Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաքելությունն է. oncology.am

Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաքելությունն է. oncology.am

Փետրվարի 4-ը աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր։

Ամբողջ աշխարհում քաղցկեղը համարվում է լրջագույն բժշկա-սոցիալական և առողջապահական հիմնախնդիր Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 2018թ. աշխարհում գրանցվել է ավելի քան 18 մլն քաղցկեղի նոր դեպք և կանխատեսվում է, որ նոր դեպքերի քանակը 2040-ին կգերազանցի 29 մլն-ը։

Հայաստանում վերջին 20 տարվա ընթացքում չարորակ նորագոյացություններով հիվանդացությունն աճել է շուրջ 70%-ով, և 2018 թվականին գրանցվել է շուրջ 8.5 հազար հիվանդացության նոր դեպք, իսկ մահացության պատճառների շարքում քաղցկեղը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ սիրտ-անոթային հիվանդություններից հետո։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի անձնակազմը հաստատության ստեղծման առաջին իսկ օրից` ստանձնելով Հանրապետությունում քաղցկեղի դեմ պայքարի առաջամարտիկի առաքելությունը, չնայած ոլորտի բազմաթիվ դժվարություններին և մարտահրավերներին, ջանք ու եռանդ չի խնայում չարորակ ուռուցքների դեմ պայքարում նշանակալից արդյունքներ գրանցելու համար։ Կենտրոնում տարեկան բուժվում է շուրջ 12 հազար ուռուցքով հիվանդ, իսկ դիսպանսեր պոլիկլինիկական ծառայությունում հսկվող հիվանդների թիվը գերազանցում է 36 հազարը:

 

Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաքելությունն է


Վերջին 3 տարիների ընթացքում կենտրոնը նոր շունչ է ստացել. հիմնովին վերանորոգվել և զգալիորեն վերազինվել են ընդունարանը, դիսպանսեր-պոլիկլինիկական, վիրահատական, վերակենդանացման, գինեկոլոգիական, որովայնային և էնդոսկոպիկ, քիմիաթերապիայի, ճառագայթային ախտորոշման բաժանմունքները:

Ներ են դրվել նոր և ժամանակակից բուժական մոտեցումներ` ապահովելով մասնագիտացված ծառայությունների նոր որակ։ Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման գործընթացում լայն կիրառում են ստացել միանվագ վերականգնողական վիրահատությունները` թույլ տալով պահպանել կրծքագեղձի բնական տեսքը։ Սեփական հյուսվածքներով, համակցված (սեփական հյուսվածք+իմպլանտ) եղանակներով վերականգնողական վիրահատությունները բազմաթիվ կանանց թույլ են տալիս վերականգնել կրծքագեղձի տեսքը՝ քաղցկեղի բուժումից ամիսներ և տարիներ անց։ Ուռուցքաբանական ազգային կենտրոնն առաջին և առայսօր միակ բժշկական հաստատությունն է հանրապետությունում, որտեղ ներ է դրվել կրծքագեղձի պահակային ավշահանգույցների հեռացումը՝ կիրառելով դրանց հայտնաբերման ռադիոիզոտոպային եղանակը (լիմֆոսցինտիգրաֆիա)։
Վերջին տարիների ընթացքում ավելի ու ավելի լայնորեն են կիրառվում էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժական մոտեցումները:

 

Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաքելությունն է

Վերանորոգված և ըստ միջազգային չափորոշիչների վերազինված քիմիաթերապիայի բաժանմունքում ստեղծված են բոլոր պայմանները լավագույն արդյունավետություն ապահովելու համար: Պորտ-կատետրների, դեղորայքի ներարկման ավտոմատացված սարքերի լայն կիրառումը թույլ է տալիս բուժումը դարձնել առավել անվտանգ` խուսափելով մի շարք անոթային բարդություններից և խնդիրներից։

Կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքը ևս դինամիկ զարգացում է ապրում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության շնորհիվ դեռևս 2005թ. կենտրոնում տեղադրված ռուսական LUER20M գծային արագացուցչով Հայաստանում սկիզբ էր դրվել արագացուցչային ճառագայթային բուժմանը, 2014 թվականից ELEKTA Compact գծային արագացուցչի շնորհիվ առաջին անգամ Հայաստանում ներդրվեց եռաչափ կոնֆորմալ ճառագայթային բուժումը, որը ներկայում կիրառվում է պացիենտների ավելի քան 50%-ի բուժման համար` ապահովելով առավել ճշգրիտ, արդյունավետ և անվտանգ բուժում։ Կենտրոնում ավելի քան 12 տարի գործող հոլանդական Microselectron բրախիթերապևտիկ սարքի օգնությամբ ուռուցքային հիվանդություններով հազարավոր կանայք ստացել են համակցված ճառագայթային բուժում: Ընթացքի մեջ է կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության ծառայությունը գերժամանակակից նոր սարքերով հագեցնելու ծրագիրը, որը հնարավորություն կտա կարճ ժամկետներում Հայաստանում ներդնել հեռահար ճառագայթային բուժման և բրախիթերապիայի նորագույն ու գերճշգրիտ մոտեցումներ:

Արմատապես վերազինվել են նաև կենտրոնի ախտորոշիչ ծառայությունները՝ ժամանակակից թվային մամոգրաֆիան, իմունահյուսվածաքիմիական հետազոտությունները, նորագույն համալիրներով կատարվող ՀՇ հետազոտությունները, որոնք էապես բարելավել են ախտորոշման գործընթացները, իսկ 2018թ. տեղադրված Mediso AnyScan SPECT/CT համալիրն առաջին անգամ Հայաստանում հասանելի է դարձրել հիբրիդային (միջուկային+ռադիոլոգիական) հետազոտման մեթոդը՝ ոսկրերի և մի շարք այլ օրգանների ուռուցքների ախտորոշման համար։

 

Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաքելությունն է
Ավարտական փուլում են նաև վահանաձև գեղձի քաղցկեղի ռադիոյոդային բուժման ծառայության կազմակերպման աշխատանքները, և, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, հաշված օրեր հետո բաժանմունքը պատրաստ կլինի ընդունել առաջին հիվանդներին` ազատելով նրանց բուժման համար արտերկիր մեկնելու անհրաժեշտությունից։

Միաժամանակ, ՈՒԱԿ-ում մեծ ուշադրություն է հատկացվում կենտրոնի գիտակրթական ներուժի հզորացմանը և ծավալմանը: Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կլինիկական բազա է ԵՊԲՀ ուռուցքաբանության և մի շարք այլ ամբիոնների համար, և մեծ ներդրում ունի բժիշկների հիմնական և շարունակական մասնագիտական կրթության գործում:

Կենտրոնի ուժերով հիմնադրվել և կանոնավոր հրատարակվում է «Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության եվրասիական ամսագիրը», որը հավաստագրվել է ՀՀ ԲՈԿ-ի կողմից՝ հարթակ հանդիսանալով հայ և արտասահմանցի բժիշկների նվաճումները հանրությանը ներկայացնելու համար:
2018թ. դառնալով Միջազգային հակաքաղցկեղային միության լիիրավ անդամ, կենտրոնն ինտեգրվել է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային ռազմավարության մշակման գործընթացներին` ի նպաստ մեր հայրենակիցների և համայն մարդության առողջ ապագայի:

 

Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաքելությունն է Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաքելությունն է


Չարորակ նորագոյացությունների բուժման ժամանակակից մոտեցումները պահանջում են տարբեր ուղղվածության մասնագետների՝ վիրաբույժների, ճառագայթային ուռուցքաբանների, քիմիաթերապևտների, ախտորոշման ոլորտում աշխատող տարբեր մասնագետների և այլոց միահամուռ, անխոնջ, նվիրված աշխատանք, ինչն առավել արդյունավետ և արգասաբեր կարող է լինել միայն մեկ հարկի տակ միավորված, մրցունակ, պատշաճ հագեցված և պետության անվերապահ աջակցությունը վայելող մասնագիտացված կենտրոններում: Կասկածից վեր է նաև, որ այս սկզբունքն է առավել նպատակահարմարը՝ ծախսաարդյունավետության տեսանկյունից, ինչը ոչ պակաս կարևոր է` նկատի ունենալով մեր երկրի առողջապահական համակարգի տնտեսական առանձնահատկությունները:

Համոզված եմ, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, լինելով համապարփակ և համակողմանի ուռուցքաբանական ծառայություններ ապահովող միակ հաստատությունը Հայաստանում, ունի մեծ ներուժ և զարգացման հեռանկարներ՝ չարորակ նորագոյացությունների դեմ պայքարում առաջատարի դերը պահպանելու համար:

Արմեն Տանանյան, բ.գ.դ., պրոֆեսոր
ՀՀ ԱՆ Բ.Ա. Ֆանարջյանի անվան
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հայաստանում առկա մանկաբարձագինեկոլոգիական խնդիրները քայլ առ քայլ կլուծվեն
ՀՀ ԱՆ. Հայաստանում առկա մանկաբարձագինեկոլոգիական խնդիրները քայլ առ քայլ կլուծվեն

Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստը, որը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ուժի մեջ է մտել ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրման արգելքը
ՀՀ ԱՆ. Ուժի մեջ է մտել ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրման արգելքը

Ազգային ժողովի կողմից ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020 թվականի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Առողջապահության դպրոցական ծառայությունների համակարգի վերլուծությունը` համալսարանական մասնագետների դիտակետում
ԵՊԲՀ. Առողջապահության դպրոցական ծառայությունների համակարգի վերլուծությունը` համալսարանական մասնագետների դիտակետում

ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանում առողջապահության դպրոցական ծառայությունների համակարգի վերլուծության վերաբերյալ Մոսկվայում կայացել է եզրափակիչ աշխատաժողով, որին մասնակցել է 9 երկիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. COVID-19 ճամփորդական սահմանափակումներ
ՀՀ ԱՆ. COVID-19 ճամփորդական սահմանափակումներ

ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն.

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում կգործի առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ
ՀՀ ԱՆ. Հայաստանում կգործի առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Վրաստանի աջակցությամբ («Արբեյտեր-Սամարիտեր-Բանդ») արագ արձագանքման թիմի ստեղծման պաշտոնական մեկնարկին մասնակցել է առողջապահության...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Աշխատանքային հանդիպում` նվիրված հակամանրէային դեղերի ճիշտ օգտագործմանը
ՀՀ ԱՆ. Աշխատանքային հանդիպում` նվիրված հակամանրէային դեղերի ճիշտ օգտագործմանը

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթվա շրջանակներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության  աջակցությամբ, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են կաթվածի բուժման խնդիրները
ՀՀ ԱՆ. Քննարկվել են կաթվածի բուժման խնդիրները

Առողջապահության նախարարը հանդիպել է Հայաստանի կաթվածի խորհրդի գործադիր կազմի ներկայացուցիչներին:

Առցանց կապով հանդիպմանը միացել է նաև Բոստոնի բժշկական համալսարանի պրոֆեսոր Վիգեն Բաբիկյանը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Երեխաների առողջության պահպանումը՝ ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Երեխաների առողջության պահպանումը՝ ուշադրության կենտրոնում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Ներդրումային ծրագրեր` առողջապահության ոլորտում
ՀՀ ԱՆ. Ներդրումային ծրագրեր` առողջապահության ոլորտում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) խորհրդի անդամներին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում
Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում

ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆրանսիական փորձը Հայաստանի առողջապահական բարեփոխումների համատեքստում
ՀՀ ԱՆ. Ֆրանսիական փորձը Հայաստանի առողջապահական բարեփոխումների համատեքստում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի «Assistance publique - Hôpitaux de Paris»...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդն արգելված է
ՀՀ ԱՆ. Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդն արգելված է

Վերջին շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիների կողմից շատ ահազանգեր է ստանում` ուսանողների շրջանում ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի գովազդի իրականացման կապակցությամբ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասարակությունն ուժեղ է առողջ քաղաքացիներով
ՀՀ ԱՆ. Հասարակությունն ուժեղ է առողջ քաղաքացիներով

«Ծխելը դադարեցնելու թեժ գծի» կարգախոսն է` «Հասարակությունն ուժեղ է առողջ քաղաքացիներով»։

Արդեն 8 ամիս է առողջապահության նախարարությունում գործում է «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ» ծառայությունը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը կազմակերպելու ուղղությամբ
ՀՀ ԱՆ. Քննարկում` COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը կազմակերպելու ուղղությամբ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Երևանի պետական համալսարան` (ԵՊՀ) հանդիպել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի, կրթության, գիտության, մշակույթի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ