Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Տուբերկուլոզն ավելի շատ կյանքեր է խլում քան մալարիան ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը

Տուբերկուլոզը շարունակում է մնալ աշխարհում մահվան պատճառ հանդիսացող առաջատար վարակիչ հիվանդություններից մեկը՝ տարեկան խլելով 1,6 միլիոն մարդու կյանք և հսկայական ազդեցություն թողնելով ընտանիքների և համայնքների կյանքի որակի վրա: Այն ավելի շատ կյանքեր է խլում քան մալարիան, ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը:
«Հերացի» վերլուծականը շարունակում է վարակիչ հիվանդություններին նվիրված հրապարակումների շարքը:
«Տուբերկուլոզը կանխարգելելի և բուժելի է, և, այնուամենայնիվ, հազարամյակներ շարունակ մարդկությանը պատուհասած այս հնագույն աղետը շարունակում է ամեն տարի տառապանքներ և մահ պատճառել միլիոնավոր մարդկանց»,-ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Թեդրոս Գեբրեյեսուսը:
Հիվանդության հարուցիչը հայտնաբերվել է 1882թ. մարտի 24-ին, այնուհետև 1895թ. ռենտգեն ճառագայթման հայտնագործությունը թույլ տվեցին բժիշկներին առավել ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը և հետևել դրա ընթացքին, իսկ 1921թ. գիտնականները ստեղծեցին տուբերկուլյոզի դեմ պայքարի վստահելի և արդյունավետ պատվաստանյութ, որը հակաբիոտիկների լայնածավալ կիրառման հետ զուգահեռ հանդիսանում է տուբերկուլյոզի դեմ պայքարի ժամանակակից ու արդյունավետ միջոց:
Համեմատաբար նոր մարտահրավերներից է, դեղորայքակայուն տուբերկուլոզը, որը շարունակում է մնալ հանրային առողջության հրատապ խնդիր՝ զգալի վնաս պատճառելով տուբերկուլոզից տուժած անհատներին, համայնքներին և առողջապահական համակարգերին ամբողջ աշխարհում: Շուրջ կես միլիոն մարդ 2021թ. հիվանդացել է ռիֆամպիցին-դիմակայուն տուբերկուլոզով, և, ցավոք, բուժում է ստացել 3 հիվանդացածներից միայն 1-ը:
Վերջին 20 տարիներին տուբերկուլոզից մահացությունն ամբողջ աշխարհում կրճատվել է գրեթե 40%-ով, և ավելի քան 74 միլիոն մարդու հասանելի են դարձել տուբերկուլոզի բուժման բժշկական ծառայությունները: Այնուամենայնիվ, անցյալ տարի, հաղորդվել է տուբերկուլոզով և դեղորայքակայուն տուբերկուլյոզով հիվանդացած մարդկանց թվի, ինչպես նաև մահացության աճի մասին, որը հավանաբար հանդիսանում է COVID-19 հետևանքներից մեկը:
Կայուն զարգացման նպատակների ծրագրի շրջանակում 2015թ. ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավորվել են մինչև 2030թ. վերջ տալ տուբերկուլոզի գլոբալ համաճարակին, սակայն դա բավականին հավակնոտ նպատակ է:
Ցածր և միջին եկամուտ ունեցող շուրջ 30 երկրում տուբերկուլոզը մինչև օրս բավականին տարածված հիվանդություն է, որի համար հիմնականում պատճառ են դառնում երկրներում առկա հանրային առողջության համար վտանգավոր այլ առողջապահական խնդիրներ, ինչպես օրինակ COVID-19 համաճարակը և դրա հետևանքները, զինված հակամարտությունները, սննդի անբավարար քանակը, կլիմայի փոփոխությունը, քաղաքական և տնտեսական անկայունությունը:
Առանձին ուշադրության է արժանի տարբեր հասարակություններում տուբերկուլոզի հանդեպ առկա խարանը, որն էական խոչընդոտ է հանդիսանում մարդկանց համար, որպեսզի դիմեն իրենց անհրաժեշտ բուժումը ստանալու:
Թեև վերջին տասնամյակների ընթացքում ձեռք են բերվել զգալի արդյունքներ՝ հիվանդության նվազման հետ կապված, Հայաստանում շարունակում են տուբերկուլոզի դեպքեր գրանցվել: Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022թ. Հայաստանում արձանագրվել է տուբերկուլյոզի 344 դեպք, որից 17-ը կազմել են մինչև 18 տարեկան երեխաները:
Հարկ է նշել, որ 2017, 2018 և 2019 թթ. գրանցված դեպքերի (724, 641 և 454) համեմատ զգալի նվազում է դիտվում 2020 և 2021թթ., համապատասխանաբար՝ 302 և 272 դեպք:
Ամենաշատ դեպքերը գրանցվել են 2017թ.-ին՝ 724 դեպք, իսկ ամենաքիչը 2021թ.-ին՝ 272 դեպք: 2022թ.-ին շնչառական օրգանների տուբերկուլոզի դեպքերի գրեթե 55%-ով նվազում է արձանագրվել՝ 2017թ.-ի հետ համեմատ:
Առողջապահության ոլորտի մասնագետները, միջազգային կառույցների ղեկավարությունները համարում են, որ անհրաժեշտ է ստեղծել ավելի լավ ախտորոշման միջոցներ, ավելի արագ ազդող հակաբիոտիկներ և իհարկե ավելի արդյունավետ պատվաստանյութեր, ինչպես նաև փոխել հասարակության վերաբերմունքը հիվանդության և հիվանդների հանդեպ:
Այսպիսի ներդրումների և համատեղ աշխատանքների միջոցով հնարավոր կլինի մոտ ապագայում տուբերկուլոզը դարձնել բացառապես անցյալի փաստ:

Կարդացեք նաև

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...


Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...


Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...


Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...


Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...


Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...


Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...



Առողջության համապարփակ ապահովագրության մոդելը ընտրվել է` հաշվի առնելով այս ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական, սոցիալական, առողջապահական իրողությունները, հանրային առողջապահական...


Ապրիլի 24-ից մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը: Այն Եվրոպայում ապրիլի վերջին շաբաթում իրականացվող ամենամյա իրադարձություն է` միտված բարձրացնելու պատվաստումների կարևորության մասին...


Մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության ոլորտում առկա իրավիճակը, փոփոխություններն ու զարգացումները քննարկվել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ բժշկական...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն