Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հնարավորություն է ստեղծվում աջակցելու հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողներին
«Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կառավարության որոշման փոփոխություններն այսօր ընդունվեցին: Այն միտված է Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները մեղմելուն, պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողներին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնություն տրամադրելուն, նրանց իրավունքներն օրենսդրորեն սահմանելուն և դրանց իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորելուն:
Ըստ նոր կարգավորումների` նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում կամ ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողները: Նրանց նկատմամբ հանվել են անզավակ լինելու, օրենքով սահմանված կարգով ՔԿԱԳ մարմիններում գրանցված լինելու, ամուսիններից մեկի ՀՀ քաղաքացի լինելու և կնոջ 42 տարեկանը լրացած չլինելու հիմնական և լրացուցիչ պայմանները, հաշվի առնելով, որ Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածներից ոչ բոլորն են հանդիսացել զինծառայող կամ պահեստազորային, իսկ նրանց ծնողները հիմնականում ունեն այլ զավակ (ներ) կամ մոր տարիքը գերազանցում է 42-ը, ինչը սահմանափակում էր մեկ և ավելի զավակ ունեցող, 42 տարեկանից մեծ և զինծառայող չհանդիսացած զոհված անձանց ծնողների` պետական պատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայություններից օգտվելու հնարավորությունը:
Այս քայլով հնարավորություն է ստեղծվում աջակցելու հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողներին: Այսպիսով` սահմանվել է շահառուների նոր խումբ, վերացվել են գործող որոշմամբ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները, հնարավորություն տալով Արցախյան պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողներին` ցանկության և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնելոգիաներով մատուցվող ծառայություններից:
26.02.2021 Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ