Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների հետ:

«Տեխնիկական թվացող այս գործընթացի հիմքում մեր քաղաքացիների առողջությունն է, նպատակը` պացիենտներին որակյալ դեղերով ապահովելը, ինչպես նաև ինքնաբուժությունից ու գերդոզավորումից զերծ պահելը»,- կարևորելով այս բարեփոխումը` նշել է ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչության պետ Մարինե Հարությունյանը:

Բժշկի նշանակումից մինչև դեղատնից դուրսգրում` էլեկտրոնային դեղատոմսի ամբողջական հետագիծը ներկայացրել է Արմեդ էլեկտրոնային համակարգի ծրագրերի ղեկավարը` հավաստիացնելով, որ տնտեսվարողի համար որևէ դժվարություն կամ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի առաջանալու, միայն պետք է, որ դեղատունը միացած լինի Արմեդ համակարգին, իսկ էլեկտրոնային համակարգում քայլերն առավել քան պարզ կլինեն:

Հանդիպմանը նաև առցանց մասնակցում էին տասնյակ դեղագետներ, դեղագործներ ու բուժաշխատողներ հանրապետության բոլոր մարզերից: Նրանց բարձրացրած հարցերն ու դիտարկումները հաշվի կառնվեն էլեկտրոնային առողջապահական համակարգն առավել ճկուն դարձնելու համար:

Քննարկումները շարունակվելու են:

Հիշեցնենք, որ առաջիկա ամիսներին նախատեսվում է էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրել.

  • անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերը
  • հակավարակային (հակաբակտերիային,հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկներն ու իմունոգլոբուլինները),
  • հորմոնային և միզոպրոստոլ դեղերը:

2025 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ