Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՀ ԱՆ. Իրազեկում. փոփոխություններ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կցագրման ծրագրում

ԱՀ ԱՆ. Իրազեկում. փոփոխություններ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կցագրման ծրագրում

Ի գիտություն մեր հայրենակիցների՝ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխություններ են կատարվել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կցագրման ծրագրում:


Հուլիսի 1-ից մեկնարկած նոր ծրագրով՝ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է, անկախ հաշվառման վայրից, դիմել իր նախընտրած բժշկին և ստանալ անվճար բուժօգնություն:


ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ԱՀ-ում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձ պետական պատվերի շրջանակներում, պետության կողմից երաշխավորված անվճար առողջության առաջնային պահպանման ծառայություններ է ստանում միայն ԱԱՊ բժշկի մոտ, որը ինքը կընտրի կամավոր և որի մոտ ինքը կգրանցվի: Անձը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ: Առանձին /հատուկ/ խմբին պատկանելու դեպքում ներկայացնում է այդ փաստը հավաստող փաստաթուղթը:


Սույն փոփոխությունը վերաբերում է ինչպես «Հանրապետական բժշկական կենտրոն» -ի, այնպես էլ «Արևիկ» բուժմիավորմանը:

Սկզբնաղբյուր. ԱՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ