Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայաստանում բուժծառայությունների որակի նոր մշակույթ կձևավորվի

ՀՀ ԱՆ. Հայաստանում բուժծառայությունների որակի նոր մշակույթ կձևավորվի

Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները նոր փուլ են մտնում:

Պացիենտի կարիքներին միտված, ժամանակին տրամադրվող, ծախսարդյունավետ բուժծառայություն. սրանք են որակի բարեփոխումների պարտադիր բաղադրիչները:


ԱՀԿ-ի գնահատականներով առողջապահական ծառայությունների որակի հետ կապված խնդիրները հանգեցնում են ներդրված միջոցների մի մասի անտեղի վատնմանը` անգամ բարձր եկամուտ ունեցող երկրներում: Հետևաբար բժշկական օգնության որակը բոլոր երկրների առողջապահական  համակարգերում օրակարգային առաջնահերթ խնդիր է:


Այսօր կազմակերպված աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են բժշկական օգնության որակի վերաբերյալ արդի մոտեցումները, ԱԱՊ օղակի ուսումնասիրության ընթացքում բացահայտված որակի խնդիրները, ինչպես նաև առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը:

«Քայլ առ քայլ, ծրագրային բարեփոխումների արդյունքում ունենալու ենք համակարգային բարեփոխումներ, և ես վստահ եմ, որ դա իրագործվելու է հենց այս ռազմավարական ծրագրի շնորհիվ: Նպատակն է նախորդ տարիների ընթացքում իրականացված առանձին միջոցառումների փոխարեն մշակել բոլոր բժշկական կազմակերպությունների համար մեկ միասնական` համահունչ գործողությունների ծրագիր, ինչը կնպաստի ծառայությունների որակի համընդհանուր բարելավմանը: Որակի ցուցանիշները շատ ծավալուն են, բայց մենք առաջիկա տարիների համար թիրախավորել ենք իրագործելի, հասանելի նպատակներ»,-ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ռազմավարության նախագիծը մշակվել է Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցությամբ: Համաշխարհային բանկի աջակցությամբ կորեական HIRA (Health Insurance Review & Assessment Service) կազմակերպությունը նախագծի մշակման համար տրամադրվել է խորհրդատվություն:

«Որակը առողջապահության կարևորագույն տարրերից է: Ծառայությունների հասանելիությունն արդյունավետ է միայն այն պարագայում, երբ համադրվում է որակյալ, պացիենտակենտրոն, անվտանգ և արդյունավետ ծառայությունների հետ, ուստի շատ եմ կարևորում սույն ռազմավարության ընդունումը և դրա հետագա իրագործումը»,-նշել է ԱԶԲ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատին:
Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան իր խոսքում ընդգծել է, որ առողջապահական կարիքներին համապատասխանող ծառայությունների մատուցումը յուրաքանչյուր երկրի կայուն զարգացման հիմքում են, ինչը հաշվի առնելով` ԱՀԿ-ն իր աջակցությունն է ցույց տալիս Հայաստանին նախատեսվող բարեփոխումների հարցում:

Աշխատաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարար Անահիտ Ավանեսյանը հատկանշել է` ամեն ինչ արվելու է, որ այս ռազմավարությունը կյանքի կոչվի և չմնա զուտ «երազանք»:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ