Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. «Երկարատև Քովիդ». հանրային առողջության նոր մարտահրավեր
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է COVID-19 համավարակի նահանջ, ինչը հանգեցնում է նաև դրա՝ առողջապահության առաջնահերթությունների շարքից դուրս մղվելուն:
Սակայն, թեև հիվանդացությունը նոր կորոնավիրուսային հիվանդությամբ նվազում է, ի հայտ է եկել նոր հիմնախնդիր, որին «Հերացի» վերլուծականն արդեն անդրադարձել էր՝ այսպես կոչված Long COVID կամ «Երկարատև Քովիդ»:
Այն հանդիպում է հիվանդությունը հաղթահարած մարդկանց շրջանում և դրսևորվում բազմաթիվ ախտանշաններով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականի համաձայն` COVID-19-ով վարակվել է ավելի քան 600 միլիոն մարդ, որոնցից գրեթե 6,5 միլիոնը մահացել են:
Միևնույն ժամանակ, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարած մարդկանց 10-20%-ի մոտ հիվանդության ախտանշանները պահպանվում են տևական ժամանակ՝ ներառյալ շնչառության դժվարացումը, հոգնածությունը, կոգնիտիվ դիսֆունկցիան և այլն:
«Երկարատև Քովիդ»-ի ախտորոշման համար առայժմ թեստավորման հնարավորություն չկա, վերջինիս հստակ պատճառները դեռևս բացահայտված չեն:
Այն առանձնահատուկ մարտահրավերներ է ստեղծում գիտնականների, հանրային առողջապահության մասնագետների և որոշումներ կայացնողների համար, որոնք պետք է ձգտեն, որպեսզի տվյալ երկրի հասարակությունն առաջ շարժվի՝ հաղթահարելով համավարակի հետևանքները:
Այսպես, համաձայն Էնթոնի Ֆաուչիի՝ վարակիչ հիվանդությունների գծով ԱՄՆ գլխավոր փորձագետի․
«Երկարատև Քովիդ»-ի դեպքում ցավալին, դժվարը և հիասթափեցնողն այն է, որ առկա են դրա բազմաթիվ տարրեր, որոնք չեն տեղավորվում հայտնի կամ ճանաչելի պաթոգեն գործընթացների մեջ: Օրինակ՝ եթե մարդը խիստ հոգնած է և անկարող է աշխատել, չկա լաբորատոր հետազոտություն, ռենտգեն, համակարգչային շերտագրություն կամ ՄՌՏ հետազոտություն, որը կհայտնաբերի ախտահարումը և կախտորոշի հոգնածության պատճառը»:
Նրա խոսքով` մասնագետները մինչ այժմ չգիտեն, թե ինչու է ուղեղը մթագնում:
Ինչպե՞ս է պատահում, որ մեկը, որն ինտելեկտուալ առումով շատ սրամիտ է և շատ եռանդուն, հանկարծ, նոր կորոնարովիրուսային հիվանդությամբ վարակվելուց հետո, ավելի քան կես ժամ չի կարողանում կենտրոնանալ որևէ բանի վրա: Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ պրոֆեսիոնալ մարզիկներն այլևս մարզվելու կարողություն չեն ունենում։
Ֆաուչին նշում է, որ սրանք բոլորն առեղծվածներ են, որոնք անհրաժեշտ է հնարավորինս մոտ ապագայում բացահայտել:
«Մյուս հետաքրքիր փաստն այն է, որ ախտանշաններն ավելի ցայտուն են հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ՝ դեպրեսիա և այլն։ Հետևաբար անհրաժեշտ է առաջնահերթ հետազոտել այս խմբի մարդկանց», - նկատում է փորձագետը:
ԱՀԿ-ն մի քանի հիմնական տարր է շեշտադրում, որոնք անհրաժեշտ են երկարատև COVID-19-ի դեմ տարվող աշխատանքներն առաջ մղելու համար:
Առաջին տեղում պացիենտների հետ տարվող աշխատանքների ընդլայնումն է՝ վերջինների ձայնն առավել լսելի դարձնելու նպատակով և հիվանդության դեմ պայքարի արդյունավետ քաղաքականություն ձևավորելու համար:
Հաջորդը համապարփակ տվյալների հավաքագրումն է՝ իրավիճակը հասկանալու և գնահատելու համար, ինչպես նաև միջազգային համագործակցության ամրապնդումը՝ երկրների միջև տեղեկատվության փոխանակումն առավել ինտենսիվ դարձնելու նպատակով:
Հարկ է նշել, որ աննուղակի տվյալները վկայում են, որ «Երկարատև Քովիդ»-ը արդի խնդիր է նաև Հայաստանի համար, քանի որ եթե ընդհանուր մահացությունն աստիճանաբար կայունանում է՝ վերադառնալով մինչքովիդյան ցուցանիշներին, ապա մահացությունը շնչառական օրգանների հիվանդություններից շարունակում է մնալ բարձր:
Մասնավորապես, Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2022թ. հունվար-օգոստոսին այն գերազանցել է նախորդ տարվա համանուն ցուցանիշը 5.6%-ով:
Կորոնավիրուսի ազդեցությունը մարդկանց առողջական վիճակի վրա գնահատելու նպատակով ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնը նախաձեռնել և իրականացնում է «Կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ կեղծ բացաասական արդյունքների առողջապահական, բժշկական և համաճարակաբանական հետևանքների գնահատում» հետազոտությունը, որի արդյունքները կարևոր ներդրում կարող են լինել խնդրի լուծման ռազմավարության որոշման ընթացքում:
24.10.2022 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYg5yCqz' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ