Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Գանգատվում են տղամարդիկ. հիվանդություն, որի պատճառներից մեկը ինտիմ հիգիենայի խախտումն է

Գանգատվում են տղամարդիկ. հիվանդություն, որի պատճառներից մեկը ինտիմ հիգիենայի խախտումն է

«Բալանոպոստիտը ախտահարում է, որն իր մեջ ներառում է երկու հիվանդություն` առնանդամի գլխիկի բորբոքում` բալանիտ (balanitis) և ծայրային թլիպի բորբոքում` պոստիտ, միավորված արտահայտվելու պարագայում` բալանոպոստիտ (balanopostitis),- «Med-Practic»-ի հետ զրույցում ասել է մաշկավեներաբան Արտակ Ղազարյանը: Բժիշկը նաև հայտնել է, որ բալանոպոստիտը կարող է լինել վարակիչ և ոչ վարակիչ: Ըստ Ա. Ղազարյանի, վարակիչ բալանոպոստիտի պատճառ կարող են լինել ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերը, սնկերը, անաերոբ միկրոբները, սպիրոխետները: Բժիշկը շեշտել է, որ  բալանոպոստիտի առաջացման պատճառներից մեկը հիգիենայի կանոնների խախտումն է, ինչպես նաև` միզուկաբորբը (ուրետրիտ), շաքարային դիաբետը. «Շաքարային դիաբետով տառապող մարդու մոտ բալանոպոստիտն ավելի հաճախակի կարող է զարգանալ: Բանն այն է, որ արյան մեջ առաջանում է գլյուկոզայի մեծ կուտակում, իսկ այն բարենպաստ պայմաններ է ստեղծում ստաֆիլոկոկերի և սնկերի բազմացման համար: Բալանոպոստիտ կարող է զարգանալ նաև ալերգիկ մաշկաբորբերի (դերմատիտների) ժամանակ, ինչպես նաև սիֆիլիսի, փափուկ շանկրի, դեղորայքային տոքսիդերմիաների (ալերգիաների) ժամանակ»:

 

Հարցին, թե արդյո՞ք բալանոպոստիտի պատճառ կարող են լինել նաև երկրորդային հիվանդությունները, Ա. Ղազարյանի պատասխանը հետևյալն էր. «Այո, նրանց առկայության դեպքում կարող է զարգանալ բալանոպոստիտ: Ըստ տիպի տարբերում ենք առաջնային բալանոպոստիտ, որի ժամանակ առնանդամի գլխիկը և ծայրային թլիփը կարմրում են, այտուցվում, առաջանում է քորի, այրոցի զգացում: Երկրոդ տիպը էրոզիվ բալանոպոստիտն է, որի ժամանակ բորբոքված լորձաթաղանթի վրա առաջանում են ճաքեր: Այն կարող է բավական ցավոտ լինել: Էրոզիվ բալանոպոստիտի ձևրից մեկի` փտախտային (գանգրենոզ) բալանոպոստիտի, ժամանակ միանում է անաերոբ ֆլորան, ինչի հետևանքով կարող է ընթանալ հյուսվածքի փտախտ, մեռուկացում: Մյուս ձևը հերպետիկ բալանոպոստիտն է, որն իր տեսքով տարբերվում է մյուս ձևերից: Այս պարագայում առաջանում է խմբավորված բշտիկային ցանավորում, որը պատռվելով, առաջացնում է էրոզիվ մակերես: Այն, սովորաբար, տևում է 5-7 օր: Ի դեպ, նմանատիպ բորբոքային բալանոպոստիտ կարող է զարգանալ նաև պահպանակների օգտագործումից հետո, եթե օգտագործելուց հետո չի կատարվում առնանդամի լվացում»:


Բալանոպոստիտից զերծ մնալու համար մաշկավեներաբանը խորհուրդ է տալիս պահպանել ինտիմ հիգիենայի կանոնները. «Սեռական ակտից, պահպանակ օգտագործելուց հետո պարտադիր պետք է լվացումներ կատարել, ինչպես նաև` լողանալուց հետո պարտադիր չորացնել առնանդամը: Ի դեպ, լվացումների համար կարելի է օգտագործել ինտիմ գելեր կամ` սովորական օճառ»,- ասել է Ա. Ղազարյանն ու հավելել, որ միզելուց ցանկալի է առնանդամի կաշին ետ տանել ու նոր միզել:


Հիվանդության նախանշաններ ի հայտ գալուն պես հարկ է դիմել մասնագետի օգնությանը` մաշկավեներաբանի: Ըստ Ղազարյանի, չի բացառվում բորբոքական ֆոնի վրա ֆիմոզի զարգացումը` երբ ծայրային թլիպը ետ չի գնում, իսկ դրան ուղեկցող ցավը խոսում է պարաֆիմոզի առկայության մասին:


Հետաքրքրվեցինք մաշկավեներաբանից, թե արդյո՞ք բալանոպոստիտի ժամանակ ցուցված է թլպատում. «Թլպատելը պետք է, եթե առկա է բնածին ֆիմոզի պատկեր: Բնածին ֆիմոզով տղամարդկանց մոտ կուտակվող թլպաճարպը (սմեգման) կարող է պատճառ լինել երկրորդային վարակի զարգացմանը: Ընդ որում, թլպատված տղամարդիկ բալանոպոստիտով, որպես կանոն, չեն հիվանդանում»,- ընդգծել է Ա. Ղազարյանը:


Եզրափակիչ հարցին, թե հիվանդությունն ախտորոշելու համար ի՞նչ հետազոտության է ենթարկվում հիվանդը, բժիշկն ասել է. «Տարբեր: Եթե կարիք կա, վերցնում ենք քերուկ` առնանդամի գլխիկից: Շատ դեպքերում ցուցված է արյան հետազոտությունը, ահրաժեշտության դեպքում` սիֆիլիսի նկատմամբ հետազոտություն: Միայն հետազոտությունից հետո նշանակվում է համապատասխան բուժում: Վարակիչ բալանոպոստիտի ժամանակ հարկ է բուժել նաև զուգընկերոջը»:

 

Հեղինակ. Վլադ Մուրադյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Աննա Քանքանյան

06.02.2012

Այս լրագրողի անունը արդեն նյարդերիս է ազդում:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ