Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում:

Այս մասին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը նշել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան:

Նա բարձր է գնահատել մինչ օրս բռնի տեղահանված բնակչության խնդիրները լուծելու ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնելու երկու երկրների միջև երկխոսությունը առողջապահության մի շարք ուղղություններով`

  • հանրային առողջապահություն,
  • բժշկագիտություն,
  • մոր և մանկան առողջության պահպանում
  • առողջության առաջնային պահպանման օղակի զարգացում
  • գիտելիքի և փորձի փոխանակման ծրագրեր:


Այս ուղղություններով նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ