Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու մի շարք նախաձեռնություններով են հանդես եկել:

Առողջապահության նախարարությունը կարևորում է ինչպես ընթացիկ ծրագրերին, այնպես էլ ճգնաժամային իրավիճակներում նախարարությանն աջակցելու և հասցեական օգնություն ցուցաբերելու ջանքերը: Այդ աջակցությունն ուղղվում է թե՛ բռնի տեղահանվածներին, թե՛ այրվածքներ ստացած պացիենտների բուժումն իրականացնող բուժհաստատություններին:

Առաջին օրերին Գորիսում և Վայքում բացված օպերատիվ շտաբում 24 ժամ կամավորները տրամադրել են առաջին օգնություն, բժշկական խորհրդատվություն, հիգիենայի պարագաներ և առաջին անհրաժեշտության դեղատուփեր:

Այս պահին ՀՀ մարզերում ծավալվել է օգնության 6 կետ`

  • Հրազդան (միկրոշրջան, 13 փողոց,16/1)
  • Արտաշատ (Մշակույթի տուն)
  • Էջմիածին (Շահումյան փ., տուն 60)
  • Գյումրի (Գարեգին Նժդեհ փ., տուն 3)
  • Գորիս (Գուսան Աշոտի փ., տուն 26)
  • Վանաձոր (Պոլիկլինիկա № 5, Տարոն 2 թաղ., շենք 10/1)


Օգնության կետերը գործում են շաբաթվա բոլոր օրերին` 10:00-19:00-ն:

Տրամադրվում է առաջնային բուժօգնություն, բժշկի խորհրդատվություն և դեղեր, այդ թվում` քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար:

Տեղում օպերատորների կողմից կազմակերպվում է քաղաքացիների կցագրումը տարածքային պոլիկլինիկաներում:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու համար համագործակցությունը կլինի շարունակական:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ