Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Օգտագործեք պահպանակ, խուսափեք ներարկային թմրամիջոցներ օգտագործելուց. մեր հյուրն է Մհեր Դավիդյանցը

Օգտագործեք պահպանակ, խուսափեք ներարկային թմրամիջոցներ օգտագործելուց. մեր հյուրն է Մհեր Դավիդյանցը

 «ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվում են վարակաբանները»,- Med-Practic-ի հետ զրույցում ասաց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վարակիչ հիվանդությունների ամբիոնի ասիստենտ, բժիշկ-վարակաբան Մհեր Դավիդյանցը: Մեր զրուցակիցը փաստեց, որ ՄԻԱՎ-ով հիվանդ մարդիկ բժշկի են դիմում, որպես կանոն, կլինիկական դրսևորումներից հետո:


«Վաղ ախտորշում հազվադեպ է լինում»,- ասում է վարակաբանն ու նշում հիվանդության նախանշանները: Ըստ բժշկի, հիվանդն ունենում է երկարատև բարձր ջերմություն, որը կարող է տևել մեկ ամսից ավելի: Ջերմիջեցնող դեղորայքն ունենում է կարճատև ազդեցություն: Նախանշաններից է նաև`ամսից ավելի տևող փորլուծությունը, քաշի նվազումը: Դավիդյանցը հայտնում է, որ հիվանդի մոտ հաճախ նկատվում է ավշահանգույցների մեծացում` սովորաբար պարանոցային, թևատակային շրջանների:


Ըստ վարակաբանի, հիվանդը գանգատվում է գիշերային քրտնարտադրությունից, մկանային և հոդային ցավերից, գերհոգնածության զգացողությունից և ունենում անկողնում երկարատև պառկելու ցանկություն:


Ըստ Դավիդյանցի, սուր ՄԻԱՎ վարակից հետո վերոնշյալ ախտանիշները կարող են ունենալ սպոնտան սկիզբ և որոշ ժամանակ անց` անհետանալ: Գաղտնի, կամ այսպես կոչված` լատենտ շրջանը, որի ընթացքում հիվանդը որևէ գանգատ չի նշում, հնարավոր է տևի ընդհուպ մինչև տաս տարի, սակայն հյուծվի իմունային համակարգը: Վիրուսն ազդում է իմունային համակարգի վրա, մասնավորապես` T լիմֆոցիտների, որի հետևանքով ի հայտ են գալիս երկրորդային հիվանդություններ, այսպես կոչված` օպորտունիստական հիվանդություններ:
Ի դեպ, բժիշկը փաստեց, որ մեկ հետերոսեքսքուալ հարաբերության ժամանակ ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը կազմում է մոտ 1%, իսկ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքում (հոմոսեքսուալ) վարակվելու ռիսկն ավելանում է մինչև 5%: Բարձր ռիսկային գոտի են կազմում նաև բիսեքսուալները: 


Մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նախանշաններին, և նրանց առկայության դեպքում անհապաղ դիմել բժիշկ-վարակաբանի:


Մեր հարցին, թե ՄԻԱՎ-ով վարակված լինելու կասկածներին վերջ տալու համոզիչ փաստերի համար ինչ հետազոտություններ է պետք անցնել, Մ. Դավիդյանցը հետևյալն ասաց. «Առաջին հետազոտությունն իմունաֆերմենտային անալիզն է, որի միջոցով հայտնաբերվում է վիրուսի հանդեպ ընդհանուր հակամարմինները: Այդ մեթոդը զգայուն է, բայց ոչ յուրահատուկ: 6-20 % դեպքերում կարող է լինել կեղծ դրական (հղիության, աուտոիմուն հիվանդությունների ժամանակ): Այս դեպքում հարկ է նշանակել կրկնակի հետազոտություն: Հետազոտության նյութ է հիվանդի երակից վերցված արյունը: Նշանակություն ունի հիվանդի անամնեզը. ունեցե՞լ է արդյոք անկանոն սեռական հարաբերություններ, եղե՞լ են ներարկային թմրամիջոցների օգտագործման դեպքեր: Նման փաստերի հայտնաբերումը ևս օգնում է ախտորոշման գործընթացին:


Զրույցի վերջում բժիշկը խորհուրդ է տալիս ունենալ պաշտպանված սեռական հարաբերություն, օգտագործել պահպանակ, խուսափել թմրամիջոցների ներերակային ներարկումներից, կամ, չարիքի փոքրագույնը` օգտագործել միայն միանվագ օգտագործման ներարկիչներ: Բուժաշխատողներին խորհուրդ է տրվում ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց վիրահատական միջամտությունների ժամանակ պաշտպանիչ ակնոցներ, կրկնակի ձեռնոցներ կրել:

 

Հեղինակ. Վլադ Մուրադյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ