Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. կընդգրկվեն շահառուների նոր խմբեր

ՀՀ ԱՆ. Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. կընդգրկվեն շահառուների նոր խմբեր

Կառավարության որոշմամբ ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:

Փոփոխությունները կնպաստեն պտղաբերության ցուցանիշի բարձրացմանը, վերարտադրողական իրավունքի իրացմանը:

Ըստ նոր կարգավորումների`

  • 20-35 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող` 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց կտրամադրվի ամբողջական փաթեթ` ներարգանդային սերմնավորման փորձեր, արտամարմնային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը` պետության կողմից 50% մասնակցությամբ:
  • 36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց կտրվի ներարգանդային սերմնավորման փորձերի հնարավորություն:
  • սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող զույգերին, որոնցից կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է, կտրամադրվի ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն:


Շահառուների այս խմբի համար սահմանվել է նաև մշտական բնակության վայրում առնվազն մեկ տարի հաշվառված լինելու լրացուցիչ պահանջ:

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ