Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ասուլիս` նվիրված առողջության համապարփակ ապահովագրության համակարգին

ՀՀ ԱՆ. Ասուլիս` նվիրված առողջության համապարփակ ապահովագրության համակարգին

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը պետք է սահուն լինի և ամենակարևորը` գործի հանրային շահին համապատասխան:

 

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներդրվելու է փուլային եղանակով. արդյո՞ք հնարավոր է ունենալ կայուն, գործող համակարգ. սահուն ձևով անցում կատարելու համար ապահովագրական համակարգը ներդրվելու է փուլային` աստիճանական տարբերակով:

2023 թվականին կիրականացվեն ակտուարական հաշվարկներ: Կձևավորվի փաթեթի հստակ արժեք:

Փաթեթը լինելու է ընդգրկուն:

Քիմիաթերապևտիկ դեղերը և քրոնիկ հիվանդների դեղերը, որոնց ձեռքբերումը ևս ֆինանսապես բավական ծանր  է մեր քաղաքացիների համար, ընդգրկվելու և հասանելի են լինելու առողջապահական այս փաթեթի շրջանակներում:

2024 թվականից պետական պատվերների շահառուների համար կսկսի գործել ապահովագրական համակարգ. կունենանք միասնական, մեկ ապահովագրական փաթեթ պետության կողմից ապահովագրված շահառուների համար:

2025 թվականից պետության կողմից կապահովագրվեն կենսաթոշակառուները:

Կգործի նաև կամավոր ապահովագրական համակարգ, որը բաց կլինի բոլոր քաղաքացիների համար:

2026 թվականին կամփոփվի բոլոր կամավոր ապահովագրվողների խումբը, և 2027 թվականից արդեն կգործի համապարփակ պարտադիր ապահովագրությունը բոլորի համար:

Չենք ունենալու եկամուտից կախված վճարային համակարգ, այսինքն` փաթեթի արժեքը լինելու է բոլորի համար նույնական, բայց պետության կողմից կատարվող սուբսիդավորման տոկոսները տարբեր են լինելու:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ