Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Ինչ էթիկայի կանոնների է պարտավոր հետևել համալսարանական բուժաշխատողը. տեսանյութ
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կառուցվածքում գործող բուժհաստատությունների բուժաշխատողները պարտավոր են պահպանել էթիկայի մի շարք կանոններ պացիենտ-բուժաշխատող, բուժաշխատող-բուաշխատող հարաբերություններում:
ԵՊԲՀ բուժաշխատողը բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելիս պարտավոր է առաջնորդվել մասնագիտական և մարդասիրական սկզբունքներով, բացառել պացիենտի նկատմամբ անհավասար, կողմնակալ կամ ուղղորդված վերաբերմունքը, յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի առաջին բժշկական օգնություն:
Այսպես, պացիենտ-բուժաշխատող հարաբերություններում ԵՊԲՀ բուժաշխատողը պարտավոր է
- հարգել պացիենտի պատիվն ու արժանապատվությունը, առաջնորդվել պացիենտի լավագույն շահերով, ցուցաբերել հոգատար վերաբերմունք նրա նկատմամբ,
- hարգել պացիենտի՝ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կամ այն մերժելու իրավունքը,
- բացառել պացիենտի նկատմամբ անձնական վերաբերմունքի ազդեցությունը մասնագիտական գնահատական ձևավորելիս կամ մասնագիտական գործունեություն իրականացնելիս,
- բացառել պացիենտին բժշկական նշանակության ապրանքների և դեղերի նշանակումը կամ նրան դեպի գործընկեր բուժաշխատողներին ուղղորդումը՝ անձնական շահ կամ օգուտ ստանալու նկատառումներով,
- մասնագիտական գործունեության մեջ հաստատել միայն այն, ինչն իր կողմից անձնապես ստուգվել կամ ուսումնասիրվել է,
- բացառել պացիենտին բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մերժումը՝ վարակիչ հիվանդությամբ տառապելու հիմքով, եթե նման արգելք ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ,
- պացիենտի (օրինական ներկայացուցչի) համար առավել նվազ հոգեբանական բացասական ազդեցություն ունեցող եղանակով տեղեկացնել իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին, բացառությամբ այն դեպքերի երբ պացիենտը գրավոր հրաժարվում է այդ տվյալներին տեղեկացվելուց,
- պահպանել բժշկական գաղտնի տեղեկությունները, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի,
- անձնական բնույթի դիտարկվող հարաբերություններ չհաստատել իր պացիենտի հետ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու ողջ ժամանակահատվածում,
Իսկ բուժաշխատող-բուժաշխատող հարաբերություններում բուժաշխատողը պարտավոր է.
- հարգել այլ բուժաշխատողների իրավունքները և օրինական շահերը,
- պացիենտներ ներգրավելու նպատակով չթերագնահատել կամ որևէ այլ կերպ բացասական գնահատականներ չտալ իր գործընկեր բուժաշխատողների վերաբերյալ,
- պացիենտի բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելիս անհրաժեշտության դեպքում համագործակցել այն բուժաշխատողի հետ, ով ներգրավված է տվյալ պացիենտի բժշկական օգնության և սպասարկման տրամադրման գործընթացում,
- զգուշացնել էթիկայի կանոնները խախտող գործընկերոջը՝ խախտման փաստի վերաբերյալ:
14.12.2022 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYi9wij9' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ