Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

«Դեպրեսիան ավելին է, քան պարզապես տխրության զգացումը». Վրեժ Շահրամանյան

«Դեպրեսիան ավելին է, քան պարզապես տխրության զգացումը». Վրեժ Շահրամանյան

«Ձմեռային դեպրեսիան կարող է առաջանալ ուղեղում լավ տրամադրություն պայմանավորող որոշ քիմիական նյութերի, օրինակ` էնդորֆինների պակասից»,- Med-Practic-ի հետ զրույցում ասել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ու հավելել, որ մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են «դեպրեսիա», «ընկճվածություն» բառերը, բայց դեպրեսիան ավելին է, քան պարզապես տխրության զգացումը: Դա հիվանդություն է:


Ըստ Վ. Շահրամանյանի դեպրեսիան կարող է ի հայտ գալ հոգեկան ամենատարբեր հիվանդությունների ժամանակ` նևրոզներ, սեռական խանգարումներ, շիզոֆրենիա, ծերունական փսիխոզներ, ալկոհոլամոլություն, թմրամոլություն և այլն:


Ինչպես հայտնեց Շահրմանյանը, դեպրեսիայով հիվանդ մարդիկ նշում են, որ անտարբեր են դարձել իրենց և հարազատների, ինչպես նաև այն ամենի նկատմամբ, ինչը նախկինում հետաքրքրություն, հաճույք ու բավականություն էր պատճառում: Սեռական կյանքը աստիճանաբար դառնում է անհետաքրքիր և միապաղաղ:


Հարցին, թե ինչպե՞ս կարելի է ազատվել ձմեռային դեպրեսիայից,- Վ. Շահրամանյանն ասել է հետևյալը. «Հայտնի է, որ աշնան և ձմռան ամիսներին մարդիկ դեպրեսիայի հանդեպ առավել զգայուն են դառնում: Ինչո՞ւ: Որովհետև այդ ամիսներին արեգակի ճառագայթների սակավությունը հանգեցնում է մարդու օրգանիզմում «արտադրվող» լավ, զվարթ, մի խոսքով` դրական տրամադրության հորմոնների նվազման, ինչի արդյունքում մարդիկ հաճախ լինում են մռայլ, մելամաղձոտ, սակավաշարժ և անաշխատունակ: Այսպիսով. հարազատի տրամադրության չպատճառաբանված վատացման նշաններ նկատելու դեպքում երբեք ու երբեք չապավինել բժշկական կրթություն չունեցող հոգեբաններին ու ինքնահռչակ բուժակներին, հեքիմներին ու վախ չափողներին, «սրբերին» ու գուշակներին, այլ անմիջապես, թեկուզև առանց հիվանդի մասնակցության, դիմել հոգեթերապևտի կամ հոգեբույժի կամ, եթե կան սեռական խանգարումներ, գրագետ սեքսապաթոլոգի, որը կնշանակի համապատասխան դեղորայքային բուժում և կորոշի բուժումը հիվանդանոցային կամ տնային պայմաններում անցկացնելու հարցը, այլապես, կորցնելով թանկագին ժամանակը, հնարավոր է դառնաք անուղղելի ողբերգության ակամա մասնակիցը»:


Վերջում մասնագետը խորհուրդ է տվել ազգաբնակչությանը հաճախակի համբուրվել, ինչպես նաև չհրաժարվել քաղցրեղենից, հատկապես մուրաբայից: Ըստ մասնագետի, ձմեռային դեպրեսիայից ազատվելու լավ միջոց է մուրաբան: Բանն այն է, որ այն 65 % գլյուկոզա է պարունակում և լիովին զուրկ է ճարպերից:

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ