Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Տարեկան 250 պացիենտ գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի անվճար բուժում կստանա

ՀՀ ԱՆ. Տարեկան 250 պացիենտ գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի անվճար բուժում կստանա

2019թ. փետրվարի 1-ից  կմեկնարկի «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագիրը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն, անդրադառնալով թեմային, նշել է, որ ծրագիրը շատ կարևոր է ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունն ու հաշմանդամությունը նվազեցնելու առումով։

«Ծրագրի շրջանակներում գլխուղեղի խցանված անոթները կբացվեն, ու կաթվածը կկանխարգելվի։ Պացիենտը շատ դեպքերում կխուսափի երկարատև հաշմանդամությունից, կփրկվի նրա կյանքը»,- ասել է Արսեն Թորոսյանը:

«Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշմամբ և  գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում (ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը) կաթվածի համապարփակ կենտրոն ընդունված պացիենտները կընդգրկվեն այս ծրագրում:

Նշենք, որ այն իրականացվելու է «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան»  հիմնադրամում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ակնկալվում է, որ մեկ տարվա ընթացքում կաթվածի համապարփակ կենտրոններում գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժում կստանա մոտ 250 պացիենտ: Ծրագրի իրականացմանը կուղղվի շուրջ 400 մլն դրամ, որի արդյունքում հնարավոր կլինի էականորեն նվազեցնել գլխուղեղի  իշեմիկ կաթվածներից մահացությունը, ինչպես նաև շուրջ 39%-ով կնվազի հաշմանդամությունը:

Ծրագրի ձևավորման հարցում նշանակալի դեր են ունեցել գլխուղեղի կաթվածների բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված ազգային ծրագրին աջակցող Սփյուռքի աշխատանքային խումբը` Միքայել Սքոն Մուրաթօղլու, Րաֆֆի Ավիտսյանի, Վիկեն Բաբիկյանի, Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ