Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Աշխատանքային հանդիպում՝ նվիրված լաբորատոր ոլորտի զարգացմանը
«Ինտեգրված որակյալ լաբորատոր ծառայություններ» (Integrated Quality Laboratory Services - IQLS) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և գլխավոր գիտական ղեկավար Անտուան Պիերսոնը Հայաստան այցի շրջանակում այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ նաև ԵՊԲՀ ներկայացուցիչների հետ:
Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի, գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի և Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի լաբորատոր ախտորոշիչ կենտրոնի ղեկավար Զարուհի Գևորգյանի մասնակցությամբ հրավիրված քննարկմանն անդրադարձ կատարվեց լաբորատոր ոլորտի խնդիրներին, նախանշված ծրագրերին և համագործակցության հնարավորություններին:
Դոկտոր Անտուան Պիերսոնը 20 տարվա փորձ ունի լաբորատորիաների, որակի և հանրային առողջության ոլորտներում: Որպես լաբորատոր ծառայությունների զարգացման մասնագետ՝ նա աշխատել է հեղինակավոր կազմակերպություններում, ինչպիսիք են ԱՀԿ-ն, Եվրամիությունը և Համաշխարհային բանկը, ինչպես նաև խորհրդատվական գործակալություններում և համալսարաններում: Նա առանձնանում է Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի ավելի քան 40 տարբեր երկրներում ունեցած հարուստ աշխատանքային փորձով: Անտուան Պիերսոնը բժշկական միկրոբիոլոգ է, մասնագիտացած է մանրէաբանության, մակաբուծաբանության և որակի ապահովման ոլորտում, նաև տիրապետում է արյունաբանության, իմունաբանության, շճաբանության և կլինիկական քիմիայի ոլորտներին:
Ֆրանսիացի մասնագետը ներկայացնելով այն երկրների աշխարհագրությունը, որտեղ աշխատում է, տեղեկացրեց, որ Հայաստանում մասնագիտական գործունեություն է ծավալում 2011 թվականից: Նա ընդգծեց, որ ինչպես բժշկական համալսարան, այնպես էլ այլ կրթական հաստատություններ իր այցը նպատակ ունի ընդլայնել լաբորատոր ոլորտում համագործակցությունը, համատեղ ծրագրերի մշակումը:
«Ամրապնդելով գիտելիքները, ամրապնդվում է ապագան»,- ընդգծեց Անտուան Պիերսոնը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել բժշկական համալսարանին ոլորտի հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում:
Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը, ներկայացնելով ֆրանսիացի գործընկերոջը քննարկվող թեմայի շուրջ ԵՊԲՀ գործունեությունը, նշեց, որ բուհում իրականացվող աշխատանքներն ունեն ակադեմիական և գործնական հիմք:
«Բժշկական համալսարանը ոչ միայն պատրաստում է լաբորատոր ախտորոշման ոլորտի մասնագետների, այլ մեծ քանակությամբ արդեն գործող մասնագետների վերապատրաստումներ է իրականացնում»,- ասաց պրոռեկտորը:
Համալսարանականների գնահատմամբ՝ այսօր ոլորտում արդիական է որակյալ ծառայությունների մատուցման խնդիրը, մասնագետների շարունակական կրթության ապահովումը:
Գառնիկ Ավետիսյանի խոսքով՝ համալսարանի շատ շրջանավարտներ ձեռք բերելով նեղ մասնագիտացում լաբորատոր ախտորոշման ոլորտում և հանձնելով համապատասխան քննություններ հաջողված գործունեություն են կարողանում ծավելել նաև արտերկրի առողջապահական կազմակերպություններում:
Անդրադարձ կատարվեց նաև Լաբորատոր ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագրին (GLLP), որում ընդգրկված է նաև ԵՊԲՀ-ն:
Քննարկմանը մասնակից IQLS հայաստանյան գրասենյակի ղեկավար և լաբորատոր մասնագետ Զարուհի Դավթյանը խոսեց մեկնարկող ծրագրի կազմակերպչական հարցերի մասին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում «Ինտեգրված որակյալ լաբորատոր ծառայություններ» ընկերության աջակցությամբ բժշկական համալսարանում կկազմակերպվեն լաբորատոր բնագավառի տարբեր հարցերին՝ որակի ապահովմանը, սարքավորումների ճիշտ օգտագործմանը վերաբերող դասախոսություններ բժիշկ-մասնագետների համար, ինչը կնպաստի փորձի փոխանակմանը, մասնագետների գիտելիքների կատարելագործմանը:
12.03.2021 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ