Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՀ ԱՆ. Մեկնարկել է «Կրծքով կերակրումը արտակարգ իրավիճակներում» ծրագիրը Արցախի մայրիկների և բժիշկների համար

ԱՀ ԱՆ. Մեկնարկել է «Կրծքով կերակրումը արտակարգ իրավիճակներում» ծրագիրը Արցախի մայրիկների և բժիշկների համար

Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված մի խումբ մտահոգ մասնագետներ հանձինս՝ «Միշել Օդեն Մայեր» կենտրոնի ՀԿ ղեկավար Աստղիկ Վարդանյանի, համախմբվեցին և սկսեցին խորհրդատվական աջակցություն տրամադրել Արցախի մայրիկներին՝ կրծքով կերակրման վերաբերյալ։ Գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով սկսեցին համագործակցել ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի գլխավոր խորհրդական Կարինե Սարիբեկյանի հետ։

 

Այս ամենը ամփոփվելուց հետո մշակվեց «Արցախի մայրիկների և մանկիկների սնուցման բարելավման և կրծքով կերակրման մասնագիտական աջակցության» միջոցառումների ծրագիրը, որը մանկական վիրաբույժ-ուրոլոգ, Արաբկիր ԲԿ գիտական ղեկավար, Արցախի Մարդասիրական աջակցության նախաձեռնության համակարգող Արա Բաբլոյանի միջոցով հասցվեց Արցախի Կառավարություն։

 

Փետրվարի 18-ին և 19-ին ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում մեկնարկեց «Կրծքով կերակրումը արտակարգ իրավիճակներում»  ծրագիրը՝ Արցախի մայրիկների և բժիշկների համար, որի շահառուներ են շրջափակման մեջ գտնվող հղիները, կերակրող մայրերը, նորածինները և երեխաները։ Ողջույնի խոսքով հանդես եկան Արա Բաբլոյանը, Հանրային առողջության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Առողջապահության նախարարի առողջապահական քաղաքականության հարցերով խորհրդական Քիմ Հեքիմյանը և բժշկական մարդաբան, դուլա, ՄՕՄ Հայաստան և ՄՕՄ Արցախ հիմնադիր Աստղիկ Վարդանյանը։

 

Մասնագետները խորհուրդ տվեցին մայրիկներին առաջնահերթ ուշադրություն դարձնել երեխաների ճիշտ սնուցմանը՝ բացառապես կերակրել կրծքի կաթով։ Կրծքով կերակրումը արտակարգ իրավիճակներում, միջազգային փորձը և Արցախի մարտահրավերները թեմայի շուրջ հանդես եկավ Աստղիկ Վարդանյանը։

Արցախի մայրիկների և տեղի բժիշկների համար առցանց ելույթներով հանդես եկան նաև մանկաբույժ, ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրծքով սնուցման և սերտիֆիկացված մասնագետ և դասընթացավար Հասմիկ Լալայանը, մանկաբույժ, ԵՊԲՀ մանկաբուժության N1 ամբիոնի դասախոս, կրծքի և վաղ հասակի երեխաների սնուցման ԱՀԿ/ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային փորձագետ Սուսաննա Հարությունյանը և Սլավմեդ ԲԿ Նեոնատոլոգիայի բաժնի ղեկավար Հովհաննես Ղազարյանը։

 

Մասնագետները մայրիկներին և բժիշկներին նեկայացրել են կրծքով կերակրման կարևորության և դժվարությունների, արտակարգ իրավիճակներում կրծքով կերակրման առանձնահատկությունների և օգտակարության մասին, ինչպես նաև առողջ և հիվանդ նորածինների խնամքի և սնուցման առանձնահատկությունների մասին։ Տեղի են ունեցել նաև քննարկումներ՝ մայրիկների և բժիշկների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր։

Ծրագիրն իրականացվել է ԱՀ Առողջապահության նախարարության, ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի, Արցախի մարդասիրական նախաձեռնության, «Հենար»կազմակերպության, Արցախի ծննդօգնության աշխատակիցների և Արցախի մայրերի ակումբի համատեղ ջանքերով։

Սկզբնաղբյուր. ԱՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ