Հրատապ թեմա Հայաստանում
ԱՀ ԱՆ. Հոգեբանական խնդիրների հաղթահարման մոտեցումները
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ միասին, հուլիսի 13-ին հանդիպել է Արցախի հանրակրթության և առողջապահության ոլորտների մի խումբ հոգեբանների՝ քննարկելու համար բնագավառի առկա իրավիճակն ու հետպատերազմյան հոգեբանական խնդիրների հաղթահարման մոտեցումները:
Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել հոգեբաններին հատկապես հետպատերազմյան շրջանում նրանց կողմից ցուցաբերված սրտացավ աշխատանքի համար: Նա շեշտադրել է, որ եկել է ժամանակը մեկտեղելու բոլորի ներուժը և համակարգված կերպով աշխատելու հասարակությունում առկա հոգեբանական կարիքների վերհանման ու բավարարման ուղղությամբ:
«Հանրության խոցելի խմբերին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու առումով, իմ պատկերացմամբ, երեք հիմնական ուղղությամբ համատեղ աշխատելու անհրաժեշտություն կա:
- Առաջինը՝ աշխատանքների ու ռեսուրսների համակարգման նպատակով ցանկալի է ունենալ մեկ մարմին, որտեղ համակարգված կերպով կհավաքագրվեն բոլոր տվյալները, կլինի աշխատանքների ճիշտ դերաբաշխում և տեղի, Հայաստանի ու Սփյուռքի մասնագիտական ներուժի կենտրոնացում:
- Երկրորդ ուղղությունը հոգեբանական աջակցության կարիք ունեցող անձանց ու խմբերի հետ ուղիղ աշխատելն է, որը տևական ու պրոֆեսիոնալ ջանքեր է պահանջելու:
- Երրորդ ուղղությունը մասնագիտական ռեսուրսի որակական ու քանակական աճն է՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ կրթական ծրագրերի տեսքով: Իմ պատկերացմամբ՝ այդ կենտրոնը պետք է զբաղվի նաև մասնագետների որակավորման հարցերով, որպեսզի ստեղծված իրավիճակում հանրության խոցելի խմբերի հետ առնչվեն համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագետները»,- ընդգծել է պետական նախարարը:
ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը շեշտադրել է կենտրոնի բացման անհրաժեշտությունը, նշել, որ նմանատիպ կենտրոն ունենալու գաղափարը ծնվել էր դեռ մինչև պատերազմը, իսկ այժմ այն հրատապ հարցերից մեկն է: Նա կարևորել է, որ մատուցվող ծառայություններից օգտվեն նաև ամենահասարակ, նվազագույն կենսամակարդակով ապրող մարդիկ:
Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի խոսքով՝ տարբեր մասնագիտացմամբ հոգեբանների կարիք շատ է նկատվում, և այս առումով նախարարությունը պատրաստ է առավելագույն ջանք ներդնել բացը լրացնելու և կենտրոնի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար:
Քննարկման վերջում մասնակիցները փոխանակվել են կարծիքներով, բարձրացրել ընթացիկ լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ, ներառյալ՝ տարածքային հոգեբանների ինստիտուտ ունենալու, հոգեբանների կարգավիճակի և դրանից բխող մի շարք այլ հարցեր:
14.07.2021 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYWMSeUE' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ