Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Հայ բուժքույրը դիմացկուն է և հզոր` երեկ, այսօր և վաղը. Գեղանուշ Ստեփանյան. Սալուտեմ ամսագիր №2

Հայ բուժքույրը դիմացկուն է և հզոր` երեկ, այսօր և վաղը. Գեղանուշ Ստեփանյան. Սալուտեմ ամսագիր №2

Արցախյան պատերազմից հետո այն եզրահանգմանը եկանք, որ յուրաքանչյուր մարդ ՝ զինվորական, թե հասարակական գործիչ, պետք է լինի իր տեղում և անի իր աշխատանքը` հավուր պատշաճի։ Մարտական գործողությունների ժամանակ շատ կարևոր դեր են ունեցել բուժքույրերը։


Թեմայի շուրջը զրուցեցինք «Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Գեղանուշ Ստեփանյանի հետ:


- Տիկին Ստեփանյան, ներկայացրեք, խնդրեմ, պացիենտին բուժելու կարգը, ինչպե՞ս է այն իրականացվում։


- Կարգը հետևյալն է: Բժիշկն ախտորոշում է և նշանակում բուժում: Բուժքույրն ունի աշխատանքի երկու մաս` կախյալ և անկախ գործողություններ: Կախյալ գործողությունները, որոնք պակաս կարևոր չեն բուժքրոջ գործառույթներում, ներառում է գործնականում բժշկի նշանակումները կատարելը` ներարկուներ, պատվաստումներ։ Անկախ գործողությունները ներառում է հիվանդի խնամքն և վերահսկողությունը, արագ արձագանքը` ամեն պահի և ժամի լինել հիվանդի կողքին, իսկ մասնագիտական միջամտության պահանջի դեպքում` կանչել բժշկին։


- Բուժքույրն ունի բազում գործառույթներ: Կառանձնացնե՞ք կարևորագույնները:


- Բուժքրոջ մասնագիտությունը վեհ մասնագիտություն է: Բուժքույրն իր տեսակով պետք է լինի հոգատար, ազնիվ, բարի և համբերատար: Այսինքն` պետք է հիվանդի հետ այնպես վարվի, ինչպես կցանկանա վարվեն իր հետ՝ հիվանդ ժամանակ: Շատ են լինում դեպքեր, երբ բուժման գործընթացը հիվանդի համար ցավոտ է, և, միաժամանակ բուժքույրը գործ է ունի զայրացած պացիենտի հետ։ Պետք է չկորցնել ինքնատիրապետումը, չմոռանալ այն փաստը, որ իր առջև ուժման կարիք ունեցող մարդ է: Շատ դեպքերում պետք է ըմբռնումով մոտենալ հիվանդներին։ Վստահ եմ, որ մեր կլինիկաներում աշխատող յուրաքանչյուր բուժքույր տիրապետում է այս գործառույթներին։


- Բուժքույրը երեկ, այսօր և վաղը...


Ժամանակի պահանջն է ունենալ բարձրագույն կրթությամբ բուժքույրեր: Ինքս, որպես «Բուժքույրերի միավորման» նախագահ, ձգտում եմ ունենալ երեք կարգի բուժքույրների խումբ։

 


Առաջինը. բուժքույրեր` բարձրագույն կրթությամբ, ովքեր իրենց գիտելիքներով կկարողանան փոխարինել գլխավոր բուժքրոջը։


Երկրորդ. միջին մասնագիտական գիտելիքներ ունեցող բուժքույրեր, ովքեր ավարտած կլինեն բժշկական քոլեջներ։


Երրորդ. կրտսեր բուժքույրերի խումբ, ովքեր կխնամեն հիվանդներին, կլինեն նրանց կողքին, կօգնեն և բուժման հասարակ ու պարզ գործառույթներ կիրականացնեն։


- Բժիշկ-բուժքույր-պացիենտ. ո՞րն է բուժքրոջ դերը:


- Բժշկական բնագավառում շրջանառվում է դեոնտոլոգիա հասկացությունը, որի մասին բուժքույրը տեղեկանում է ուսումնառության տարիներին: Գոյություն ունեն բուժաշխատողի վարքագծի սկզբունքներ, մասնագիտական էթիկա, որոնք ներառում են բժշկական գաղտնիքի պահպանումը, հիվանդի կյանքի և առողջության հանդեպ պատասխանատվության զգացումը, առողջության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հանդեպ գերզգոնությունը` պացիենտին չվնասելու նպատակով և այլն:


Այդ երեք օղակները խիստ կապակցված են, որում պետք է պահպանել նաև սուբորդինացիան, ինչը շատ կարևոր է: Հիվանդի ցանկացած գանգատի, հարցի կամ խնդրի մասին պետք է իմանա նախ` բուժքույրը, ապա` բժիշկը։ Եթե խնդրի լուծումը վեր է բուժքրոջ ուժերից, անհրաժեշտ է իրազեկել բժշկին։


- Ունեք շփման մեծ շրջանակ, ի՞նչ տարբերություններ եք նկատել արտերկրում և մեր երկրում աշխատող բուժքույրերի աշխատանքում:


Այսօր մենք գնահատված ենք մեր ղեկավարների կողմից: Բուժքույրը մասնագիտություն է, ոչ թե բժշկի «կցորդը»: Բժիշկը կատարում է իր մասնագիտական աշխատանքը և պարտքը, բուժքույրն` իրենը: Արտերկրում մասնակցել եմ մի շարք կոնֆերանսների, եղել կլինիկաներում, վստահ կասեմ, որ մենք արտերկրի բուժքույրերին չենք զիջում, նույնիսկ երբեմն գերազանցում ենք նրանց:


- Վերջին պատերազմի ժամանակ ինչպե՞ս էր բուժքույրը հաղթահարում պատերազմի և կորոնավիրուսի պատճառած անհաղթահարելի թվացող դժվարությունները:


Դաժան օրեր էին։ Պայքարը Կովիդ 19-ի դեմ... Սկսվեց պատերազմը... Պայքար երկու ճակատով. շատ ու շատ օրեր աշխատել ենք 24 ժամ: Ճիշտ է ցավի ու լարվածության չափաբաժինը շատ մեծ էր, բայց հայ բուժքույրը չէր տրտնջում: Թեկուզ և անքուն ու հոգնած` բայց աշխատաում էինք։ Բուժքույրը հաղթահարեց... Մենք հզոր ազգ ենք:

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ