Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կազմակերպվել են դասընթացներ դեռահասների առողջության ու զարգացման վերաբերյալ

ՀՀ ԱՆ. Կազմակերպվել են դասընթացներ դեռահասների առողջության ու զարգացման վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռահասային տարիքը սահմանում է երեխայի 11 տարին լրանալուն պես մինչև 18 տարեկանը: Հիմք ընդունելով դիմելիության ցուցանիշներ` նախկինում դեռահասները դասվում էին հարաբերականորեն առողջ տարիքային խմբի: Սակայն վերջին տասնամյակների տվյալներն էապես փոխել են տվյալ տարիքան խմբի նկատմամբ առողջապահական մոտեցումները:
 
Դեռահասների մինչև 25%-ն ունեն այս կամ այն քրոնիկ հիվանդությունը կամ ուշադրություն պահանջող վիճակ: Հիմնականում դեռահասային տարիքում սկսվում է ձևավորվել մարդու կենսակերպը, որին նա հետևում է ամբողջ կյանքում: Այն կարևոր նշանակություն ունի հատկապես ոչ վարակիչ հիվանդությունների առումով. մեծահասակների վաղ մահացության և հիվանդացության մինչև երկու երրորդը պայմանավորված է դեռահասային տարիքում ձեռքբերված սովորություններով:
 
Հաշվի առնելով այս հանգամանքը` ԱՀԿ–ն ձեռնամուխ է եղել դեռահասային առողջության ծրագրերի ակտիվացմանը: Հետևելով աշխարհում առկա միտումներին` դեռահասային առողջության առաջնահերթությունները ներառված են Հայաստանում ընդունված ռազմավարություններում և ծրագրերում:
 
Ոլորտում մասնագիտական կարողությունները բարելավելու նպատակով Եվրոպական մի շարք մասնագետներ` Լոզանի համալսարանի պրոֆեսոր Պյեր-Անդրե Միշոյի գլխավորությամբ, միավորվել և ձևավորել են EuTEACH ուսումանկան ծրագիրը, որի շրջանակներում  կազմակերպվում են ամառային դպրոցներ Լոզանում և դասընթացներ այլ երկրներում:
 
ԱՀԿ ֆինանսավորմամբ և «Արաբկիր» բժշկական համալիր–Երեխաների և դեռահասնարի առողջության ինստիտուտի թիմի մասնակցությամբ` Երևանում իրականացվել է դասավանդողների դասընթաց, որին մասնակցել են Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Հայաստանի մասնագետները, իսկ դասավանդում էին EuTEACH ծրագրի դասավանդողները` պրոֆեսոր Պյեր-Անդրե Միշոյի գլխավորությամբ: Հաջորդիվ, կազմակերպվել է դասընթաց Երևանի և գրեթե բոլոր մարզերը ներկայացնող 20 բժիշկների համար, որը վարել են հայաստանյան մասնագետները՝ միջազգային դասավանդողների հետ համատեղ:  

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ