Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Տուբերկուլոզի և ՄԻԱՎIՁԻԱՀ–ի դեմ պայքարի նոր` 2019-2021թթ. դրամաշնորհային ծրագիրը կմեկնարկի եկող ապրիլին
Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինայի հետ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հանդիպման ընթացքում քննարկվել են 2019-2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի նոր դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ անելիքները, անդրադարձ է կատարվել այդ ժամանակահատվածում պետության կողմից ծրագրի համաֆինանսավորման պարտավորություններին:
4 մլն 484,315 դոլար արժեքով դրամաշնորհային նոր ծրագրի հայտը Գլոբալ հիմնադրամին ներկայացվել է օգոստոսի 8-ին: Հայտի վերաբերյալ հիմնադրամի տեխնիկական վերանայման հանձնաժողովը որոշակի դիտարկումներ է ներկայացրել: Դրամաշնորհային այս ծրագրի ավարտից հետո Հայաստանը տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրերը պետք է իրականացնի արդեն պետական ֆինանսավորմամբ, ու Գրիշեչկինայի հետ քննարկվել են նաև այդ անցման շրջանի հետ կապված խնդիրներ:
2019-2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի նոր դրամաշնորհային ծրագրի հիմնական հայտին զուգահեռ ներկայացվել է նաև լրացուցիչ ֆինանսավորման հայտ` 1 մլն 289,706 դոլար արժեքով, որը ներառում է վիրուսային հեպատիտների բուժման դեղեր ՄԻԱՎ/հեպատիտներ, ՏԲ/հեպատիտներ համավարակ ունեցող անձանց համար, դեղազգայուն տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության, խոցելի խմբերի շրջանում սեռավարակների և հեպատիտների բուժման ծրագրեր: Նշյալ ֆինանսավորումը տրամադրվում է գլոբալ հիմնադրամում լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունների կամ դրամաշնորհային ծրագրում խնայողությունների առաջացման դեպքում:
Նոր դրամաշնորհային ծրագիրը կմեկնարկի 2019-ի ապրիլի 1-ից: Նախատեսվում է նաև ՏԲ և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի դրամաշնորհային ծրագրերը ապրիլի 1-ից միավորել մեկ կոնսոլիդացված ծրագրում:
01.11.2018 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYx8kvcE' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ