Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Պետական բյուջեից հատկացված դրամաշնորհային միջոցներով գնվել և մատակարարվել են հակառետրովիրուսային դեղեր

ՀՀ ԱՆ. Պետական բյուջեից հատկացված դրամաշնորհային միջոցներով գնվել և մատակարարվել են հակառետրովիրուսային դեղեր

Տարիների ընթացքում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ներդրվել է դեղերի պատվերի ձևավորման, գնման, մատակարարման և պահեստի կառավարման անխափան շղթա: Պատվերի կազմումից մինչև դեղերի մատակարարումն ընկած ժամանակահատվածում գործընթացների արդյունավետ կառավարման շնորհիվ Հայաստանը դարձել է տարածաշրջանի այն երկիրը, որտեղ երբևէ չի եղել հակառետրովիրուսային բուժման ընդհատում:

Կառավարության որոշմամբ` 2018 թվականին առաջին անգամ առողջապահության նախարարությունը ՁԻԱՀ-ի կենտրոնին տրամադրել է 25,9 մլն դրամի չափով դրամաշնորհ, ինչի շրջանակում ձեռք է բերվել 10 տեսակի հակառետրովիրուսային դեղ: Նախատեսված բոլոր դեղերը գնվել են սահմանված ժամկետում. ընդ որում` դեղերից 7-ը գնվել և մատակարարվել են պայմանագրով նախատեսված քանակով, իսկ 3-ը նույն գումարի շրջանակում մատակարարվել են ավելի քանակով:

Գնման գործընթացի արդյունքում տնտեսվել է 4,2 մլն դրամ:

ՀՀ կառավարությունը` ի դեմս առողջապահության նախարարության, 2017թվականից մասնակցում է ՄԻԱՎ վարակի բուժման համար հակառետրովիրուսային դեղերի գնման գործընթացին: Մինչ այդ մեր երկրում հակառետրովիրուսային դեղերը գնվել և մատակարարվել են բացառապես Գլոբալ hիմնադրամի ֆինանսավորմամբ` դրամաշնորհային ծրագրի միջոցներով:

Ընթացիկ տարում ևս հակառետրովիրուսային դեղերի գնման նպատակով առողջապահության նախարարության կողմից ՁԻԱՀ-ի կենտրոնին հատկացվել են զգալի միջոցներ՝ 105,8 մլն դրամ: Դեղերի նոր խմբաքանակի գնման գործընթացը ներկայումս ընթացքի մեջ է:

Այսպիսով, 2005 թվականից ի վեր, երբ Հայաստանում ներդրվեց ՄԻԱՎ վարակի հակառետրովիրուսային բուժումը, առաջին անգամ դեղերի գնման գործընթացում պետական մասնակցությունը կգերազանցի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրով նախատեսված գումարը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հայաստանում կգործի առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ
ՀՀ ԱՆ. Հայաստանում կգործի առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Վրաստանի աջակցությամբ («Արբեյտեր-Սամարիտեր-Բանդ») արագ արձագանքման թիմի ստեղծման պաշտոնական մեկնարկին մասնակցել է առողջապահության...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Աշխատանքային հանդիպում` նվիրված հակամանրէային դեղերի ճիշտ օգտագործմանը
ՀՀ ԱՆ. Աշխատանքային հանդիպում` նվիրված հակամանրէային դեղերի ճիշտ օգտագործմանը

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթվա շրջանակներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության  աջակցությամբ, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են կաթվածի բուժման խնդիրները
ՀՀ ԱՆ. Քննարկվել են կաթվածի բուժման խնդիրները

Առողջապահության նախարարը հանդիպել է Հայաստանի կաթվածի խորհրդի գործադիր կազմի ներկայացուցիչներին:

Առցանց կապով հանդիպմանը միացել է նաև Բոստոնի բժշկական համալսարանի պրոֆեսոր Վիգեն Բաբիկյանը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Երեխաների առողջության պահպանումը՝ ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Երեխաների առողջության պահպանումը՝ ուշադրության կենտրոնում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Ներդրումային ծրագրեր` առողջապահության ոլորտում
ՀՀ ԱՆ. Ներդրումային ծրագրեր` առողջապահության ոլորտում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) խորհրդի անդամներին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում
Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում

ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆրանսիական փորձը Հայաստանի առողջապահական բարեփոխումների համատեքստում
ՀՀ ԱՆ. Ֆրանսիական փորձը Հայաստանի առողջապահական բարեփոխումների համատեքստում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի «Assistance publique - Hôpitaux de Paris»...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդն արգելված է
ՀՀ ԱՆ. Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդն արգելված է

Վերջին շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիների կողմից շատ ահազանգեր է ստանում` ուսանողների շրջանում ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի գովազդի իրականացման կապակցությամբ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասարակությունն ուժեղ է առողջ քաղաքացիներով
ՀՀ ԱՆ. Հասարակությունն ուժեղ է առողջ քաղաքացիներով

«Ծխելը դադարեցնելու թեժ գծի» կարգախոսն է` «Հասարակությունն ուժեղ է առողջ քաղաքացիներով»։

Արդեն 8 ամիս է առողջապահության նախարարությունում գործում է «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ» ծառայությունը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը կազմակերպելու ուղղությամբ
ՀՀ ԱՆ. Քննարկում` COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը կազմակերպելու ուղղությամբ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Երևանի պետական համալսարան` (ԵՊՀ) հանդիպել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի, կրթության, գիտության, մշակույթի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. «Առողջապահության համապարփակ ապահովագրությունը Հայաստանում». հանդիպում-քննարկում
ՀՀ ԱՆ. «Առողջապահության համապարփակ ապահովագրությունը Հայաստանում». հանդիպում-քննարկում

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Առողջապահության համապարփակ ապահովագրությունը Հայաստանում» թեմայով`  մասնավոր ապահովագրական...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հուշագիր` ուղղված COVID-19-ի հանրային հաղորդակցությանը
ՀՀ ԱՆ. Հուշագիր` ուղղված COVID-19-ի հանրային հաղորդակցությանը

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) կողմից կազմակերպված «COVID-19-ի շուրջ ապատեղեկատվությանը հակազդելու ծրագիր» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Բժշկական հակացուցումների առկայությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման ընթացակարգը
ՀՀ ԱՆ. Բժշկական հակացուցումների առկայությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման ընթացակարգը

COVID-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները սահմանվում են միայն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, տեղամասային բժշկի կողմից...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հերթագրման գործընթացը բարելավվում է
ՀՀ ԱՆ. Հերթագրման գործընթացը բարելավվում է

Այսուհետև պատվաստումային շարժական կայաններում հերթագրվել կարող եք ինչպես տեղում` էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, այնպես էլ նախապես՝ «Earlyone» բջջային հավելվածի օգնությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ