Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ.ԱԱՊ օղակի զարգացման տեսլականը քննարկվել է Սյունիքի մարզի բժիշկների հետ

ՀՀ ԱՆ.ԱԱՊ օղակի զարգացման տեսլականը քննարկվել է Սյունիքի մարզի բժիշկների հետ

Առաջնային օղակի բժիշկները ոլորտի առաջնագիծն են պահում

Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպումներ է ունեցել առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկների հետ։ Նախարարն ընդգծել է, որ բնակչության հետ ավելի ակտիվ շփումներ ունենալով՝ նրանք ոլորտի առաջնագիծն են պահում: Մարզային իր հանդիպումներն էլ երկու հիմնական նպատակ ունեն՝ առաջնագծի բժիշկներին ծանոթացնել նախարարության կողմից իրականցվող կարևոր ծրագրերին, որպեսզի նրանց միջոցով դրանք հասնեն բնակչությանը։ Եվ երկրորդ՝ համատեղ քննարկել առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման տեսլականը:

Զարգացման տեսլականը հրապուրիչ է և իրատեսական

Նախարարի խոսքով` նպատակն առաջիկա 2 տարվա ընթացքում առաջնային օղակի մասնագետների աշխատավարձները կրկնակի ավելացնելն է։ Ինչպե՞ս՝ թերապևտիկ հիվանդների բուժումը հիմնականում առաջնային օղակում կամ առաջնային օղակի ցերեկային ստացիոնարներում կազմակերպելու հաշվին։ Հենց հիվանդանոցային բուժումից տնտեսված միջոցներն էլ կուղղվեն առաջնային օղակի բժիշկների աշխատավարձների բարձրացմանը։ Այդպես հիվանդները բուժման ընթացքում չեն կտրվի ընտանիքից։

Սա նաև ենթադրում  ընտանեկան բժշկի, թերապևտի և մանկաբույժի պատասխանատվության բարձրացում իրեն կցագրված բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման գործում։

Բժիշկներն անկեղծացել են, որ երբեմն չեն կարողանում ընդդիմանալ բնակչի՝ հիվանդանոց կամ թանկարժեք հետազոտության ուղեգրելու պնդումներին։ Ըստ նախարարի` նման դեպքերում օգնության կհասնեն աշխարհի առաջատար փորձի հիման վրա 2017թ. մշակված և տեղայնացված 300  կլինիկական ուղեցույցներն ու գործելակարգերը։ Դրանք այժմ  թվայնացվում են, որից հետո կներբեռնվեն էլեկտրոնային առողջապահության համակարգ։ Դա նշանակում է, որ մեր երկրի բոլոր բժշկական կազմակերպություններում միանման ցուցումների դեպքում կիրականացվեն նույն հետազոտություններն ու բուժումը։

Բոնուսները կձևավորվեն  չափելի արդյունքներով

Լևոն Ալթունյանը մանրամասնել է, որ հաստատուն աշխատավարձը ձևավորվում է մասնագիտական գործառույթներով, այդ թվում` նոր մեթոդաբանությամբ իրականացվող դիսպանսեր հսկողությամբ և կանխարգելիչ հետազոտություններով։ Իսկ դրան գումարվող բոնուսները կձևավորվեն չափելի արդյունքներով` սպասարկվող բնակչության շրջանում հիվանդացության և հաշմանդամության ցուցանիշների, հոսպիտալացման, անաշխատունակության թերթիկների նվազման, պատվաստումների մեծ ընդգրկվածության, առաջնային օղակում բուժման արդյունավետության, ժամանակին և ճիշտ բուժման, չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման և այլ ցուցանիշներով։

էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման դժվարությունները ժամանակավոր են, իսկ հեռանկարը` խոստումնալից

Քննարկման ընթացքում, ընդունելով բժիշկների այն կարծիքը, որ էլեկտրոնային առողջապահության համակարգով աշխատելիս դեռևս դժվարությունների են հանդիպում՝ նախարարն ընդգծել է, որ դրանք ժամանակավոր են։ Փոխարենն՝ առաջադեմ այդ համակարգն իր հնարավորություններով ոչ միայն կնպաստի մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, այլև զգալիորեն կդյուրացնի բժիշկների աշխատանքը, հարմարավետ կլինի նաև բնակիչների համար։

Լևոն Ալթունյանը հավելել է, որ առաջիկա ամիսներին պոլիկլինիկաները կապահովվեն համակարգիչներով, որին կհաջորդի բուժաշխատողների ուսուցումը։ Բժիշկները հայտնել են, որ իրենք պատրաստ են և ուրախ են ոլորտում իրականացվող բարեփոխումների համար։

ԱԱՊ օղակի բարեփոխման ծրագիրը կընդունվի բժիշկներիի կարծիքններն ու առաջարկները հաշվի առնելով

Նախարարը վստահեցրել է, որ բոլոր նկատառումներն ու առաջարկներն ի մի կբերվեն, որոնց լուծումներ կամ պարզաբանումներ կտրվեն։ Նա բժիշկներին հորդորել է իրենց կարծիքններն ու առաջարկությունները ներկայացնել առաջնային օղակում ցերեկային ստացիոնարի լիցենզիավորման արդեն մշակված պայմանների կապակցությամբ։

«Ես աշխարհի շատ երկրների բժիշկների հետ եմ շփվել։ Հավատացնում եմ, որ դուք անփոխարինելի եք։ Պարզապես պետք է մի փոքր ավելի հավատաք ձեր ուժերին և առավելագույնս օգտագործեք  ներքին ռեսուրսները։ Արդյունքում կհասնենք թե՛ առողջապահական կարևոր ցուցանիշների բարելավմանը, թե՛ ձեր հեղինակության բարձրացմանը»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Սիսիանի և Գորիսի ԱԱՊ բժիշկները շնորհակալություն են հայտնել կառուցողական և անկեղծ զրույցի համար։

Լևոն Ալթունյանը նշել է, որ առաջնային օղակի բոլոր բժիշկների հետ նման հանդիպումների արդյունքում ի մի կբերվեն տեղերից ստացված բոլոր առաջարկները։ Այնուհետև աշնանը երևանյան մեծ հավաք կկազմակերպվի, որտեղ էլ կընդունվի  առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման ծրագիրը։

Հանդիպումներին մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորյանը, ՀՀ առողջապահության նախարարի խորհդական Արտեմիս Տեր-Սարգսյանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում
ՀՀ ԱՆ. Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում

Կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության ազգային միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Օրակարգի թեման՝ Հայաստանում մանկական պալիատիվ...

ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ Լրահոս երեխաների մասին ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները
ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները

Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ