Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

HealthCare EXPO Armenia 2024

 

Հրատապ թեմա Հայաստանում

ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում  ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում այս տարի համալսարան ընդունված առաջին կուրսեցիները ուսանելու են բոլորովին նոր և միջազգայնորեն ավելի ճանաչելի, մոդուլային ձևաչափի վրա հիմնված ծրագրով:

ԵՊԲՀ ուսման որակի գնահատման և վերահսկման կենտրոնի ղեկավար Արամ Հայրապետյանը նշում է, որ համալսարանը զարգացման ճիշտ վեկտոր է ընտրել և ընթանում է ռազմավարական ծրագրում նախանշված նպատակների և տեսլականի իրականացման ճանապարհով։ Հարցազրույցն ամբողջությամբ` ստորև:

-Պարոն Հայրապետյան, այս տարի ի՞նչ փոփոխություններ են սպասվում ուսանողներին, որոնք անմիջականորեն կապ ունեն ուսման որակի գնահատման և վերահսկման հետ։

-Նախ նշեմ, որ համալսարանը գտնվում է շատ կարևոր գործընթացի եզրափակիչ փուլում` «Բուժական գործ» կրթական ծրագիրը պատրաստվում է միջազգային հավատարմագրման բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (WFME) կողմից: Վերջին մեկ տարում այս նպատակով ձևավորված հանձնաժողովի կողմից իրականացվել են համալսարանի և ընդհանուր բժշկության ֆակուլտետի բոլոր գործընթացների համակողմանի ուսումնասիրություններ, վերլուծություններ, կազմվել է համապարփակ զեկույց, որը շուտով հասանելի կդառնա նաև համալսարանի ինտերնետային կայքում: «Բուժական գործ» կրթական ծրագիրը ենթարկվել է նաև արտաքին գնահատման միջազգային փորձագետների կողմից: Այս ուսումնասիրություններն ու վերլուժությունները հիմք են հանդիսացել մի շարք արմատական փոփոխությունների, որոնք անկասկած հանգեցնելու են ուսման որակի, շնորհված որակավորումների արժանահավատության և միջազգային ճանաչելիության բարձրացմանը: Եթե անդրադառնանք անմիջապես ուսման որակի գնահատման համակարգում տեղի ունեցող փոփոխություններին, ապա պետք է կարևորեմ ֆակուլտետների որակի ապահովման պատասխանատուների առանձնացումը: Այսուհետև, յուրաքանչյուր ֆակուլտետ ունի կրթության որակի ապահովման պատասխանատու, որը սերտորեն աշխատելու է ֆակուլտետում իրականացվող կրթական ծրագրերի ղեկավարի, կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի, ինչպես նաև դեկանի հետ: Այսպիսի մոտեցումը թույլ կտա իրականացնել առավել առանձնահատուկ հետազոտություններ, որակի ապահովման մշակույթը ավելի խորը ներդնել ամբիոններում և մշտապես ձեռքը պահել իրականացվող գործընթացների զարկերակին:  Համալսարանում գործընթացների թվայնացման և «Էլեկտրոնային համալսարան» ծրագրի ներդրման արդյունքում հնարավոր են իրականացվող հետազոտությունների, հարցախույզերի ձևաչափային փոփոխություններ, որոնց մասին նախօրոք կտեղեկացնենք:  Պլանավորում են ընդլայնել կապը արտաքին շահակիցների` շրջանավարտների և գործատուների հետ, ինչը թույլ կտա ավելի ճշգրիտ գնահատել երկարաժամկետ պլանավորման արդյունավետությունը: Ելնելով հավատարմագրման գործընթացի համար տեղեկատվության հավաքագրման և այդ ընթացքում առաջացած խոչընդոտների հաղթահարման փորձից` դեկանատների և այլ ստորաբաժանումների հետ համատեղ մշակվում են հաշվետվողականության և տվյալների պահպանման առավել համակարգված ձևաչափեր:

-Ի՞նչ բարեփոխումներ, նոր մշակված ընթացակարգեր կամ գործիքակազմեր կան, որոնք ներդրվել կամ առաջիկայում ներդրվելու են ուսումնական համակարգում։

-Նախորդ տարիներին իրականացվող բարեփոխումները նոր թափ ստացան վերջին ուսումնական տարվա ընթացքում: Այս պահին ուսանողների համար առավել ակնառու փոփոխություններից է ավարտական ատեստավորման նոր` OSCE ձևաչափի ներդրումը: Այն կարողունակությունների գնահատման միջազգայնորեն ընդունելի տարբերակ է, որը թույլ է տալիս գնահատել ոչ միայն ուսանողի մոտ ձևավորված առանձին հմտություններ կամ գիտելիքներ, այլ նաև ստուգել կլինիկական մտածելակերպը և իրավիճակում կողմնորոշվելու ընդունակությունը: Այս տարի իրենց ավարտական ատեստավորումն այս փորձնական ձևաչափով հանձնեցին Ընդհանուր բժշկության և Ռազմաբժշկական ֆակուլտետների ուսանողները: Հետագայում նախատեսվում է նման ձևաչափի ներդրում նաև Ստոմատոլոգիական ֆակուլտետում:

OSCE ձևաչափի ներդրումն ինքնանպատակ կլիներ, եթե ուսումնական գործընթացում չփոփոխվեին շեշտադրումները հօգուտ գործնական և կլինիկական հմտությունների ձևավորման: Այսպիսով` արմատականորեն փոփոխվել է պրակտիկայի համակարգը, բոլոր առարկայական ծրագրերում ներդրվել են գործնական հմտությունների գնահատման բաղադրիչը, որը կազմելու է վերջնական գնահատականի ոչ պակաս քան 10%-ը, մշակվել են նոր դասընթացներ, որոնք ուղղված են Սիմուլյացիոն կենտրոնում ուսանողի անցկացրած ժամանակի կտրուկ ավելացմանը, շատ ամբիոններում արդեն իսկ մշակվել են գործնական հմտությունների գնահատման ձևաչափեր, որոնք կլինիկական ամբիոններում առավել մոտեցված կլինեն DOPS ատեստավորմանը  և այլն: Կան որոշ կառուցվածքային փոփոխություններ` ինչպես արդեն ակնարկեցի, կրթական ծրագրերն  ունենալու են ղեկավարներ, որոնք պատասխանատու են լինելու կրթական ծրագիրը առավել ժամանակակից, միջազգայնորեն ճանաչելի և գրավիչ լինելու համար: Համագործակցելով դեկանի, կրթական ծրագրերի բաժնի և ֆակուլտետի որակի ապահովման պատասխանատուի հետ` ծրագրի ղեկավարը մասնակցելու և երբեմն համակարգելու է կրթական ծրագի և առանձին առարկայական ծրագրերի գնահատման, բարելավման, փոփոխությունների պլանավորման և ներդրման գործընթացներին:  Խոսեցի նաև էլեկտրոնային համալսարան ծրագրի մասին, որը կհեշտացնի ոչ միայն վարչական գործընթացները, այլ նաև դասախոս-ուսանող շփումը, տեղեկատվության հավաքագրումը, ուսանողների ինքնուրույն աշխատանքի համակարգումը և այլն:

Սակայն ամենաառանցքային փոփոխությունը, իհարկե, «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում այս տարի համալսարան ընդունված առաջին կուրսեցիները ուսանելու են լրիվ նոր և միջազգայնորեն ավելի ճանաչելի, մոդուլային ձևաչափի վրա հիմնված ծրագրով:

Թվարկվածները միայն առանցքային փոփոխություններն էին, սակայն ուսանողներին դեռ շատ անակնկալներ են սպասվում` սկսած նոր գրադարանային բաժանորդագրություններից վերջացրած սիմուլյացիոն վարժասարքերի նոր հնարավորություններով:

Վերոնշյալ փոփոխությունները համապատասխան ոլորտները համակարգող պրոռեկտորների, դեկանատների, կրթական ծրագրի ղեկավարի, կրթական ծրագրերի բաժնի, Կարիերայի կենտրոնի և բուհում գործող այլ ստորաբաժանումների նվիրված և ծանր աշխատանքի արդյունք են: Այս ամենը, սակայն, իրականություն չէր դառնա, եթե չլիներ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի միջազգայնորեն ճանաչելի, հզոր և կայուն բուհ ունենալու տեսլականը և անմիջական մասնակցությունը բոլոր գործընթացներին:

-Քանի որ Ձեր ստորաբաժանումը մասնակցում է ֆակուլտետներում կրթական ծրագրերի պլանավորման, մշակման, փոփոխման և դրանց որակի ապահովման գործընթացների իրականացմանը, ավելի կմանրամասնեք, թե այս տարի կրթական ծրագրերի առումով ինչ փոփոխություններ են սպասվում։

-Ինչպես նշեցի «Բուժական գործ» կրթական ծրագիրը արտաքին և ներքին գնահատումների արդյունքում առանցքային փոփոխությունների է ենթարկվել: Փոփոխություններն իրականացվել են Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանի համակարգմամբ` Կրթական ծրագրի ղեկավար,  Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի կողմից: Իհարկե, այս գործընթացում մեծ դեր է ունեցել նաև Կրթական ծրագրերի բաժինը` հանձինս Արամ Բայկովի: Նոր ուսումնական տարում առաջին կուրսում ներդրվելու է էականորեն տարբերվող մոդուլային կրթական ծրագիր:

-Ի՞նչ է ենթադրում մոդուլային ուսուցումը:

-Մոդուլային կրթական ծրագրի դեպքում առանցքում ոչ թե առանձին առարկայական ծրագրեր են, այլ օրգան համակարգեր, բժշկագիտության ոլորտներ, ճյուղեր։ Արդյունքում էականորեն բարելավվել է միջառարկայական կապը` հորիզոնական և ուղղահայաց ինտեգրացիան, ինչպես նաև փոխհամագործակցությունը տարբեր ամբիոնների միջև:

Ներդրվել են նոր կամընտրական առարկայական ծրագրեր, որոնք ժամանակակից բժշկագիտության անբաժան մասն են կազմում, առանձնացվել են գործնական և կլինիկական հմտությունների ձևավորմանը ուղղված մոդուլներ, դասընթացների ներսում ավելացել է գործնական բաղադրիչների կշիռը, առավել շատ տեղ է հատկացվել հետազոտական հմտություններին և այլն:

Իհարկե, ինչպես և ցանկացած այլ նոր բան, ձևափոխված կրթական ծրագիրը չի կարող զուրկ լինել բացթողումներից, շտկման և հղկման կարիք ունեցող եզրերից: Հետևաբար այն ներդրման և գործարկման ողջ ընթացքում կլինի համալսարանի կրթության որակի գնահատման և ապահովման համակարգի ուշադրության կենտրոնում:

Մոտ ապագայում հաջողված փորձը կտեղափոխվի նաև համալսարանում գործող այլ կրթական ծրագրեր, որոնք ուշ թե շուտ նույնպես պետք է ենթարկվեն միջազգային հավատարմագրման։

-Ամփոփելով նախորդ ուսումնական տարվա Ձեր ստորաբաժանման գործունեությունը՝ կասեք ի՞նչ խնդիրներ եք վերհանել, ինչպիսի՞ն են հարցումների արդյունքներն, ի՞նչ գործընթացներ դրանց կհաջորդեն։

-Նախորդ ուսումնական տարվա ընթացքում կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի կողմից իրականացվել են մի շարք հետազոտություններ, որոնք ուղղված են եղել ինչպես նոր ներդրված գործընթացների գնահատմանը, այնպես էլ հավատարմագրման գործընթացի համար տեղեկատվական հենք ապահովելուն։

Իրականացված հետազոտությունների շարքում են յուրաքանչյուր կիսամյակ անցկացվող «Դասախոսն ուսանողի աչքերով» հետազոտությունը, ավարտական ատեստավորման գործընթացի գնահատմանն ուղղված հարցումը, միջազգային դրամաշնորհային, փոխանակային ծրագրերի հասանելիության, OSCE ձևաչափով իրականացված ատեստավորման, որոշ ամբիոններում բազմաբաղադրիչ գնահատման համակարգերի, էլեկտրոնային ուսումնաօժանդակ ռեսուրսների կիրառման և այլնի վերաբերյալ հետազոտությունները։  Իրականացվող հետազոտություններին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 4000 ռեսպոնդենտներ, ինչը նշանակում է, որ վերլուծությունների արդյունքները առավել քան հավաստի են և արտահայտում են շահակիցների կարծիքը։

Թույլ տվեք կանգ չառնել առանձին բացահայտումների, վեր հանված կոնկրետ խնդիրների վրա, դրանք պարբերաբար հրապարակվում են հաշվետվությունների տեսքով որակի ապահովման էջում, ուղարկվում են համապատասխան թիրախ խմբերին, ոլորտը համակարգող պրոռեկտորներին, զեկուցվում են ֆակուլտետային խորհուրդների ինչպես նաև ուսումնամեթոդական խորհրդի նիստերին։ Միայն նշեմ, որ բարձրաձայնվող խնդիրների մեծ մասը կապված են կրթական և առարկայական ծրագրերում գործնական և կլինիկական հմտությունների ձևավորմանը տրամադրվող ժամանակի և ռեսուրսների կշռի ավելացման անհրաժեշտությանը։ իմ կողմից քիչ առաջ նշված փոփոխություններն ու գործընթացները հիմնականում ուղղված են նաև այս խնդիրների լուծմանը։

Խոսքս լավատեսորեն ավարտելով նշեմ, որ իրականացվող հարցումներում և հետազոտություններում ավելի շատ են կառուցվածքային քննադատությունը և առաջարկները, դրական կարծիքները, շնորհակալական խոսքերը այս կամ այն ամբիոնին կամ դասախոսին։ Օրինակ նշեմ, որ մշտապես բարձր է գնահատվում քննական հանձնաժողովների օբյեկտիվությունը, մեծ ոգևորությամբ է ընդունվել ավարտական ատեստավորման ձևաչափի փոփոխությունը, շատ է կարևորվել հետազոտական բաղադրիչի ներդրումը տարբեր առարկայական ծրագրերում և այլն։ Եթե մեկ նախադասությամբ փորձեմ ամփոփել իրականացված հետազոտությունների արդյունքներն, ապա կասեմ, որ համալսարանը զարգացման ճիշտ վեկտոր է ընտրել և ընթանում է ռազմավարական ծրագրում նախանշված նպատակների և տեսլականի իրականացման ճանապարհով։

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ