Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

«Ոչինչ չենք խնայելու արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու համար».ԱՀ ԱՆ. Արտակ Բեգլարյանը՝ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում

«Ոչինչ չենք խնայելու արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու համար».ԱՀ ԱՆ. Արտակ Բեգլարյանը՝ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 26-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի, ԱՀ նախագահի խորհրդական Լիլիթ Հակոբջանյանի, պետական նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանի ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն, այնուհետև հանդիպել բուժանձնակազմի հետ:


Շրջայցի ընթացքում պետական նախարարը ծանոթացել է ստացիոնար պայմաններում հսկողության տակ գտնվող ծննդկանների առողջական վիճակով, շնորհավորել փոքրիկների ծննդի առթիվ, հետաքրքրվել նրանց բուժսպասարկման ընթացքով և մաղթել առողջություն:

Կենտրոնի գլխավոր տնօրեն Վարդգես Օսիպովը ներկայացրել է տեղեկություններ հաստատության կողմից իրականացվող ծառայությունների, ինչպես նաև միջանկյալ լուծումներ պահանջվող խնդիրների մասին:


Բուժանձնակազմի հետ հանդիպմանը Ա.Բեգլարյանը, մասնավորապես, նշել է.


«Առաջիկայում շահագործման կհանձնվի նոր ծննդատունը: Թեպետ 44-օրյա պատերազմի ընթացքում ծննդատան նոր մասնաշենքին լուրջ վնասներ են հասցվել, սակայն դա չի փոխել կառավարության մոտեցումները: Մենք պատրաստվում ենք պետական և բարեգործական ներդրումների շնորհիվ նոր սարքավորումներով և ենթակառուցվածքներով արդիական ծննդատուն ունենալ:

Իմ պատկերացմամբ, քաղաքացիներին պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար կարևորագույն պայմաններից մեկը բուժանձնակազմի կարողությունների շարունակական բարձրացումն է: Ոչ պակաս կարևոր հարցերի շարքում է բոլոր օղակներում հաղորդակցության մեխանիզմների արդյունավետության բարելավումը:

Մեզ համար սկզբունքային հարց է նաև բուժաշխատողների վարձատրության համակարգը խթանող ու մրցակցային դարձնելը, որի շուրջ նախնական մշակումներ արդեն իսկ ունեցել ենք: Կարևոր եմ համարում նաև կանխարգելիչ առողջապահության ուղղությամբ աշխատանքները և հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Ոչինչ չենք խնայելու արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու համար գրավիչ միջավայր և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցում: Վստահ եղեք, որ ցանկացած հիմնարար որոշում կայացվելու է ներառական ու պրոֆեսիոնալ գործընթացների արդյունքում»,- նշել է պետական նախարարը:


Իր հերթին առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը կարևորել է մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը, էլեկտրոնային բժշկության համակարգի ներդրումը, նշելով, որ առաջիկայում նախատեսվում են ծրագրային լուրջ բարեփոխումներ:


Հանդիպման վերջում պետական նախարարը պատասխանել է բուժաշխատողներին հուզող հարցերին, տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում մի շարք օրախնդիր հարցերի շուրջ:

Սկզբնաղբյուր. ԱՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հասարակությունն ուժեղ է առողջ քաղաքացիներով
ՀՀ ԱՆ. Հասարակությունն ուժեղ է առողջ քաղաքացիներով

«Ծխելը դադարեցնելու թեժ գծի» կարգախոսն է` «Հասարակությունն ուժեղ է առողջ քաղաքացիներով»։

Արդեն 8 ամիս է առողջապահության նախարարությունում գործում է «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ» ծառայությունը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը կազմակերպելու ուղղությամբ
ՀՀ ԱՆ. Քննարկում` COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը կազմակերպելու ուղղությամբ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Երևանի պետական համալսարան` (ԵՊՀ) հանդիպել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի, կրթության, գիտության, մշակույթի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. «Առողջապահության համապարփակ ապահովագրությունը Հայաստանում». հանդիպում-քննարկում
ՀՀ ԱՆ. «Առողջապահության համապարփակ ապահովագրությունը Հայաստանում». հանդիպում-քննարկում

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Առողջապահության համապարփակ ապահովագրությունը Հայաստանում» թեմայով`  մասնավոր ապահովագրական...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հուշագիր` ուղղված COVID-19-ի հանրային հաղորդակցությանը
ՀՀ ԱՆ. Հուշագիր` ուղղված COVID-19-ի հանրային հաղորդակցությանը

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) կողմից կազմակերպված «COVID-19-ի շուրջ ապատեղեկատվությանը հակազդելու ծրագիր» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Բժշկական հակացուցումների առկայությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման ընթացակարգը
ՀՀ ԱՆ. Բժշկական հակացուցումների առկայությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման ընթացակարգը

COVID-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները սահմանվում են միայն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, տեղամասային բժշկի կողմից...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հերթագրման գործընթացը բարելավվում է
ՀՀ ԱՆ. Հերթագրման գործընթացը բարելավվում է

Այսուհետև պատվաստումային շարժական կայաններում հերթագրվել կարող եք ինչպես տեղում` էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, այնպես էլ նախապես՝ «Earlyone» բջջային հավելվածի օգնությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Պատասխաններ ապագա բժիշկների կողմից հաճախ տրվող հարցերին
Պատասխաններ ապագա բժիշկների կողմից հաճախ տրվող հարցերին

Սիրելի սովորողներ, ձեր կողմից ստանում ենք իրավական բովանդակության բազմաթիվ հարցեր: Այս անգամ առանձնացրել ենք հետևյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
ՀՀ ԱՆ. Քննարկվել են COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումներն ու պատվաստումային գործընթացը
ՀՀ ԱՆ. Քննարկվել են COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումներն ու պատվաստումային գործընթացը

Կայացել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի հանդիպում-քննարկում, որին առցանց մասնակցել են...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Պատվաստման վերաբերյալ հաճախ տրվող հարցերին պատասխանում է Դավիթ Մելիք-Նուբարյանը. Սալուտեմ ամսագիր №2
Պատվաստման վերաբերյալ հաճախ տրվող հարցերին պատասխանում է Դավիթ Մելիք-Նուբարյանը. Սալուտեմ ամսագիր №2

Ամեն օր աշխարհի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ պատվաստվում են Քովիդ-19-ի դեմ։ Այդուհանդերձ, պատվաստանյութերի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ...

Վարակաբանություն Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021
ՀՀ ԱՆ. «Առողջության ապահովագրությունը Հայաստանում» խորագրով հանդիպում-քննարկում
ՀՀ ԱՆ. «Առողջության ապահովագրությունը Հայաստանում» խորագրով հանդիպում-քննարկում

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է «Առողջության ապահովագրությունը Հայաստանում: Իրավական կարգավորումները և գործնական կիրառումը» խորագրով միջոցառմանը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հայ բուժքույրը դիմացկուն է և հզոր` երեկ, այսօր և վաղը. Գեղանուշ Ստեփանյան. Սալուտեմ ամսագիր №2
Հայ բուժքույրը դիմացկուն է և հզոր` երեկ, այսօր և վաղը. Գեղանուշ Ստեփանյան. Սալուտեմ ամսագիր №2

Արցախյան պատերազմից հետո այն եզրահանգմանը եկանք, որ յուրաքանչյուր մարդ ՝ զինվորական, թե հասարակական գործիչ, պետք է լինի իր տեղում և անի իր աշխատանքը` հավուր պատշաճի։ Մարտական գործողությունների ժամանակ...

Սալուտեմ 2.2021
ՀՀ ԱՆ. Օդային ճանապարհով ՌԴ տարածք մուտք գործելու կարգը
ՀՀ ԱՆ. Օդային ճանապարհով ՌԴ տարածք մուտք գործելու կարգը

Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներից, այդ թվում Հայաստանի Հանրապետությունից ՀՀ  և օտարերկրյա քաղաքացիները...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ամռանը մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների ռիսկը
ՀՀ ԱՆ. Ամռանը մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների ռիսկը

Տարվա տաք շրջանում՝ հիմնականում ամռան ամիսներին, ավելանում են աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների դեպքերը, ինչպես նաև բռնկումները...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԱՀ ԱՆ. Իրազեկում. փոփոխություններ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կցագրման ծրագրում
ԱՀ ԱՆ. Իրազեկում. փոփոխություններ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կցագրման ծրագրում

Ի գիտություն մեր հայրենակիցների՝ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխություններ են կատարվել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կցագրման ծրագրում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ