Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ԵՊԲՀ. Երեխաների առողջության պահպանումը՝ ուշադրության կենտրոնում

ԵՊԲՀ. Երեխաների առողջության պահպանումը՝ ուշադրության կենտրոնում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր:

Առողջապահության նախարարը շրջայց կատարեց հիվանդանոցում, ծանոթացավ կլինիկաների գործունեությանը, տեսակցեց հոկտեմբերի 12-ին Covid-19-ի հետևանքով մահացած ծննդկանի նորածնին, հետաքրքրվեց փոքրիկի առողջական վիճակով:

Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էր երեխաների շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ, ինչպես նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումների աճը, պացիենտների բուժման ընթացքը:

Հոսպիտալացումից մինչև դուրս գրում՝ 24 ժամ 7 օր սկզբունքով, համալսարանական հիվանդանոցում կատարվող աշխատանքներն ուղղված են առաջին հերթին բուժօգնության որակի բարելավմանը, բուժառուների առողջության պահպանմանը:

Նշենք, որ նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած մեր հիվանդանոցային համալիրը տարեկան ամբուլատոր պայմաններում բուժօգնություն տրամադրում և սպասարկում է ավելի քան 20.000, իսկ ստացիոնար պայմաններում՝ ավելի քան 10.000 պացիենտի։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ