Հրատապ թեմա Հայաստանում
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց Առողջության համապարփակ ծածկույթի գաղափարը։ Կառավարությունն ու առողջապահության նախարարությունը նույնպես մեծ ջանքեր ներդրեցին` համապարփակ առողջական ապահովագրության գաղափարն իրականություն դարձնելու: 2020-ին, սակայն, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, այդ աշխատանքները գործնականում մղվեցին երկրոդ պլան: Այս տարի՝ 2022-ի հունվարին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվեց համապարփակ ապահովագրության գաղափարն ու հայեցակարգը դրվեց շրջանառությաան մեջ, հերթը հասավ բժշկական հանրության հետ ակտիվ համագործակցությանը: Պետք է քննարկվեն, առողջապահության նախարարությանը ներկայացվեն բժշկական հանրության առաջարկներ, մոտեցումներ` միտված համապարփակ ապահովագրության ծրագրի ստեղծմանը:
Պարզելու, թե ի՞նչ է համապարփակ ապահովագրությունը, և ինչ է դա տալու հանրությանը, զրուցեցինք Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի հետ:
Պարոն Սողոյան, ի՞նչ ասել է առողջապահության համապարփակ ապահովագրություն:
Ներկայում ամբողջ հասարակության համար կարևորագույն մարտահրավեր է առողջապահական համակարգի հասանելիությունն ու մատչելիությունը ապահովելը: Ապահովագրական համակարգի ներդրումը նպատակ ունի լուծել հասանելի բժշկության խնդիրը: Այսօր Հայաստանում պետական միջոցներով բժշկական ծառայություններից կարող են օգտվել խոցելի սոցիալական խմբերը՝ գործող ծրագրերի շրջանակներում կամ որոշ հիվանդությունների ցանկի շահառու լինելու դեպքում: Մյուս բոլոր դեպքերոմ աշխատող և նշված խմբերում չներառված քաղաքացիները խնդիր ունեն ինքնուրույն լուծել իրենց առողջական խնդիրները:
Ստացիոնար ամենապարզ բուժումները մի քանի հարյուր հազարներից են սկսում և միլիոնների կարող են հասնել: Հասարակության ճնշող մեծամասնությունը չունի ֆինանսական բավարար միջոցներ, որ անհրաժեշտ բուժօգնության կարիքի դեպքում վճարունակ լինի: Համակարգի ներդրումը կլուծի այս խնդիրները: Յուրաքանչյուր ամիս աշխատավարձից ապահովագրության համար որոշ գումար հատկացնելով` քաղաքացին կկարողանա ապահովել իր առողջությունը:
Այն ընկերությունը կամ հիմնադրամը, որը կզբաղվի համապարփակ ապահովագրության ֆինանսավորմամբ, իր հերթին շահագռգռված կլինի մարդկանց առողջ պահել, պարբերար հետազոտությունների միջոցով ժամանակին բացահայտել և կանխարգելել հիվանդությունների զարգացումն ու բարդությունները, որպեսզի ստիպված չլինի մեծ գումարներ հատկացնել: Այսպիսով, ո՛չ միայն քաղաքացին է մտածում իր առողջության մասին, այլ դրանում շահագռգռված է նաև կազմակերպությունը:
Շատ կարևոր է ենթակառուցվածքները ճիշտ զարգացնել. թվային տեխնոլոգիաներ, նոր մեխանիզմներ չներդրվելու, համակարգային փոփոխություններ չանելու դեպքում չենք կարողանա ստանալ այն արդյունքը, որին ձգտում ենք հասնել:
Համակարգի կարևոր օղակը բժիշկներներն են: Ինչպե՞ս է կազմակերպվելու նրանց հետ աշխատանքը, որ ապահովագրության այս կարևորագույն օղակը ճիշտ գործի:
Շատ ճիշտ դիտարկում է: Բժիշկը պետք է լինի համակարգի կենտրոնում, որպես հիմնական բարիք ստեղծող և համակարգի մյուս բոլոր մասնագետներն ու աշխատողները պետք է պայման ապահովեն բժշկի արդյունավետ և որակյալ աշխատանքի համար: Եթե առողջապահական համապարփակ ապահովագրության փաթեթի քննարկման ընթացքում հաշվի չառնվեն բիժիշկների շահերը, ցանկալի արդյունք չի գրանցվի: Առողջապահական համակարգում բժշկի դերը վերանայվում է: Կորոնավիրուսային համավարակի, պատերազմի ժամանակ մարդիկ սկսեցին հասկանալ ու գնահատել բժշկի դերն ու կարևորությունը. շենքային պայմանները, սարքերի առկայությունը խնդիր չէ, խնդիրը որակյալ կադրն է:
Պետությունը պետք է կարևորի որակյալ մասնագետի դերը, և ծրագրում այդ կարևորությունն իր ֆինանսական արտացոլումը պետք է գտնի: Պետպատվերի և վճարովի համակարգերում որոշ տեղերում բժիշկները ստանում են ստվերային գումարներ, քանի որ սահմանված աշխատավարձը նրանց չի բավարարում: Նոր համակարգը պետք է վերջ դնի կամ գոնե նվազագույնի հասցնի ստվերային դրամաշրջանառությունը:
Բժիշկը պետք է ստանա բավականաչափ աշխատավարձ՝ արժանավայել ապրելու համար: Եթե հիմա այս հարցերը ճիշտ և ըստ կարևորության չկարգավորվի, դա կհանգեցնի խնդիրների, որոնք կխաթարեն համակարգի նպատակային աշխատանքը:
Բժիշկները պաշտպանված չեն, չկան սահմանված որակավորման նորմեր, որոնք ճիշտ կգնահատեն բժշկի գործելակերպը: Պետք է մեխանիզմներ մշակվեն, որոնք թույլ կտան իրականացնել բժշկի որակավորում, կատարած աշխատանքի գնահատում և ըստ այդ գնահատականի, ինչու ոչ` ձևավորվի բժշկի աշխատավարձը:
Եթե որակ ենք ուզում, պետք է համապատասխան ֆինանսական ներդրում լինի: Չի կարող բժիշկը ստանալ 120-200 հազար դրամ ու մատուցել որակյալ ծառայություն: Նվիրյալներ, ինչ խոսք, կան, բայց չի կարելի հույսը դնել միայն նրանց վրա: Մարդիկ պետք է շահագրգռված լինեն լավ աշխատել, անմիջականորեն զգան, որ իրենց մատուցած որակյալ ծառայությունից է կախված իրենց աշխատավարձը: Այդ կերպ բժիշկները մոտիվացված կլինեն է՛լ ավելի լավ ծառայություն մատուցել: Մասնավոր օղակներում լավ մասագետները կարող են ստանալ մինչև մի քանի միլիոն դրամ, բայց նույնը չենք կարող ասել պետական ոլորտում աշխատող բժիշկների մասին: Բժիշկներին գնահատանքը պետք է իր ֆինանսական արտացոլումը գտնի այս ծրագրում, չէ՞ որ այս մեխանիզմում կարևորագույն օղակը նրանք են:
Ո՞ր բուժհաստատությունները, լաբարատորիաներն ու պոլիկլինիկաները կարող են միանալ առողջապահական համապարփակ ապահովագրությանը: Նախատեսվո՞ւմ է ինչ-որ կարգ սահմանել:
Հստակ ասել չեմ կարող, քանի որ դեռ քննարկումների փուլում ենք, ու հստակ որևէ մեխանիզմ չկա: Ըստ իս, պետք է չափորոշիչներ սահմանվեն, որոնց համապատասխանի լիցենզավորված բուժհաստատությունը և ստանա համագործակցելու իրավունք:
Ամփոփելով` մեկ անգամ ևս հստակեցնենք, թե ի՞նչ կտա քաղաքացուն առողջապահական ապահովագրությունը:
Առաջին: Համակարգի ներդրման արդյունքում քաղաքացին յուրաքանչյուր ամիս որոշ գումար կվճարի իր առողջության ապահովագրության համար, և այդ կերպ իրեն կապահովագրի ֆինանսական բեռից ու դրանից բխող խնդիրներից` բուժօգնության կարիքի դեպքում:
Երկրորդ: Ապահովագրությունը ֆինանսավորող կազմակերպությունը շահագռգռված կլինի քաղաքացու առողջության պահպանմամբ ու հիվանդությունների կանխարգելմամբ. այդ կերպ կազմակերպությունը գումարներ կխանայի: Եթե անգամ քաղաքացին բարձիթողի վիճակում թողնի իր կանխարգելիչ ստուգումները, կազմակերպությունը գործառույթ կունենա, հիշեցնելու, փափուկ պարտադրանքի մեխանիզմներով ստիպելու, որ նա հետևի իր առողջությանը:
Երորրդ: Մասնագետների ճիշտ մոտիվացման դեպքում առողջապահական նոր որակ կստանանք:
Այս ծրագրի ճիշտ կազմակերպումը կապահովի որակյալ համապարփակ առողջապահական ապահովագրության ստեղծումը և այն կգործի հավուր պատշաճի:
18.02.2022 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ