Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները

ՀՀ ԱՆ. Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) Նեյրոօնկոլոգիական, Օնկոուրոլոգիական բաժանմունքների վերաբացման, ինչպես նաև նոր` Կանանց առողջության կլինիկայի, Թորակալ վիրաբուժության բաժանմունքի, Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բացօթյա սրահի բացման արարողությանը:

 «Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, գիտեք, որ ներառված էր բժշկական հաստատությունների մասնավորեցման ցանկում, սակայն իմ նշանակումից հետո ես որոշեցի, որ կառավարությանն առաջարկելու եմ այն վերադարձնել առողջապահության նախարարությանը և զարգացնել: Եվ մենք, փաստացի, մոտ մեկ տարի առաջ ընդունելով այն` մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի բոլոր ծառայությունները, որոնք այստեղ գործում են, համապատասխանեն միջազգային չափանիշներին: Այսօրվա մեր այցը ցույց տվեց, որ 4 բաժանմունք ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել և հագեցվել է, ինչպես նաև հագեցվել են վիրահատարանները, ռեանիմացիոն բաժանմունքը, նոր սարքավորումներ են գնվել: Նաև մի աննախադեպ ծառայություն է հիմնվել` բացօթյա քիմիաթերապևտիկ սրահը, որը մեծ դրական հոգեբանական ազդեցություն կարող է թողնել ծանր պացիենտների վրա: Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կարելի է համարել առանցքայիններից մեր մյուս բժշկական կենտրոնների մեջ, որովհետև շատ կարևոր ուղղություն է առաջնորդում: Ուռուցքաբանությունը, որպես ուղղություն, զարգացնելու ենք, որը բերելու է բազմաթիվ փրկված կյանքերի և վերականգնված առողջությունների: Այսպիսով` հաջողություններ կունենանք բազմաթիվ կյանքեր փրկելու տեսքով»,- ասել է Արսեն Թորոսյանը ողջույնի խոսքում:

Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով` բժշկական ծառայությունների շուկայում խիստ մրցակցության պայմաններում ՈՒԱԿ-ը չէր կարող շարունակել ընդունել հիվանդներին բաժանմունքներում, որոնց մի մասը չէր նորոգվել 1981 թվականից ի վեր։ Իսկ այժմ կենտրոնում արդիականցվում են բժշկական սարքերը, մեծ թափով իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:

«Այսօր նոր հիվանդասենյակներում պացիենտների համար ստեղծված են ամենահարմարավետ պայմանները։ Բացի այդ, բուժկենտրոնը շարունակում է ձեռք բերել նորագույն բժշկական սարքավորումներ», - նշել է Նարեկ Մանուկյանը։

Այսպես, Կենտրոնի վերջին ձեռքբերումներից են Leica ընկերության վիրաբուժական մանրադիտակը, թվային տեսախցիկով լաբորատոր մանրադիտակը և կրիոստատը,  Pentax ընկերության նորագույն տեսաբրոնխոսկոպը, Hologic ընկերության դենսիտոմետրը, ռենտգեն պատկերները թվայնացնող սարքը և այլն։

Վիրաբուժական մանրադիտակը կիրառվում է գլխուղեղի ցողունի և այլ խորանիստ ուռուցքների վիրաբուժության մեջ, և ապահովում է նորագոյացությունների ավելի ամբողջական հեռացումը։ Այն, ըստ Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի վարիչ Լևոն Հարությունյանի, թեթևացնում է վիրաբույժի աշխատանքը և բարձրացնում վիրահատության արդյունավետությունը։

Նորագույն տեսաբրոնխոսկոպը, Թորակալ բաժանմունքի վարիչ Արմեն Խանոյանի խոսքով, ախտորոշման և բուժման նոր որակ է ապահովում։  Ըստ նրա` առհասարակ, առանձին Թորակալ բաժանմունքի ստեղծումը, հաշվի առնելով թոքերի քաղցկեղի հիվանդացության աճը, ռազմավարական ճիշտ լուծում է։

Վերանորոգմանը զուգընթաց Օնկոուրոլոգիայի բաժանմունքը նորացրել է որոշ սարքեր և վիրահատական գործիքներ։ Բաժանմունքի ղեկավար Կարեն Ծառուկյանը նշել է, որ բաժանմունքը կրում է հանրապետությունում իրականացվող օնկոուրոլոգիական և ուրոլոգիական վիրահատությունների մեծ ծավալը։

Կանանց առողջության կլինիկան նորաստեղծ բաժանմունք է, որը իրար շատ սերտ հարող ծառայությունների միավորում է, այն է՝ գինեկոլոգիական և կրծքագեղձի հիվանդությունների կանխարգելումը, ախտորոշումը, բուժումը և հսկողությունը: Ներկայումս բաժանմունքում իրականացվում է նշված ոլորտների վիրահատական բուժման գործնականում ողջ ծավալը: Բաժանմունքում կատարվում է կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ պահակային ավշային հանգույցների հայտնաբերում ու հեռացում` ռադիոիզոտոպային մեթոդով:

Հայաստանում և տարածաշրջանում բուժսպասարկման կազմակերպման լիովին նոր մոտեցում է Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բացօթյա սրահը: ՈՒԱԿ-ի բակային կանաչապատ տարածքում կառուցվել է հարմարավետ տաղավար, որտեղ պացիենտները մաքուր օդին քիմիաթերապիա կամ այլ դեղորայքային բուժում կստանան, իրենց ուղեկիցների ներկայությամբ, հիվանդանոցային իրականությունից կտրված։ Թեև առայժմ բացօթյա դեղորայքային բուժում են ստանալու այսպես կոչված «թեթև» պացիենտները, տաղավարը հագեցած է առաջին օգնության բոլոր պարագաներով: Ըստ ՈՒԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի, բացօթյա սրահի ստեղծման մեջ շատ կարևոր դեր է խաղացել կորոնավիրուսի համավարակը։

«Քիմիաթերապիա ստացող բազմաքանակ պացիենտների համար առավելագույն անվտանգ պայմաններ ապահովելու անհրաժեշտություն ծագեց, և որպես լուծում որոշվեց դուրս գալ մաքուր օդի, միաժամանակ բեռնաթափելով առանց այն էլ ծանրաբեռնված ստացիոնարը»,- մեկնաբանել է կենտրոնի տնօրենը: 

Անհրաժեշտության դեպքում բացօթյա սրահը կարող է արագ վերաձևավորվել և գործածվել նաև բժշկական գիտաժողովներ և սեմինարներ անցկացնելու համար։

Հաջորդիվ նախատեսվում է վերանորոգել Մամոլոգիայի, Ոսկրային ուռուցքաբանության և Ռադիոգինեկոլոգիայի բաժանմունքները։ Տնօրեն Նարեկ Մանուկյանը մտադիր է մինչև հաջորդ տարվա սկիզբ բոլոր աշխատանքները հասցնել ավարտին։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՇՄԶ ազգային մոդելը․ներկան և ապագան
ՇՄԶ ազգային մոդելը․ներկան և ապագան

2019 թ. հուլիսին կայացած Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարի շրջանակում «Ալեքսանդր» հյուրանոցի Կարաս սրահում Առողջապահության ազգային ինսիտուտը կազմակերպել էր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Консультант врача» (www.rosmedlib.ru) էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու քարտեր
«Консультант врача» (www.rosmedlib.ru) էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու քարտեր

Հարգելի ընթերցող,

Ինչպես գիտեք, համավարակի առաջին օրերից սկսած մինչ օրս Հանրապետական գիտաբժշկական գրադարանը ևս...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության ազգային ինստիտուտը ևս ներգրավվել է համավարակի դեմ պայքարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության ազգային ինստիտուտը ևս ներգրավվել է համավարակի դեմ պայքարում

COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) ներգրավվել է դեռևս հիվանդության տարածման վաղ փուլում՝ ստանձնելով առանցքային դերակատարում: Առկա կարողությունների հիմքի վրա...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկվել է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիայի զարգացման հեռանկարները
ՀՀ ԱՆ. Քննարկվել է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիայի զարգացման հեռանկարները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում բուժաշխատողների շրջանում` COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն
ՀՀ ԱՆ. Հայաստանում բուժաշխատողների շրջանում` COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն

Արդյունքների համառոտ նկարագրություն

Հետազոտություն երկու հիմնական բաղադրիչներով՝ հակամարմինների թեստավորում և հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոփոխություն` անձնական օգտագործման դեղերի ներմուծման դեպքում
ՀՀ ԱՆ. Փոփոխություն` անձնական օգտագործման դեղերի ներմուծման դեպքում

Այսօր կառավարությունն ընդունել է 28.02.2019 թվականի թիվ 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշումը, ըստ որի` անձնական օգտագործման դեղերի քիչ քանակության ներմուծման դեպքում անհրաժեշտ չի լինի առողջապահության...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ծրագրերը ոգեշնչում են. hapak.am
Ծրագրերը ոգեշնչում են. hapak.am

ՀԱՊԱԿ-ի մասնաշենքերը կառուցվել են 1979 թվականին։ Այդ օրվանից ի վեր կատարվել են փոքր ու աննշան վերանորոգման աշխատանքներ, սակայն դրանք բավարար չեն եղել` համարելու, որ մեր պացիենտների պայմանները...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մարզերին կբաշխվի 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա
ՀՀ ԱՆ. Մարզերին կբաշխվի 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա

Մարզային շտապօգնության ավտոպարկը մեքենաներով համալրելու նպատակով առողջապահության նախարարությունը 2020 թվականի տարեսկզբին ձեռնարկել էր գնման ընթացակարգ, որի արդյունքում ձեռք է բերվել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
155 անվասայլակ` նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաներին
155 անվասայլակ` նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաներին

Նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաների վերականգնողական բուժման գործընթացը և կյանքի որակը բարելավելու նպատակով մարդասիրական օգնության շրջանակներում «UCP Wheels for Humanity» կազմակերպության կողմից...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ապագա բժիշկները կամավոր մեկնել են «առաջնագիծ»՝ հանուն կյանքերի փրկության. ysmu.am
Ապագա բժիշկները կամավոր մեկնել են «առաջնագիծ»՝ հանուն կյանքերի փրկության. ysmu.am

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն առաջին իսկ օրերից կամավոր ներգրավվել  են Քովիդ-19-ի դեմ պայքարում:  ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության հիգիենիկ և համաճարակային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Առաջնորդելով ապագան՝ Կարիերայի կենտրոնը նոր ծրագրերով կներկայանա համալսարանական լսարանին. ysmu.am
Առաջնորդելով ապագան՝ Կարիերայի կենտրոնը նոր ծրագրերով կներկայանա համալսարանական լսարանին. ysmu.am

Կարիերայի կենտրոնը ԵՊԲՀ երիտասարդ ստորաբաժանումներից է, որը գոյության կարճ ժամանակահատվածում հասցրել է զբաղեցնել իր հաստատուն տեղը բուհի գործունեության մեջ։  Կենտրոնը ծավալում է  ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Բարեփոխումներ նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացում
ՀՀ ԱՆ. Բարեփոխումներ նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացում

Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի բարեփոխումներ: Մասնավորապես նախատեսվում է, որ այս տարվանից կլինիկական օրդինատուրա ընդունվող բժիշկ-մասնագետներն ավարտելուց...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Երեխաների կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի ռիսկային գործոնները. մասնագիտական անդրադարձ
ԵՊԲՀ. Երեխաների կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի ռիսկային գործոնները. մասնագիտական անդրադարձ

Կորոնավիրուսային հիվանդությունը տարածված է ամբողջ աշխարհում: Այն հանդիպում է թե' մեծահասակների, և թե' երեխաների շրջանում: Համաձայն միջազգային տվյալների երեխաները հիվանդացության և հիվանդության ծանր ընթացքի համեմատաբար...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ինչպես հաղթահարել կորոնավիրուսային համաճարակի արդյունքում առողջապահական համակարգում ծառացած խնդիրները․ Արթուր Աբգարյան
Ինչպես հաղթահարել կորոնավիրուսային համաճարակի արդյունքում առողջապահական համակարգում ծառացած խնդիրները․ Արթուր Աբգարյան

Կորոնավիրուսը կաթվածահար արեց մեր կյանքը, փոխեց մեր առօրյան, պարտադրեց իր օրենքները: Բայց այս անտեսանելի թշնամու հասցրած վնասը միայն հիվանդների թվով չի սահմանափակվում, այն հարվածեց նաև տարբեր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ