Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ընդլայնվել է ՁԻԱՀ-ի կենտրոնի բուժօգնության և սպասարկման բաժինը

ՀՀ ԱՆ. Ընդլայնվել է ՁԻԱՀ-ի կենտրոնի բուժօգնության և սպասարկման բաժինը

ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի է ունեցել բժշկական օգնության և սպասարկման բաժնի նոր ենթակառուցվածքի պաշտոնական բացումը: Այն վերանորոգվել և կահավորվել է առողջապահության նախարարության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջև կնքված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում:

Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան և կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը կտրել են կարմիր ժապավենը, ինչին հաջորդել է արարողության մասնակիցների շրջայցը վերանորոգված ենթակառուցվածքում:

Վերջինիս աջակցությամբ բաժինը հագեցվել է նոր սոնոգրաֆով, որը հնարավորություն կտա հայտնաբերելու լյարդի ֆիբրոզը, որոշելու դրա աստիճանը և նորագոյացությունների առկայությունը: Նախկինում ընդամենը 565մ2 տարածք զբաղեցնող բաժինն այսօր արդեն ընդլայնվել է 400մ2 մակերեսով` 1 լիարժեք հարկաբաժնով, ընդհանուր առմամբ` զբաղեցնելով շուրջ 965մ2  տարածք: Զգալիորեն ավելացել է նաև զննման և պրոցեդուրային սենյակների թիվը, էապես բարելավվել են բժշկական անձնակազմի աշխատանքային պայմանները՝ հնարավորություն տալով առավել արդյունավետ կազմակերպելու պացիենտների սպասարկումը, որոնց  տրամադրվում է նեղ մասնագիտական բժշկական օգնություն. կատարվում են ուլտրաձայնային, ռենտգենաբանական և տուբերկուլոզի հայտնաբերման հետազո­տութ­­յուն­ներ:

Ակնհայտ է վերջին տարիներին Հայաստանի առաջընթացը ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման գործում.

  • Հակառետրովիրուսային բուժման ծածկույթի մեծացման ճանապարհին կարևոր քայլ էր 2017թ-ից երկրում ներդրված «բուժել բոլորին» ռազմավարությունը, համաձայն որի` ՄԻԱՎ վարակով բոլոր պացիենտներին առաջարկվում է հակառետրովիրուսային բուժում` անկախ իմունային համակարգի վիճակից  և հիվանդության կլինիկական փուլից: Ներկայումս ՁԻԱՀ-ի կենտրոնում մոտ 2100 ՄԻԱՎ վարակով պացիենտ ստանում է անվճար բուժում, ինչը կազմում է դիսպանսերային հսկողության մեջ գտնվողների 97,5%-ը:
  • Ընդհանուր առմամբ` ՀՌՎ բուժում ստանում է ՄԻԱՎ վարակ ախտորոշումով  պացիենտների 84%-ը (նախանշված թիրախը` 90%՝ 2020թ.):
  • Ներդրված է դեղերի պատվերի, գնման և մատակարարման անխափան շղթա, ինչի շնորհիվ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ երբևէ չի եղել բուժման ընդհատում:
  • Բուժում ստացողներից չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցողների թվի աճի հարցում էական նշանակություն ունի այն, որ ՁԻԱՀ-ի կենտրոնում ՄԻԱՎ վարակով պացիենտների բժշկական օգնությունն ու վարումն իրականացնում է բազ­­մա­պրոֆիլային խումբը, որի կազմում ընդգրկված են բժիշկ (վարա­կաբան և/կամ ընտանեկան բժիշկ), բուժքույր, հոգեբան, սոցիալական աշխատող և ոչ բժշկական հարցերով զբաղվող այլ անդամներ (իրավա­խորհրդատու, «հավա­սարը` հավա­սա­­­­րին» խորհրդատու և այլն): Խմբի անդամները կատա­րում են որոշակի գոր­ծա­ռույթ­­­­ներ՝ փոխադարձաբար լրացնելով միմյանց` որպես առանցքային խնդիրներից մեկը դիտարկելով բուժման կարգը պահպանելու հարցում պացիենտներին աջակցելը, ինչը չափազանց կարևոր է բուժման արդյունավետությունն ապահովելու համար:
  • Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կենտրոնի և աջակիցների  ջանքերով տարիների ընթացքում ստեղծված ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդման համակարգի (ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ, կանխարգելում, մոնիտորինգ, բուժման ծառայություններ) անխափան գործարկումը և միջոցառումների հետևողական իրականացումը թույլ կտան ՀՀ-ում հասնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրով և միջազգային պարտավորություններով նախանշված «90-90-90» հավակնոտ թիրախներին:

 

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում  ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...

ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ