Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

Առաջնորդելով ապագան՝ Կարիերայի կենտրոնը նոր ծրագրերով կներկայանա համալսարանական լսարանին. ysmu.am

Առաջնորդելով ապագան՝ Կարիերայի կենտրոնը նոր ծրագրերով կներկայանա համալսարանական լսարանին. ysmu.am

Կարիերայի կենտրոնը ԵՊԲՀ երիտասարդ ստորաբաժանումներից է, որը գոյության կարճ ժամանակահատվածում հասցրել է զբաղեցնել իր հաստատուն տեղը բուհի գործունեության մեջ։  Կենտրոնը ծավալում է  ուսումնական և խորհրդատվական աշխատանքներ. ապահովում է հարազատ բուհի հետ անընդհատ և շարունակական կապը, նպաստում է ուսանողների և շրջանավարտների ինտելեկտուալ, սոցիալական, մասնագիտական և անձնային հատկանիշների զարգացմանը: Կարիերայի կենտրոնի ղեկավար, Օտարերկրացիների ուսուցման դեկանի տեղակալ Խաչատուր Մարգարյանի հետ զրուցել ենք կառույցի կողմից իրականացվող և ապագային միտված նախաձեռնությունների մասին։

- Ընդամենը մի քանի տարի առաջ ստեղծված Կարիերայի կենտրոնն արդեն հասցրել է բազմաթիվ  ծրագրեր կյանքի կոչել։ Համավարակի ամիսներին, ի՞նչ  հիմնական ուղղվածություն ունեն կենտրոնի աշխատանքները։

Համավարակը բազմաթիվ առումներով մարտահրավեր էր: Առաջին իսկ օրերից, երբ Հայաստանում այն սկսվեց տարածվել, պարզ դարձավ, որ մարդիկ պատրաստ չեն դրան: Մենք երկու խնդիր դրեցինք մեր առջև՝ բարձրացնել հասարակության շրջանում իրազեկվածության հարցը և աջակցել մեր բուժաշխատողներին: Մեր ուսանողների և առաջատար համաճարակաբանների մասնակցությամբ մի քանի սոցիալական հոլովակներ պատրաստեցինք արդեն հայտնի հորդորներով: Քանի որ առկա իրավիճակում ցանկացած հավաք լրացուցիչ համաճարակաբանական լարվածություն կարող էր ստեղծել, իսկ բժիշկներն ու բուժաշխատողներն առանց այն էլ սուղ, հաճախ իրար հակասող տեղեկատվության էին բախվում, որոշվեց շեշտը դնել տեսադասախոսությունների միջոցով ամենաարդիական, ամենաթարմ տեղեկատվությունը մեր կլինիցիստներին հասցնելու վրա: Սկզբում կազմակերպվեցին առաջատար մասնագետների դասախոսություններ, որոնք վերլուծելով ամենաթարմ բուժական մոտեցումները մեր կլինիցիստներին հաղորդեցին բուժման տակտիկայի ընտրության ամենաարդիական մոտեցումները: Մեր դասախոսություններում խոսեցին առաջատար ռեանիմատոլոգներ, թոքաբան, համաճարակաբան, կլինիկական դեղագետ և ալերգոլոգ:

Դրանից հետո, մենք շեշտը դրեցինք բժշկական այն մասնագիտությունների վրա, որոնք անմիջականորեն չառնչվելով կորոնավիրուսի հետ, այնուամենայնիվ, շարունակում են իրենց մասնագիտական պարտքը կատարել: Չէ՞ որ այն ժամանակ, երբ բոլորի ուշադրությունը սևեռված է թոքաբորբերի վրա, բժիշկները շարունակում են վիրահատել, բուժել այլ հիվանդություններ, իսկ նոր պայմաններում և՛ պացիենտի, և՛ բժշկի անվտանգությունը խիստ կարևոր է դառնում: Մենք նախաձեռնեցինք վիրաբույժների, մաշկաբանների, ստոմատոլոգների և այլ մասնագիտությունների վերաբերյալ դասախոսություններ:

Երրորդ փուլում, հաշվի առնելով շրջանառվող հակասական մոտեցումները համավարակի չափագրման և զարգացումների ուսումնասիրության վերաբերյալ,  նախաձեռնեցինք հանրային առողջության մասնագետների և համաճարակաբանների մասնագիտական դասախոսություններ, որոնց թիրախը ոչ միայն առողջապահական մասնագետներն էին, այլև գիտակից հանրությունը: Այստեղ փորձեցինք հնարավորինս համապարփակ ներկայացնել համավարակի բնույթը, հնարավոր զարգացման ճանապարհները, հանրության և կառավարման մարմինների դերն այս հարցում:

Ընդհանուր առմամբ, լոքդաունի առաջին մեկ ամսում մենք պատրաստեցինք 45 մասնագիտական դասախոսություններ, իսկ համավարակից մինչ այժմ դրանց թիվը գերազանցում է 150-ը: 

Շատ ոգևորիչ է, երբ գիշերը աշխատանքից տուն վերադարձած կամ արտասահմանում աշխատող հայ բժշկից զանգ ես ստանում ու լսում շնորհակալական խոսքեր՝ ամենաթարմ մոտեցումները պարզ, համառոտ ու հասկանալի ներկայացնելու համար: Շատերը պարզապես չէին հասցնում հետևել վերջին մասնագիտական նորություններին, իսկ տեսադասախոսությունը հնարավորություն է տալիս ցանկացած տեղ, ցանկացած ժամի գրպանից հանել  հեռախոսն ու մի քանի տասնյակ րոպեների ընթացքում տեղեկանալ ամենավերջին ուղղորդումներին:

Որպես այս շարքի տրամաբանական ավարտ, Կարիերայի կենտրոնը նախաձեռնեց ուղիղ հեռարձակում լավագույն համալսարանական մասնագետների ներգրավմամբ, որոնք անդրադարձան հասարակությունում ձևավորված կարծրատիպերին կորոնավիրուսի վերաբերյալ, ինչը նույնպես դրական արձագանք ստացավ:

Մենք հպարտ ենք, որ ամենադժվարին պահերին կարողացանք օգտակար լինել մեր հանրությանը և իրենց պարտքը կատարող բժիշկներին:

- Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ հաջողվեց այս տարիների ընթացքում կատարել կարիերայի խթանման առաքելությունը, ինչպես նախանշել էիք սկզբում։

Կարիերայի կենտրոնի գործարկումը միանշանակ բարդ գործընթաց է՝ սկսած մեր հանրությունում դրա ձևակերպման վերաբերյալ ունեցած կանխակալ վերաբերմունքից, մինչև բժշկական հանրույթի և հիվանդանոցների կառավարման մշակութային առանձնահատկություններ:  Մենք քայլ առ քայլ մոտենում ենք մեր նախանշած վերջնարդյունքներին: Կարևոր է գիտակցել, որ բժշկական հանրույթը կուռ, միասնական և ավանդույթներով լի միավոր է, իր մոտեցումներով ցանկացած նորին: Մենք լուծում ենք կրթություն ստացողից մինչև կայացած մասնագետ շղթայի ցանկացած անհատի՝ իր շրջանակներում հետաքրքիր և օգտակար լինելու խնդիրը:  Ներկայումս ծրագրում ենք ընդլայնել մեր գործունեությունը: Նոր նախաձեռնությունների իրականացման բազմաթիվ պայմանավորվածություններ կան պետական և մասնավոր սեկտորների հետ, որոնք վստահաբար իրենց դրական ազդեցությունը կթողնեն դաշտի առողջացման ուղղության վրա:

- «Առաջնորդենք ապագան» մասնագիտական կողմնորոշման ծրագիրն այժմ իրականացման ի՞նչ փուլում է։

Սա մի նոր նախաձեռնություն է, որը ունի միջազգային բնույթ և ներառում է արտասահմանյան դպրոցների շրջանավարտների մասնագիտական կողմնորոշում: Ցավոք, ստիպված եղանք ծրագիրը մեկնարկել առցանց եղանակով: Ներկայումս ծրագրում ներգրավված են 33 դպրոցի շրջանավարտներ Շրի Լանկայից, ունենք բազմաթիվ հայտեր և նախատեսում ենք ընդլայնել ծրագիրը:

- Նոր ուսումնական տարվա ընթացքում համալսարանական լսարանն ինչպիսի՞ նոր նախաձեռնությունների սպասի։

Կան մի քանի նախանշված ծրագրեր, որոնցից որոշները պարզապես հետաձգվեցին հասկանալի պատճառներով, իսկ որոշները նոր են: Նոր ուսումնական տարում մենք իրականացնելու ենք վիրաբուժական հմտությունների խթանման «Լանցետ» ծրագիրը, որը փուլային է լինելու և հնարավորություն է տալու ուսումնառության տարիներից ձեռք բերել անհրաժեշտ բազային վիրաբուժական հմտություններ: Արտակարգ դրության օրերին իրականացվեց «Մասնագետ» ծրագիրը, որի առավել ընդգրկուն տարբերակը նախատեսում ենք շարունակել հետագայում: Դրա նպատակը մասնագիտական կողմնորոշման խթանումն է ավագ դպրոցներում և միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Վիրաբուժական սիմուլյացիոն հմտությունների զարգացման ծրագիր ենք նախատեսել իրականացնել, ինչպես նաև Առաջին օգնության թրեյնինգային կենտրոնի գործարկում, որի թիրախային խումբ են հանդիսանալու մանկապարտեզների դաստիարակները, դպրոցների ուսուցիչները, հանրային ծառայություն իրականացնող անձիք և այլք: «ԳլՕբ-ՈւՍ» ծրագրի բազայի վրա նախատեսում ենք իրականացնել երկու մեծ ծրագիր՝ արևմտյան մոդելի բժշկագիտական դպրոցի դասավանդման հայալեզու ծրագիր և միջազգային մոդելի հատուկ թրեյնինգ ծրագիր՝ արտասահմանցի ունկնդիրների համար: Բժշկական էթիկայի և դեոնտոլոգիայի վերաբերյալ նույնպես ունենք նոր նախաձեռնություններ, առցանց դասընթացներ բժիշկների համար և այլն:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Գրիգորյանի

Սկզբնաղբյուր. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծրագրերը ոգեշնչում են. hapak.am
Ծրագրերը ոգեշնչում են. hapak.am

ՀԱՊԱԿ-ի մասնաշենքերը կառուցվել են 1979 թվականին։ Այդ օրվանից ի վեր կատարվել են փոքր ու աննշան վերանորոգման աշխատանքներ, սակայն դրանք բավարար չեն եղել` համարելու, որ մեր պացիենտների պայմանները...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մարզերին կբաշխվի 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա
ՀՀ ԱՆ. Մարզերին կբաշխվի 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա

Մարզային շտապօգնության ավտոպարկը մեքենաներով համալրելու նպատակով առողջապահության նախարարությունը 2020 թվականի տարեսկզբին ձեռնարկել էր գնման ընթացակարգ, որի արդյունքում ձեռք է բերվել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
155 անվասայլակ` նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաներին
155 անվասայլակ` նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաներին

Նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաների վերականգնողական բուժման գործընթացը և կյանքի որակը բարելավելու նպատակով մարդասիրական օգնության շրջանակներում «UCP Wheels for Humanity» կազմակերպության կողմից...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ապագա բժիշկները կամավոր մեկնել են «առաջնագիծ»՝ հանուն կյանքերի փրկության. ysmu.am
Ապագա բժիշկները կամավոր մեկնել են «առաջնագիծ»՝ հանուն կյանքերի փրկության. ysmu.am

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն առաջին իսկ օրերից կամավոր ներգրավվել  են Քովիդ-19-ի դեմ պայքարում:  ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության հիգիենիկ և համաճարակային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Բարեփոխումներ նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացում
ՀՀ ԱՆ. Բարեփոխումներ նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացում

Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի բարեփոխումներ: Մասնավորապես նախատեսվում է, որ այս տարվանից կլինիկական օրդինատուրա ընդունվող բժիշկ-մասնագետներն ավարտելուց...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Երեխաների կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի ռիսկային գործոնները. մասնագիտական անդրադարձ
ԵՊԲՀ. Երեխաների կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի ռիսկային գործոնները. մասնագիտական անդրադարձ

Կորոնավիրուսային հիվանդությունը տարածված է ամբողջ աշխարհում: Այն հանդիպում է թե' մեծահասակների, և թե' երեխաների շրջանում: Համաձայն միջազգային տվյալների երեխաները հիվանդացության և հիվանդության ծանր ընթացքի համեմատաբար...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ինչպես հաղթահարել կորոնավիրուսային համաճարակի արդյունքում առողջապահական համակարգում ծառացած խնդիրները․ Արթուր Աբգարյան
Ինչպես հաղթահարել կորոնավիրուսային համաճարակի արդյունքում առողջապահական համակարգում ծառացած խնդիրները․ Արթուր Աբգարյան

Կորոնավիրուսը կաթվածահար արեց մեր կյանքը, փոխեց մեր առօրյան, պարտադրեց իր օրենքները: Բայց այս անտեսանելի թշնամու հասցրած վնասը միայն հիվանդների թվով չի սահմանափակվում, այն հարվածեց նաև տարբեր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը միանում է Covid- 19-ի դեմ պայքարին. armeniamedicalcenter.am
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը միանում է Covid- 19-ի դեմ պայքարին. armeniamedicalcenter.am

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բուժանձնակազմի համար անցկացրել են նոր կորոնավիրուսի կանխարգելման և վերահսկողության...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում է ԱՀԿ առաքելությունը
ՀՀ ԱՆ. Հայաստանում է ԱՀԿ առաքելությունը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևին և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Դիլիջան բժշկական կենտրոնը միանում է Covid- 19-ի դեմ պայքարին. erebunimed.com
Դիլիջան բժշկական կենտրոնը միանում է Covid- 19-ի դեմ պայքարին. erebunimed.com

«Դիլիջան» բժշկական կենտրոնը միանում է Covid- 19-ի դեմ պայքարին:Կենտրոնի ախտորոշիչ սարքավորումները, մահճակալային ֆոնդը, վերակենդանացման ծառայությունը հնարավորություն կտան պատշաճ բուժօգնություն մատուցել հիվանդներին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ հետ
ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է` հաշվի առնելով նոր ծավալումները. նախարար
ՀՀ ԱՆ. Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է` հաշվի առնելով նոր ծավալումները. նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Արմենիա» ԲԿ-ի տնօրենը՝ համավարակի հաղթահարման, ԱՆ-ի հասցեին հնչող քննադատությունների մասին. բացառիկ հարցազրույց. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ԲԿ-ի տնօրենը՝ համավարակի հաղթահարման, ԱՆ-ի հասցեին հնչող քննադատությունների մասին. բացառիկ հարցազրույց. armeniamedicalcenter.am

Կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցել ենք «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Գրիգորի Գրիգորյանի հետ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Նաիրի» բժշկական կենտրոնը` COVID-19-ի դեմ պայքարում. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնը` COVID-19-ի դեմ պայքարում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը, համաճարակի առաջին իսկ օրերից, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, ակտիվ ընդգրկվել է COVID-19 հիվանդների վաղ հայտնաբերման, ճշգրիտ ախտորոշման...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ