Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կգործի որոշ ծրագրերի պետպատվերների գումարների բաշխման նոր համակարգ

ՀՀ ԱՆ. Կգործի որոշ ծրագրերի պետպատվերների գումարների բաշխման նոր համակարգ

Կառավարության նիստում հավանության են արժանացել կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն և 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը, ինչը պայմանավորված է առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներով:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումն իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով:

Այն հնարավորություն չի տալիս իրականացնել ճկուն ֆինանսավորում և առանձին բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարի ամսական համամասնությունները սպառելուց հետո կազմակերպությունները չեն ընդունում պացիենտներին, հերթագրում են կամ ծառայությունները տրամադրում են վճարովի հիմունքներով՝ այն դեպքում, երբ այլ կազմակերպություններում տվյալ ծրագրով կան թերակատարումներ: Դժվարություններ են առաջանում նաև բուժաշխատողների աշխատանքի վարձատրության հաշվարկները իրականացնելիս:

Հաշվի առնելով նշված հանգամանքները` որոշվել է պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակներում ներդնել ֆինանսավորման պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը: Նախատեսված ծրագրերով աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, սակայն ոչ ավելի, քան պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնով տվյալ ծրագրի համար հաստատված տարեկան գումարը:

Այսպիսով`

1. 2020 թվականից ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների կողմից տրված ուղեգրերով ախտորոշման ճշտման նպատակով նախկին մինչև 7 տարեկան և սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկած երեխաների փոխարեն բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ մինչև 18 տարեկան բոլոր երեխաները:

2. Պետական պատվերի շրջանակներում անվճար 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով («Վարիան» սարք) ճառագայթային բուժում ստացող շահառուների 8 խմբին ավելացել է ևս մեկը, և ամենակարևորը` անկախ սոցիալական կարգավիճակից, հաստատված «չարորակ նորագոյացություն» ատորոշումով պացիենտներն այսուհետև «Վարիան» սարքով կարող են ճառագայթային բուժում ստանալ համավճարային սկզբունքով:

3. Կանոնակարգվել է «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրակակացվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրումների ընթացակարգը: Նախկինում ծրագրի շրջանակներում համակարգչային-ռենտգենային տոմոգրաֆիա, կորոնարոանգիոգրաֆիա, մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա և անոթների անգիոգրաֆիկ հետազոտությունների ուղեգրումը կատարվում էր բացառապես համապատասխան գերատեսչական մարմինների կամ հիմնարկների կողմից: Փոփոխության արդյունքում` այն մարզային բժշկական կազմակերպություններում, որոնց տեղակայման վայրերում բացակայում են համապատասխան գերատեսչական մարմինները կամ գերատեսչական բժշկական հիմնարկները՝ վերը նշված հետազոտությունները կարող են իրականացվել նաև քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից տրված ուղեգրերի հիման վրա:

4. Մինչև 2020 թվականի ապրիլի վերջ կներդրվի էլեկտրոնային հերթագրման և ուղեգրման ինստիտուտը՝ համապատասխան մարմինների կողմից տրամադրվող ուղեգրերի մասով:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ