Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Երեխաների կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի ռիսկային գործոնները. մասնագիտական անդրադարձ
Կորոնավիրուսային հիվանդությունը տարածված է ամբողջ աշխարհում: Այն հանդիպում է թե' մեծահասակների, և թե' երեխաների շրջանում: Համաձայն միջազգային տվյալների երեխաները հիվանդացության և հիվանդության ծանր ընթացքի համեմատաբար ավելի ցածր ռիսկային խմբում են: Չինաստանում կատարված հետազոտությունը, որը ընդգրկել է առավել մեծ քանակով երեխաներ, փաստում է, որ երեխաների կորոնավիրուսային վարակը կարող է ընթանալ անախտանիշից մինչև ծայրահեղ ծանր ընթացքով հիվանդություն: ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ, բժշկական գիտությունների թեկնածու Նանե Մնացականյան իր պատրաստած հոդվածում ընդգծում է, որ հիմնականում երեխաների կորոնավիրուսային վարակը ընթանում է թեթև կամ միջին ծանրության ախտանիշներով: Սակայն, ցավոք ծանր ընթացքով և անգամ մահվան ելքով դեպքեր հնարավոր են նաև մանկական տարիքում:
Մասնագետի փոխանցմամբ՝ հիվանդության ծանր ընթացքի համար առավել ռիսկային խմբում են երեխաները, որոնք ունեն հետևյալ խրոնիկական հիվանդությունները՝
- Քրոնիկ թոքային հիվանդություններ (այդ թվում միջին ծանրության և ծանր ընթացքով ասթման)
- Շաքարային դիաբետ
- Սրտանոթային հիվանդություններ (այդ թվում զարկերակային գերճնշում)
- Իմունային համակարգի ընկճմամբ վիճակներ (այդ թվում քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա, երկարատև գլյուկոկորտիկոստերոիդային բուժում ստացող հիվանդներ)
- Նյարդաբանական հիվանդություններ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներ։
Լաբորատոր տվյալներից հիվանդության ավելի ծանր ընթացքի մասին կարող է վկայել Ց-ռեակտիվ սպիտակուցի, ֆերիտինի, ԻԼ-6-ի, D-դիմերի բարձր ցուցանիշները: Մեկ այլ հուշագրավ տվյալ է բերված JAMA pediatrics պարբերականում տպագրված հոդվածում: Համաձայն հետազոտության տվյալների երեխաների կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի ռիսկային գործոն է նաև ճարպակալումը և ավելցուկային քաշը: Այս երեխաները ունեն հոսպիտալացման և հետագա բուժման ընթացքում արհեստական շնչառության սարքի կիրառման առավել մեծ հավանականություն: Այս փաստը ավելի վաղ ապացուցված էր մեծահասակների շրջանում և հենց ճարպակալման տարածվածության հետ են կապում որոոշ երկրներում երիտասարդ տարիքում ավելի բարձր մահացության ցուցանիշը:
30.06.2020 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ