Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Քննարկվել են մարդասիրական օգնությամբ ստացվող դեղերին վերաբերող հարցեր

ՀՀ ԱՆ. Քննարկվել են մարդասիրական օգնությամբ ստացվող դեղերին վերաբերող հարցեր

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Համբարձում Սիմոնյանի, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության վարչությունների պետերի հետ:

Ոլորտի պատասխանատուները քննարկել են մարդասիրական օգնության ճանապարհով ստացված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պատվիրման, ստացման, տեղափոխման, բաշխման և դրանց վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ հարցեր:

Նախարարի տեղակալը կարևորել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնության ճանապարհով տրամադրվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների հասանելիությունը, ինչը ծառայում է մեր բնակչության բժշկական օգնության և սպասարկման պատշաճ իրականացմանը:

Համբարձում Սիմոնյանը նշել է, որ ներկայումս առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում բարեգործական ծրագրերն էլ ավելի նպատակային դարձնելու ուղղությամբ` ապահովելով հատկացվող դեղերի շարունակականությունը:

Ներկաները պարտավորվել են տեղերում ուժեղացնել վերահսկողությունը` մարդասիրական օգնության ճանապարհով ստացված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների բնակչությանը տրամադրման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ