Բժշկի ընդունարանում
«Ունենալով լուրջ խնդիր` ամաչում են դիմել հեգեբույժի». Արմեն Սողոյան
«Հայաստանում հոգեկան առողջության վերաբերյալ հասարակության բոլոր շերտերի իրազեկվածությունն ավելացնելու, հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ) հոկտեմբերի 10-ից հայտարարել էր Հոգեկան առողջության միամսյակ»,- Med-Practic-ի հետ զրույցի ընթացքում ասաց ՀՀԱ նախագահ, Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանն ու փորձեց ամփոփել արդյունքները:
Սողոյանը տեղեկացրեց, որ հանրային իրազեկման բարձրացման նպատակով աշխատանք է տարվել ԶԼՄ-ների հետ. մամուլի ասուլիսներ, առողջապահական հարցեր լուսաբանող հաղորդաշարերում հոգեկան առողջության թեմաներով քննարկումներ, հոդվածների և հարցազրույցների հրապարակումներ: Օրինակ. չորս հաղորդում է հեռարձակվել Հանրային հեռուստաընկերությամբ բուլղարացի լրագրող, ռեժիսոր Ցվետանա Պասկալևայի «Ճառագայթ» հեղինակային հաղորդման շրջանակներում:
Ի դեպ, Հայկական հոգեբուժական ասոցիացիան հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարել է մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն օրերս: «Կխրախուսվեն լրագրողներ «Լավագույն ռեպորտաժ», «Լավագույն նյութ» անվանակարգերում»,- ընգծեց Սողոյանը:
ՀՀԱ նախագահն անդրադարձավ նաև Հոգեկան առողջության միամսյակի ընթացքում ասոցիացիայի կողմից իրականացված այլ աշխատանքներին: Նա մասնավորապես նշեց, որ միամսյակի ընթացքում անց են կացվել կլոր սեղան- քննարկումներ, սեմինարներ, դասախոսություններ, ինչպես նաև այցելություններ մարզային բուժհիմնարկներ: ՀՀԱ եղել է Լոռու մարզում, ծանոթացել հոգեբուժական դիսպանսերի կատարված աշխատանքներին, շփվել բուժանձնակազմի հետ, խորհրդակցություն ունեցել տեղի առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հետ:
Սողոյանը շեշտեց, որ հանրային իրազեկման ծրագիրը շատ կարևոր է ազգաբնակչության առողջական վիճակի բարելավման հարցերում: Մարդիկ, ըստ Սողոյանի, ունենալով լուրջ խնդիր, ամաչում են դիմել հեգեբույժի, հոգեբանի, կամ` դիմում են կասկածելի ծագում ունեցող մասնագետների օգնությանը, ինչը ավելի է սրում, բարդացնում առողջական վիճակը:
«Մադկանց պետք է բացատրվի, որ հոգեկան խանգարումները` սովորական հիվանդություններ են, որոնք ևս բուժման ենթակա են»,- եզրափակել է Ա. Սողոյանն ու հավելել, որ հոգեբույժի մատուցած ծառայությունները մեր հանրապետությունում կատարվում են պետական պատվերի շրջանակներում` անվճար են:
05.12.2011 Կարդացեք նաև
28.08.2023
12.06.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ