Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանի չափահաս բնակչության 21%-ը ֆիզիկապես թերակտիվ է
Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող առավել տարածված ռիսկի գործոններից է ֆիզիկական թերակտիվությունը: Գիտնականների կողմից հավաքվել է տպավորիչ ապացուցողական բազա ֆիզիկական թերակտիվության կապի մասին այնպիսի լայն տարածվածություն ունեցող հիվանդությունների հետ, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը, սրտի իշեմիկ հիվանդությունը, աթերոսկլերոզը, կաթվածը, 2-րդ տիպի շաքարային դիաբետը, կրծքագեղձի և հաստ աղու քաղցկեղը և այլն:
Ֆիզիկական թերակտիվությունը և նստակյաց կյանքը 15-20%-ով բարձրացնում են նշված հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպես նաև նվազեցնում բուժման արդյունավետությունը: Գնահատված է, որ ֆիզիկական թերակտիվության պատճառով տարեկան ծախսերն ամբողջ աշխարհում կազմում են շուրջ 54 միլիարդ դոլար, իսկ արտադրողականության կորստի հետևանքով առաջացած վնասը՝ 14 միլիարդ դոլար:
«Հերացի» վերլուծականը նշում է, որ աշխարհում չափահաս բնակչության ավելի քան մեկ քառորդը ֆիզիկապես ակտիվ չէ և չի պահպանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող ֆիզիկական ակտիվության ցուցանիշը, այն է՝ շաբաթական առնվազն 150 րոպե միջին, կամ 75 րոպե բարձր ակտիվություն:
Ֆիզիկական թերակտիվության տարածվածությունը ամբողջ աշխարհում տատանվում է 5.5-66.9% սահմաններում: Բարձր եկամուտ ունեցող երկրներում այն կրկնակի ավելին է քան ցածր եկամուտ ունեցողներում: Ըստ 2016-2017թթ. իրականացված STEPS հետազոտության տվյալների՝ Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 21%-ը ֆիզիկապես թերակտիվ է: Չափահաս բնակչության 78%-ը չի պահպանում բարձր ինտենսիվության ֆիզիկական ծանրաբեռնվածության պահանջը: Մտահոգիչ է, որ կանանց շրջանում այն էլ ավելի բարձր է (89%):
Տարածաշրջանի երկրներից ֆիզիկապես ավելի ակտիվ են ՌԴ-ում՝ 17.1% և Վրաստանում՝ 18%, իսկ Թուրքիայում և Իրանում թերակտիվության ցուցանիշներն ավելի բարձր են, համապատասխանաբար 30.6% և 33.2%:
Առանձին ուշադրության է արժանի թերակտիվության բարձր տարածվածությունն անչափահասների շրջանում: Միջազգային տվյալների համաձայն՝ աշխարհում դեռահասների երեք քառորդը թերակտիվ է: ՀՀ-ում իրականացված «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» միջազգային հետազոտության տվյալների համաձայն, 11-17 տարեկան երեխաների զգալի մասը չի կատարում ֆիզիկական ակտիվության նվազագույն պահանջը: Մասնավորապես, 11-15 տարեկաննների խմբում ընդամենը 26% է շաբաթվա մեջ ամեն օր առնվազն մեկ ժամ ակտիվ լինում, 17 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը էլ ավելի ցածր է՝ 17%: Սպորտով զբաղվում են դեռահասների 31%-ը:
Նկատենք նաեւ, որ առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից, իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը, վնասվածքների կանխարգելումը, ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումից զերծ մնալը և այլն: Մեծահասակների վաղաժամ մահացության 70%-ը պայմանավորված է դեռահասային տարիքում ձեռք բերված վարքագծով:
Հաշվի առնելով ֆիզիկական թերակտիվության և հիմնական ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման միջև սերտ կապը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել է բնակչության ֆիզիկական ակտիվության բարձրացմանն ուղղված գործողությունների ծրագիր, որի նպատակն է մինջև 2030թ. իջեցնել բնակչության թերակտիվության տարածվածությունը 15%-ով:
Նախագիծը առաջարկում է վերանայված մոտեցումներ 4 ուղղություններով՝ հանրության հետ հաղորդակցում ֆիզիկական ակտիվության կարևորության վերաբերյալ, ֆիզիկական ակտիվության համար նպաստավոր միջավայրի ստեղծում, ակտիվ մարդկանց դաստիարակություն վաղ մանկական հասակից և ֆիզիկական ակտիվության խթանմանն ուղղված գործուն ռազմավարությունների ներդրում:
27.02.2023 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYgV0k9a' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ