Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

«Консультант врача» (www.rosmedlib.ru) էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու քարտեր

«Консультант врача» (www.rosmedlib.ru) էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու քարտեր

Հարգելի ընթերցող,

Ինչպես գիտեք, համավարակի առաջին օրերից սկսած մինչ օրս Հանրապետական գիտաբժշկական գրադարանը ևս անցել է հեռավար աշխատելաոճի։ Գրադարանն իր ընթերցողների տեղեկատվական պահանջները բավարարելու համար փորձում է գտնել այլընտրանքային տարբերակներ։

Մեր վաղեմի բարեկամ «ГЭОТАР-медия»-ի կողմից գրադարանին տրամադրվել է բժշկական հանրության մոտ լայն ճանաչում վայելող «Консультант врача» (www.rosmedlib.ru) էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու քարտեր, որոնք կտրամադրվեն բոլոր ցանկացողներին բացառապես ԱՆՎՃԱՐ։ Անհատական կոդերով ցանկացած տեղից ու ցանկացած ժամանակ մուտք գործելով էլեկտրոնային գրադարանի լայնամասշտաբ շտեմարան` մեր ընթերցողները կստանան հնարավորություն օգտվելու բազմատեսակ մենագրություններից, ազգային և կլինիկական ուղեցույցներից, գործելակարգերից, գունավոր ատլասներից, մեթոդական ձեռնարկներից, բազմաթիվ ամսագրերից  և այլ մասնագիտական գրականությունից, որոնք ստեղծվել են բացառապես ապացուցողական բժշկության բազայի հիման վրա ։ Անհրաժեշտ է միայն գրել գրադարանի պաշտոնական փոստին` [email protected] հասցեով կամ մեր ֆեյսբուքյան messenger-ին`տրամադրելով Ձեր կոնտակտային տվյալները։

Հանրապետական գիտաբժշկական գրադարանը հայտնում է իր խորին երախտագիտությունը «ГЭОТАР-медия»-ին, գրադարանին ու մեր ընթերցողներին նման բացառիկ հնարավորություն ընձեռելու համար:

Սկզբնաղբյուր. Հանրապետական գիտաբժշկական գրադարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ