Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Բաց դռների օր ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը. ի՞նչ դեր և ֆունկցիա ունի ԱԱԻ-ն ներկայում

Բաց դռների օր ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը. ի՞նչ դեր և ֆունկցիա ունի ԱԱԻ-ն ներկայում

Նախկինում ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) կոչվում էր Բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտ (ГИДУВ), և զբաղվում էր բժիշկների հետդիպլոմային և արդեն կայացած բժիշկների պարբերական վերապատրաստումներով: Այս ֆունկցիան մի քանի տարի առաջ, ցավոք, հանվեց և զբաղվում էր միայն ազգային առողջապահական կազմակերպչական հարցերով, որն այսօր էլ շարունակում է մնալ նրա կարևորագույն ֆունկցիաներից մեկը:


Ներկայում վերսկսվում է, նոր զարկ է ստացնում նախկինում իրականացված կրթական միսիան, որի նպատակն է ստեղծել ժամանակակից մեթոդոլոգիայի բազայի վրա կրթական հարթակ, որպեսզի Հայաստանում կլինիկական օրդինատորները ստանան այն կրթությունը, այն հմտությունները, որոնք այսօր ստանում են Եվրոպայում և ԱՄՆ-ում գործունեություն ծավալող բժիշկները:

 

Բաց դռների օր ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը. ի՞նչ դեր և ֆունկցիա ունի ԱԱԻ-ն ներկայում


Այս խնդիրը Հայաստանում եղել է վաղուց, իսկ վերջին տարիներին առավել խորացել է, և մեր բժիշկները, թեև տեսականորեն տիրապետում են գիտելիքների, սակայն, ցավոք, շատ հանգամանքներից ելնելով, գործնականում չունեն անհրաժեշտ հմտություններ: Համեմատության համար հարկ է նշել, որ արտասահմանում չորրորդ-հինգերորդ կուրսի ռեզիդենտը գործնական հմտություններին տիրապետող բժիշկ է:

 

Սույն թվականի օգոստոսի 20-ին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Դիմորդների համար:

 


Ներկաները ծանոթացան ամբիոնների վարիչների և դասախոսական կազմի հետ, ընդունելության պայմաններին, առարկայական պահանջներին, բուհի ներքին կանոնակարգին և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:


Հանդիպման շրջանակում զրուցեցինք ԱԱԻ գինեկոլոգիայի և վերարտադրողականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էդուարդ Համաբարձումյանի հետ, ով պատասխանեց մի քանի հարցերի:

 

Բաց դռների օր ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը. ի՞նչ դեր և ֆունկցիա ունի ԱԱԻ-ն ներկայում


Ո՞րն է այսօրվա միջոցառման առիթը, ի՞նչ ուղղվածություններ, ձեռքբերումներ են ներկայացվել


Այս միջոցառումը ԱԱԻ կողմից ձեռնարկված նոր հետաքրքիր քայլ էր:


Հայաստանում շատ ամբիոններ կան, օրինակ, գործում են մի քանի մանկաբարձության և գինեկոլոգիայի խոշոր ամբիոններ: Նրանք գործում են մեկ այլ մոդելներով, մեր աշխատանքները կկառուցվեն փոքր-ինչ այլ մոտեցումներով, ինչը կարող է մրցակցություն ստեղծել և ընտրության հնարավորություն տալ կլինիկական օրդինատորներին: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մրցակցությունը խիստ կարևոր գործոն է, առանց դրա լճացում է առաջանում, ինչն արդեն տեսնում ենք վերջին տարիներին Հայաստանում:

 

Բաց դռների օր ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը. ի՞նչ դեր և ֆունկցիա ունի ԱԱԻ-ն ներկայում


Ես միջոցառմանը ներկայացրեցի իմ պատկերացրած կրթական մոդելը: Երկար տարիներ աշխատել եմ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, որտեղ շփվել եմ ռեզիդենդների հետ: Նկատել եմ, որ առաջին կուրսի ռեզիդենտները, որոնք քիչ գիտելիքներ ունեն, 3-4 տարվա ընթացքում դառնում են հասուն, մտածող, հետազոտություններ, ախտորոշում և բուժում իրականացնող, բուժական հմտություններին տիրապետող բժիշկներ: Դա ուղղակի նախանձելի է և ցավալի, որ մենք այդ մոդելը մեզ մոտ չունենք: Եվ դա ինձ համար երազանք էր: Մտածում էի, թե ինչպե՞ս են դրան հասել, ի՞նչն է մեզ մոտ խանգարում այդ գործընթացին: Իսկ խանգարող գործոններ կան, շատ են` և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ


Խոսենք նոր մոդելի առավելությունների մասին:


Նոր մոդելի առավելություններից է ժամանակակից մոտեցումը: Ճիշտ է, ձևաչափը կմնա մեզ մոտ գործող կլինիկական օրդինատուրայի համար ընդունվածը, բայց բովանդակությունը կլինի այն բարձր ռեզիդենտուրայի մակարդակը, որը Եվրոխորհրդի կողմից ընդունվել է բոլոր եվրոպական երկրների համար:

 

Բաց դռների օր ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը. ի՞նչ դեր և ֆունկցիա ունի ԱԱԻ-ն ներկայում Բաց դռների օր ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը. ի՞նչ դեր և ֆունկցիա ունի ԱԱԻ-ն ներկայում


Արդեն Եվրոպայի փորձը, կարելի է ասել՝ պատրաստի մատյանը կա, որը մշակվել է Եվրախորհրդի բժշկական մանկաբարձության և գինեկոլոգիայի  համալսարանների մասնագետների կողմից: Դա քայլերի այն հերթականությունն է, որը կբերի մասնագետի ձևավորման: Պետք է նաև հատուկ չափանիշներ ունենանք, որով կարողանանք ստուգել, թե բժիշկը համապատասխանո՞ւմ է, արդյոք, անհրաժեշտ չափանիշներին, թե՝ ոչ:

 

Բաց դռների օր ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը. ի՞նչ դեր և ֆունկցիա ունի ԱԱԻ-ն ներկայում


Հին համակարգից ի՞նչ թերություններ կառանձնացնեք:


Մեզ մոտ դժվար է աշխատել հիվանդների հետ ուսումնական գործընթացի շրջանակներում, քանի որ ներկայում գրեթե բոլոր բժշկական հիմնարկները մասնավոր են, և որոնց տնօրենները նաև ամբիոնների վարիչներն են, ուհնարավորություն չեն ունենում իրենց մասնավոր սկզբունքներով ընդունած հիվանդներին ներառել ուսուցողական գործընթացներում: Մեր ամբիոնում, որի բազան պետական ծննդատուն է, հնարավոր կլինի այս խնդրին լուծում տալ: Պետական բուժհիմնարկներում բժիշկները ո՛չ միայն կարող են, այլև պարտավոր են ուսուցանել ուսանողներին:

 

Բաց դռների օր ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը. ի՞նչ դեր և ֆունկցիա ունի ԱԱԻ-ն ներկայում Բաց դռների օր ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը. ի՞նչ դեր և ֆունկցիա ունի ԱԱԻ-ն ներկայում


Ի՞նչ կցանկանաք ավելացնել:


Սա բժշկակրթության նոր փուլ է, ուր թևակոխում է Հայաստանը: Ես հորդորում եմ ապագա բժիշկներին, կլինիկական օրդինատորներին վստահել այս գործընթացին և մասնակից դառնալ: Դրանից բոլորը միայն կշահեն:

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ