Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Անպտղության հաղթահարման պետական ֆինանսավորմամբ ծրագրի շահառուների ցանկը փոփոխվել/ ընդլայնվել է. morevmankan.am

Անպտղության հաղթահարման պետական ֆինանսավորմամբ ծրագրի շահառուների ցանկը փոփոխվել/ ընդլայնվել է. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն կարող են դիմել բոլոր շահառուները, ովքեր համապատասխանում են ծրագրի պայմաններին:

Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք ունեն հետևյալ խմբերի շահառուները․

  1. 20-35 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող` 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց կտրամադրվի ամբողջական փաթեթ` ներարգանդային սերմնավորման փորձեր, արտամարմնային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը` պետության կողմից 50% մասնակցությամբ:
  2. 36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց կտրվի ներարգանդային սերմնավորման փորձերի հնարավորություն։
  3. սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող զույգերին, որոնցից կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է, կտրամադրվի ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն:
  4. զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) որդու` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողները՝ կնոջ տարիքը սահմանվում է մինչեւ 42 տարեկանը։


Շահառուների այս խմբի համար սահմանվել է նաև մշտական բնակության վայրում առնվազն մեկ տարի հաշվառված լինելու լրացուցիչ պահանջ:

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ծրագրին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել +374 10 53 13 42 կամ այցելել ք. Երևան, Մաշտոցի 22՝ ՄՄԱՊԳՀԿ (Մարգարյան ծննդատուն)։

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ