Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայաստանն ու Իրանն ակտիվացնում են գործակցությունն առողջապահության ոլորտում

ՀՀ ԱՆ. Հայաստանն ու Իրանն ակտիվացնում են գործակցությունն առողջապահության ոլորտում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին քննարկել են երկկողմ գործակցության ամենատարբեր ուղղություններին ու ծրագրերին առնչվող հարցեր:

Արդեն իսկ առողջապահության ոլորտում կողմերն ակտիվորեն փոխգործակցում են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ամենամյա նիստերի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագրերով նախատեսված կետերի իրականացման շուրջ: Համատեղ ծրագրերը, մասնավորապես, առնչվում են բուժական, հիգիենիկ-հակահամաճարակային, վերապատրաստումների, կրթության ոլորտներին: Ուրվագծվում են երկու երկրների դեղարտադրողների միջև գործակցության նոր եզրեր:

Հանդիպման ժամանակ դեսպանը նախ շնորհավորել է նախարարին՝ պաշտոնում նշանակվելու առիթով, ապա հույս հայտնել, որ նոր իշխանության ձևավորումը համատեղ աշխատանքին նոր մակարդակ կհաղորդի: «Հայաստանի ու Իրանի միջև քաղաքական գործակցության մակարդակը միշտ շատ բարձր է եղել, սակայն առողջապահության ոլորտում դեռ չիրացված մեծ ներուժ կա, ինչը և ցանկանում ենք օգտագործել: «Մեղրի» և «Արաս» ազատ առևտրի գոտիներն էլ իրենց հերթին են նոր հնարավորություններ ընձեռում»,-շեշտել է դեսպանը:

Արսեն Թորոսյանի հետ քննարկվել են նաև Հայաստանում քաղաքական իրադարձությունների պատճառով Իրան կատարվելիք չեղարկված այցերը վերակազմակերպելու, մեր երկրում իրանական բուժկենտրոն բացելու և այլ հարցեր:

«Ուրախ կլինենք գործակցության հեռանկարներն առավել առարկայական քննարկել արդեն Իրանում՝ մեր առաջիկա հանդիպումների ժամանակ»,-նշել է Արսեն Թորոսյանն ու պատրաստակամություն հայտնել դեսպանի բարձրացրած մի շարք հարցեր ուշադրության կենտրոնում պահել:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ