Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

Բժիշկներին բոնուսներ վճարելը փաստացի օգնեց մեզ ազատվել ստվերային ֆինանսական հարաբերություններից․ Գագիկ Բազիկյան (տեսանյութ). oncology.am

Բժիշկներին բոնուսներ վճարելը փաստացի օգնեց մեզ ազատվել ստվերային ֆինանսական հարաբերություններից․ Գագիկ Բազիկյան (տեսանյութ). oncology.am

Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը առցանց մասնակցում է ԱՊՀ և Եվրասիայի երկրների Ոռուցքաբանների և ռադիոլոգների XI համագումարի աշխատանքներին։

Այսօր առաջին լիագումար նիստի ընթացքում նա հանդես եկավ «Ուռուցքաբանական ծրագրի զարգացմանը ուղղված կոնկրետ գործողությունները ՀՀ-ում» զեկույցով։

Գագիկ Բազիկյանը հիշեցրեց, որ երկու տարի առաջ Հայաստանում փոխվեց կառավարությունը, և այն «կիսով չափ շրջվեց դեպի ուռուցքաբանությունը»։

Վերջին երկու տարվա ընթացքում, նրա խոսքով, հանրապետությունում ակտիվորեն քարոզվում էր առողջ կենսակերպը, իսկ անցյալ տարի Ազգային Ժողովն ընդունեց փակ տարածքներում ծխելն արգելող օրենք։

Նա թվարկեց երկրում իրականացվող սկրինինգային ծրագրերը․ շարունակվում է արգանդի վզիկի սկրինինգը, ներդրվում է կրծքագեղձի սկրինինգի ծրագիրը։

 

Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյան Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյան

«Անցյալ տարեվերջին Եվրասիական զարգացման հիմնադրամի օգնությամբ ձեռք է բերվել շրջիկ մամոգրաֆիական կաբինետ, որն առայժմ գտնվում է Իտալիայում, և պանդեմիայի պատճառով այն դեռ չեն կարողացել փոխադրել Հայաստան։ Շարժական մամոգրաֆը Հայաստան բերելուց հետո պլանավորվում է երեք մարզերում իրականացնել կրծքագեղձի պիլոտային սկրինինգ։ Պետական ծրագրով մեկնարկել է նաև հաստ և ուղիղ աղու քաղցկեղի սկրինինգ», - պատմեց ՈՒԱԿ-ի փոխտնօրենը։

Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Հայաստանի կառավարությունը ուռուցքային հիվանդների վիրահատությունների ֆինանսավորումը ավելացրեց գրեթե չորս անգամ։


«Այսինքն, հիվանդները, որոնց մոտ արդեն ախտորոշվել է քաղցկեղ, կամ բարորակ նորագոյացություններով սոցիալապես անապահով հիվանդները (27 խումբ) վիրահատվում են պետության հաշվին։ Ընդ որում, մեկ հիվանդի հաշվով պետության վճարած գումարի 40 տոկոսը որպես բոնուս ուղղվում է այդ հիվանդի բուժմանը մասնակից անձնակազմի (վիրաբույժ, ասիստենտ, անէսթեզիոլոգ և այլն) վարձատրությանը։ Մինչև պետության կողմից վիրահատությունների գների բարձրացումը հիվանդը համավճար էր տալիս վիրահատության արժեքը ծածկելու համար», - ասաց Գագիկ Բազիկյանը, հավելելով, որ այս նորամուծությունը, հավանաբար, բերեց ուռուցքային վիրահատությունների կտրուկ՝ մոտ 30 տոկոսանոց աճի։

«Մոտ 10 անգամ ավելացել է ճառագայթային բուժման պետական ֆինանսավորումը, և վիրաբուժության պես այստեղ էլ բուժման կուրսի արժեքի 40 տոկոսը վճարվում է բուժմանը մասնակցող անձնակազմին (բուժող բժիշկ, տեխնիկ, ֆիզիկոս)։

 


Քիմիթերապիայում առաջվա պես պահպանվում է հիվանդի կողմից համավճարը։ Յուրաքանչյուր հիվանդի մեկ կուրս քիմիաթերապիայի համար պետությունը տրամադրում է մոտ $ 400-450, բայց եթե քիմիապրեպարատների արժեքը գերազանցում է այդ գումարը, հիվանդը վճարում է տարբերությունը։ Եվ էլի պետության վճարած գումարի 20 տոկոսը որպես բոնուս գումարվում է քիմիաթերապևտի աշխատավարձին», - նշեց նա։

Գագիկ Բազիկյանի կարծիքով, վիրաբուժությունում, քիմիաթերապիայում և ճառագայթային թերապիայում բուժանձնակազմին բոնուսներ տրամադրելը «փաստացի օգնեց մեզ ազատվել բուժող բժիշկների և պացիենտների հարազատների միջև ստվերային ֆինանսական հարաբերություններից»․

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. COVID-19 հաստատված պացիենտի հոսպիտալացման ցուցումները
ՀՀ ԱՆ. COVID-19 հաստատված պացիենտի հոսպիտալացման ցուցումները

Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունները, կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, ՀՀ ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանով հաստատված...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնին անհրաժեշտ են արյան դոնորներ. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնին անհրաժեշտ են արյան դոնորներ. oncology.am

Քաղցկեղով հիվանդների մոտ որպես բարդություն հաճախ առաջանում է ծանր սակավարյունություն։ Այս դեպքում նրանց անհրաժեշտ է արյան փոխներարկում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ինչպես պահպանել կանոնները հանրային սննդի կազմակերպություններում
ՀՀ ԱՆ. Ինչպես պահպանել կանոնները հանրային սննդի կազմակերպություններում

Առողջապահության նախարարությունը մշակել է «Հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման և ախտահանման միջոցառումների իրականացման ուղեցույց»...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայտարարություն
ՀՀ ԱՆ. Հայտարարություն

Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլագիական պլանային գործունեություն` հիմք ընդունելով առողջապահության նախարարի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
«Արմենիա» ՀԲԿ-ն իրականացնում է հակահամաճարակային բոլոր կանխարգելիչ գործառույթները. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն իրականացնում է հակահամաճարակային բոլոր կանխարգելիչ գործառույթները. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն  իրականացնում է հակահամաճարակային բոլոր կանխարգելիչ գործառույթները իր այցելուներին և անձնակազմին վարակից առավելագույնս պաշտպանելու համար...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Կորոնազրույց․ Հայաստանում կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ինչպե՞ս է կազմակերպվում օնկոպացիենտների բուժումը (տեսանյութ). oncology.am
Կորոնազրույց․ Հայաստանում կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ինչպե՞ս է կազմակերպվում օնկոպացիենտների բուժումը (տեսանյութ). oncology.am

Հաղորդման հյուրն է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանը։ Նա պատասխանում է հետևյալ հարցերին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Консультант врача» (www.rosmedlib.ru) էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու քարտեր
«Консультант врача» (www.rosmedlib.ru) էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու քարտեր

Հարգելի ընթերցող,

Ինչպես գիտեք, այս օրերին Հանրապետական գիտաբժշկական գրադարանը ևս, երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով, անցել է հեռավար աշխատելաոճի։ Գրադարանն իր ընթերցողների տեղեկատվական պահանջները բավարարելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Էրեբունի» ԲԿ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնն   աշխատում է հատուկ ռեժիմով:   Ուժեղացվել է զգոնությունն ինչպես ծննդատանը, այնպես էլ բոլոր բաժանմուքնենրում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀԱՆ. Ֆինանսական աջակցության
ՀՀԱՆ. Ֆինանսական աջակցության

Քանի որ վերջին օրերին տարբեր անհատներից և կազմակերպություններից բազմաթիվ ֆինանսական աջակցության առաջարկներ էինք ստանում, Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ներկայացվել է Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը. oncology.am
Ներկայացվել է Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը. oncology.am

Առողջապահության նախարարության «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» կազմակերպվել է քննարկում Կրծքագեղձի քաղցկեղի Տրաստուզումաբ դեղով բուժման ծրագրի վերաբերյալ, որին մասնակցել են...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Պատրա՞ստ է Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարին. Համաճարակաբանի գնահատականը
Պատրա՞ստ է Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարին. Համաճարակաբանի գնահատականը

Կորոնավիրուսը հասավ Հայաստան։ Համաճարակաբան, առողջապահության կազմակերպիչ Աշոտ Դավիդյանցի հետ Առողջապահական համակարգը /Mednews.am-ը/ զրուցել է վիրուսի տարածման պոտենցիալ վտանգների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Բոլոր քայլերն ուղղված են ծնելիության բարելավմանը
ՀՀ ԱՆ. Բոլոր քայլերն ուղղված են ծնելիության բարելավմանը

Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման նպատակով մշակվել է 2020-2023թթ. միջոցառումների ծրագիր, որը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը սահմանափակում է այցելությունները. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը սահմանափակում է այցելությունները. oncology.am

Հայաստանի Հանրապետությունում COVID-2019 դեպքի արձանագրման կապակցությամբ ՀՀ ԱՆ «Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում համաճարակաբանական հսկողությունն ուժեղացնելու համար ստեղծվել է հանձնաժողով հետևյալ կազմով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ