվում է դեռևս խորհրդային ժամանակներից եկած եղանակներով, որն այնքան էլ արդյունավետ չէ և առաջացնում է համաճարակների բռնկման բարձր ռիսկ:
2012 թ. հունվարից Էրեբունի բժշկական կենտրոնում գործում է Ներհիվանդանոցային ինֆեկցիաների (ՆՀԻ) գիտա-մեթոդական կենտրոն, որը փարձում է կարգավորել այս ոլորտը Հայաստանում: Կենտրոնի նպատակն է նպաստել բուժօգնության որակի բարձրացմանը` ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման և դրանց նվազեցման միջոցով: «Կենտոնը գործում է շուրջ մեկ տարի. բուն ֆունկցիաների կազմավորումից, նախնական փուլերից հետո աշխատանքները սկսել է հունվարից: Առաջին քայլերն արվել են ընդհանրապես բաց վիճակագրության մեջ, երբ հավաքվում էր տեղեկատվություն մի բանի մասին, որից ընդհանրապես մարդիկ տեղյակ չէին: Բացի երևանյան բուժհաստատություններից, քայլեր ենք ձեռնարկել ևս մի քանի քաղաքներում` Գյումրի, Կապան և այլն»,- մեզ հետ զրույցում ասաց ՆԻՀ գիտա-մեթոդական կենտրոնի ղեկավար, համաճարակաբան Անահիտ Սարգսյանը:
Կենտրոնն իր առաջ խնդիր է դրել մշակել ՆՀԻ-ների ախտորոշման չափանիշներ, ապահովել բուժհիմնարկներում կիրառվող ախտահանիչ նյութերի լաբորատոր հսկողություն: Դաշտում բարեփոխումներ իրականացնելու համար առաջնային քայլերից մեկը վիճակագրություն ստեղծելն է: «Մարդիկ պետք է կարողանան տեսնել խնդիրը, որպեսզի կարողանան մտածել լուծման մասին: Քանի որ չկա վիճակագրություն, մարդկանց թվում է, թե խնդիրն էլ չկա: Այդ պատճառով էլ մենք ձեռնամուխ ենք եղել ստեղծել նախևառաջ վիճակագրություն, որը փաստացի ցույց կտա խնդիրը»,- նշեց Անահիտ Սարգսյանը:
![]() |
![]() |
Կենտրոնի գերնպատակը բուժօգնության որակի բարձրացումն է, որը պետք է իրականացնել բուժհաստատությունների աշխատակազմի հետ միասին: Այս նպատակով էլ կենտրոնը ձեռնարկում է ՆՀԻ վերաբերյալ բժիշկների ուսուցման կազմակերպում, որը ևս միտված է բարձրացնելու բուժօգնության որակը: Կենտրոնը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում արտերկրից ժամանած համաճարակաբանների հետ, ովքեր կիսվում են իրենց աշխատանքային փորձով, կարելի է ասել, վերապատրաստում է բժիշկներին: «Մենք դեռևս փոքր-փոքր քայլերով ենք առաջ շարժվում, սակայն արդյունքն արդեն իսկ տեսնում ենք: Սա դեռ սկիզբն է, դեռ մեկ տարի չկա ինչ կենտրոնը գործում է: Մենք, համագործակցելով բժշկական կենտրոնների և այլ շահագրգիռ կողմերի հետ , որոշ ժամանակ տևական աշխատանքներից հետո կունենանք մեծ տեղաշարժ այս ոլորտում, արդյունքներն ակնհայտ կլինեն»,- համոզված է համաճարակաբանը:
Դե ինչ, եթե ուզում ենք բուժօգնության բարձր որակ, աջակից լինենք Հայաստանում իրականացվող առաջին քայլերին` ուղղված ՆՀԻ բացահայտմանը և կանխարգելմանը:
29.09.2012 Sofya Darbinyan
15.02.2013
Կարդացեք նաև
28.08.2023
12.06.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

