Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանի նամակը՝ բժշկական կազմակերպությունների ղեկավարներին
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը հաղորդագրություն է պատրաստել պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին.
«Հաշվի առնելով հանրության շրջանում հիվանդանոցային ծառայություններ մատուցող կազմակերպություններում պետական պատվերով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու հետ կապված բազմաթիվ բողոքները եւ դիմումները՝ հիշեցնում եմ Ձեզ, որ ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի եւ Ձեր բժշկական կազմակերպության միջեւ կնքված պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) համաձայն՝ կազմակերպությունը պարտավոր է պացիենտի համար անվճար իրականացնել բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում՝ հիվանդանոցային բուժօգնությանը վերաբերվող փաստաթղթային ձեւակերպումները, հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, վիրահատությունները, վիրահատական եւ ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, դեղերով ապահովումը, ֆիզիաթերապեւտիկ բուժումը, հիվանդի խնամքի ապահովումը միջին եւ կրտսեր բուժական անձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները, իսկ հակատուբերկուլոզային, հոգեկան, թմրաբանական եւ առողջարանային վերականգնողական բաժանմունքներում հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող դեպքերում՝ նաեւ հիվանդների՝ սննդով պարտադիր ապահովման ծախսերը:
Միեւնույն ժամանակ, հորդորում եմ Ձեզ խստագույնս պահպանել բուժօգնության նպատակով պացիենտների համար սահմանված հերթագրման կարգը:
Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը բեւեռել այն խնդրի վրա, որ բուժօգնություն ստացող պացիենտի համար վճարովի հարբժշկական ծառայության (օրինակ՝ տեսակցության վճար, լրացուցիչ հարմարություններով հիվանդասենյակի համար վճար եւ այլն) մատուցման դեպքում ծառայության տվյալ տեսակի համար նախեւառաջ պացիենտին պետք է առաջարկվի անվճար տարբերակ:
ՀՀ առողջապահության նախարարությունը այսուհետ յուրաքանչյուր խնդրահարույց դեպքը մանրամասն ուսումնասիրելու է եւ խախտումներ արձանագրելու դեպքում կիրառելու է պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ»:
17.05.2018 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ