Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Մեկուսացրեք գրիպով հիվանդին. բժշկուհի Քրիստինե Հունանյանի խորհուրդները

Մեկուսացրեք գրիպով հիվանդին. բժշկուհի Քրիստինե Հունանյանի խորհուրդները

«Գրիպը վիրուսային հիվանդություն է»,- Med-Practic-ի հետ զրույցում ասել է թիվ 2 բուժմիավորման թերապևտ Քրիստինե Հունանյանն ու հավելել, որ այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Հունանյանը նշել է, որ գրիպն ընթանում է ընդհանուր թուլությամբ, գլխացավով, ջերմության բարձրացումով, քթային արտահոսքով: Հաճախ, բժշկուհու խոսքերով, այցելուները նաև նշում են ախորժակի բացակայություն:

 

«Գրիպի տևողությունը 5-7 օր  է, սակայն պետք է զգուշանալ բարդություններից»,- շեշտել է Ք. Հունանյանն ու տեղեկացրել, որ գրիպի բարդություններից են սուր թոքաբորբը, բրոնխիտները, թարախային տոնզիլիտը, հայմորիտը, առավել ծանր բարդություն է մինինգիտը: 
Բժշկուհին ասել է, որ ցանկալի է գրիպով հիվանդին մեկուսացնել սենյակում: Օրը մեկ անգամ հարկ է հիվանդի սենյակն օդափոխել: Հունանյանը պնդում է, որ հիվանդին անկողնային ռեժիմը պարտադիր է, ինչպես նաև ցանկալի է, որ հիվանդը դիմակ կրի: Ի դեպ, դիմակը հարկ է հաճախակի փոխել: 

 

Հարցին, թե ինչպես ազատվել գրիպից, Հունանյանը հետևյալն է ասել. «Անհրաժեշտ է օգտագործել շատ հեղուկ, հատկապես C վիտամինով հարուստ հյութեր` մասուրի, նարնջի: Օգտակար են նաև տարբեր թեյերը, հատկապես լորենու թեյը»: Ըստ բժշկուհու, գրիպի դեմ բարերար է ներգործում նաև բնական մեղրով և կիտրոնով թեյը:  Զրույցի վերջում բժշկուհին հորդորել է ազգաբնակչությանը ձմռանը հագնել սեզոնին համապատասխան հագուստ, չմոռանալ գլխարկի մասին:  Գրիպի կանխարգելման համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:  Ըստ Հունանյանի, օրգանիզմի դիմադրողականությունը հնարավոր է բարձրացնել` առավոտյան օգտագործելով մեկ գավաթ թուրնջի (գրեյպֆրուտի) հյութ, կարելի է քաղցած:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ