Հիվանդություններ Թմրամոլություն կոկաինային
Կոկաինը Erythroxylon coca բույսի տերևներից ստացվող ալկոլոիդ է։ Այն դասվում է նյարդային համակարգի հզոր խթանիչների շարքին։ Կոկաինային թունավորման հետևանքները շատ մոտ են ամֆետամինայիններին։ Կոկաինի չարաշահումը բերում է արտահայտված կախվածության ձևավորման։
Կոկաինի մշակումից ստանում են տարբեր «մթերքներ» և, հետևաբար, այն գործածվում է զանազան ձևերով` կոկայի տերևները ծամում են, կոկան ներշնչում են, ներարկում երակից, ծխում, այսպես կոչված՝ «կրեկը» կամ կոկայի մածուկը։
Սուր թունավորումն (F14.0) ընթանում է գիտակցության խանգարումով, դեռեալիզացիայի և դեպերսոնալիզացիայի ախտանիշներով, զգացողությունների (մարմնի, միջավայրի, օբյեկտների, լույսի) ընկալումների սրացումով, տրամադրության բարձրացումով։ Բոլորի հանդեպ դառնում են բարեհոգի և ջերմ։ Իրենց թվում է, թե ունեն անսահման հնարավորություններ (նյութական, ֆինանսական, ինտելեկտուալ, սեքսուալ)։ Սկսում են գործունեություն ծավալել, հատկապես՝ ստեղծագործական։
Սովորաբար, այս վիճակին հաջորդում է դիսֆորիան, որը և հանգեցնում է թմրանյութի կրկնակի գործածմանը և, հետևաբար, կոկաինային էպիզոդի շարունակմանը։ Կոկաինային սուր թունավորումն ընթանում է մարմնական և նյարդաբանական խանգարումներով` չորություն բերանում, քրտնարտադրություն, դող, ակնագնդերում այրոցներ, բբերի լայնացում, հաճախամիզություն, մկանային թրթռոցներ, հիպերթերմիա, անքնություն, ախորժակի անկում, դիարեա, առիթմիա։
Փսիխոտիկ խանգարումները (F14.5), հիմնականում, առաջանում են տևական կոկաինային էպիզոդների և գերդոզավորման դեպքերում։ Նկարագրված են հետևյալ կոկաինային փսիխոզները` դելիրիում, օնեյրոիդ և պարանոիդ (տե՛ս մաս 1, էջ 127, 138)։ Փսիխոզները, սովորաբար, անցողիկ են և անհետանում են թունավորումն ավարտվելուց հետո։ Վառ և հագեցած լսողական, տեսողական և տակտիլ ցնորքները սուր (երկրորդական) զառանցանքների (տե՛ս մաս 1, էջ 96), տագնապի և վախի հետ մեկտեղ թմրամոլին դարձնում են բավական վտանգավոր, որն ընդունակ է անգամ ծանրագույն հանցագործության։
Հետթունավորման վիճակը բնութագրվում է արտահայտված դեպրեսիայով, դյուրագրգռությամբ, դիսֆորիայով, մեկուսացման ձգտումով։ Հաճախակի են տագնապի և վախի աֆեկտները։ Դիտվում են հիպերեսթեզիայի երևույթներ (տե՛ս մաս 1, էջ 66), հատկապես, ձայների և լույսի նկատմամբ։ Կարող են առաջանալ սենեսթոպաթիաներ (տե՛ս մաս 1, էջ 69)։ Նկատելի է անտարբերություն, թուլություն, քնկոտություն։
Մեծ քանակի դեղաչափ գործածելու դեպքում հետթունավորման վիճակում հնարավոր են տարբեր բարդություններ` ցնցումներ, էպիլեպտիկ ստատուս, առիթմիաներ, ընդհուպ՝ մինչև սրտի կանգ, մահ։
Այսպիսով, կոկաինային թմրամոլությանը բնորոշ են երկու բևեռային վիճակների առկայություն` էյֆորիա և դիսֆորիա։ Անընդմեջ թունավորման դեպքում էյֆորիան փոխարինվում է դիսֆորիայով, որի հերթական դեղաչափն ընդունելուց հետո կրկին հետևում է էյֆորիան։
Աբստինենտ համախտանիշ (F15.3) է համարվում 24 ժամ և ավելի տևող հետթունավորման վիճակը (դիսֆորիան)։ Այն բնութագրվում է ընդգծված դեպրեսիվ և դիսֆորիկ խանգարումներով, որոնք ուղեկցվում են չափավոր արտահայտված վեգետատիվ ախտանիշներով, վերաբերմունքի և հետապնդման զառանցանքներով, սուիցիդալ մտքերով, ինչպես նաև կոմպուլսիվ հակումով դեպի թմրանյութը (տե՛ս մաս 1, էջ 112)։ Աբստինենցիայի երևույթները հասնում են գագաթնակետին 3-4-րդ օրերին և կարող են տևել մինչև 2 շաբաթ, որից հետո սկսվում է քրոնիկական դիսֆորիան՝ թուլության, անհեդոնիայի և դեպրեսիայի ախտանիշներով։ Հետագայում թմրանյութը գործածվում է միայն մի նպատակով` կանխել աբստինենցիան։
Այսպիսով, կոկաինային թմրամոլությունն ունի հարաճուն և չարորակ ընթացք։ Հոգեկան կախվածությունն առաջանում է արդեն առաջին իսկ ներարկումներից հետո։ Չարաշահման ցիկլիկ (ցիկլային) ձևը նպաստում է ախտանիշների արագ դրսևորմանը և զարգացմանը, փսիխոօրգանական համախտանիշի արագ ձևավորմանը։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն:  med-practic.com
        
    
        
		
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ