Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Դեղերի դեղատոմսով դուրս գրման նախագիծը որոշ կոռուպցիոն ռիսկերի կհանգեցնի. iravaban.net

Դեղերի դեղատոմսով դուրս գրման նախագիծը որոշ կոռուպցիոն ռիսկերի կհանգեցնի. iravaban.net

Այս տարվա փետրվարի 28-ին ուժի մեջ կմտնի կառավարության 1402-Ն որոշումը, որով սահմանվում են դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, ինչպես նաև դեղեր բացթողելու կարգը։ Մարտի 1-ից դեղերի մի մասը հնարավոր կլինի գնել առանց դեղատոմսի, մյուս մասը՝ դեղատոմսերով։

 

Առողջապահության կազմակերպիչ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշում է, որ այս նախագծի ընդունման դեպքում կոռուպցիոն ռիսկեր կարող են առաջ գալ։

 

«Կան սահմանված հոգեմետ, հորմանային, հակավարակային դեղերի ցանկեր, բայց չկա հրաման, որ մարտի 1-ից հենց այս 3 ցանկերն են ուժի մեջ մտնում։ Սա վերահսկող մարմնի կողմից արդեն իսկ կոռուպցիոն ռիսկ է»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց նա։

 

Անհրաժեշտ է ընդգծել, որ Arlis.am իրավական տեղեկատվական համակարգում տեղադրված են առողջապահության նախարարի երկու նույնանուն հրաման՝ Հայաստանում առանց դեղատոմսի բաց թողնված դեղերի ցանկերի հաստատաման մասին, որից մեկը՝ 2005թ-ի ապրիլի 27-ի է ընդունվել և ուժի մեջ մտել 2005թ-ի հունիսի 25-ին, մյուսը՝ 2007թ-ի փետրվարի 8-ին է ընդունվել, ուժի եջ մտել՝2007թ-ի մարտի 5-ին։

 

Դեղերի դեղատոմսով դուրս գրման նախագիծը որոշ կոռուպցիոն ռիսկերի կհանգեցնի

 

«Սրանք գործում են միմյանց զուգահեռ, դրանց ուժը կորցրած լինելու մասին որևէ հրաման հրապարակված չէ ոչ Arlis.am-ում, ոչ էլ առողջապահության նախարարության կայքում»,-նշում է Գևորգ Գրիգորյանը։

 

  • 2005 թ-ի ցանկում նշվում է 616 անուն դեղ է նշված,
  • 2007թ-ի ցանկում՝ 624 անուն դեղ,
  • 2017թ-ի առանց հրամանի ցանկում՝ 1060 անուն դեղ։

 

Նա նշում է, որ հիմա անհասկանալի է, թե ո՞ր ցուցակով պետք է առաջնորդվել․

 

«Երբ ես մի հաղորդման շրաջանակում հարց տվեցի առողջապահության նախարարության Դեղերի քաղաքականության վարչության պետին, թե ուր է այդ հրամանը, ստացա պատասխան, որ կա դեղերի գրանցամատյան։ Իրավաբան չլինելով՝ գնացի նորից ուսումնասիրեցի, հասկացա, որ դեղերի գրանցամատյանն ընդհանուր դեղերի ռեգիստրն է, որտեղ նշվում են՝ ինչ դեղեր են Հայաստանում գրանցված, և դա ոչ մի կապ չունի այս ցուցակների հետ»,- ասաց Գևորգ Գրիգորյանը։

 

Դեղերի դեղատոմսով դուրս գրման նախագիծը որոշ կոռուպցիոն ռիսկերի կհանգեցնի

 

Բացի 3 տարբեր ցուցակներից՝ Գևորգ Գրիգորյանը նաև բարձրաձայնում է բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսի կորցնելու խնդրի մասին․

 

«Ինձ ԱՆ դեղերի քաղաքականության վարչության պետն ասել է, որ դեղատոմսերը սահմանափակված չեն, այսինքն, հաճախորդը կարող է գալ և երկրորդ, երրորդ դեղատոմսը վերցնել։ Հոգեմետ դեղերից բացի, մնացած բոլոր դեղերի համար պետք չէ լինում անձը հաստատող փաստաթուղթ, թե ո՞վ է գնում ու դեղը վերցնում դեղատնից»,-նշեց նա։

 

Նրա խոսքով, եթե հիվանդը գնում է բժշկի և նրան հակաբիոտիկներ են նշանակում, կարող է գնալ դեղատուն, գնել դա, իմանալ, որ իր հարևանին կամ բարեկամին էլ է հարկավոր այդ դեղից, հետ վերադառնա բժշկի մոտ, ասի, թե կորցրել է դեղատոմսը, և բժիշկը նորը կգրի։ Արդյունքում կստացվի այնպես, որ քաղաքացին, միևնույնն է՝ որքան ցանկանա, իր համար կկարողանա դեղ հավաքել․

 

«Իրավախախտումների համար բավարար հող ու հիմք ենք ստեղծում, որ նման արարքների դիմեն, դեղեր պահեսատվորեն, «տակից» դեղեր վաճառեն»,-ասաց Գևորգ Գրիգորյանը։

 

Մեր այն հարցին, թե արդյո՞ք նման ձևով քաղաքացիները ստիպված չեն լինի ավելի շատ դիմել բժշկական տարբեր հաստատությունների օգնությանը, անգամ փոքր խնդիրների դեպքում, Գրիգորյանը նշեց, որ քաղաքացին իրավունք ունի ընտրել իր բժշկին, թե ե՞րբ դիմի նրան, և այս գործընթացը ստիպողաբար չի կարող լինել․

 

«Եթե մեր պոլիկլինիկական օղակն ավելի զարգանա, բնականաբար, քաղաքացին ավելի մեծ հաճույքով կգնա պոլիկլինիկա։ Բայց հիմա մենք դրան պատրաստ չենք։ Այս օրենքի պայմաններում մենք ունենալու ենք պոլիկլինիկաների գերծանրաբեռնվածություն։ Մենք ունենք շուրջ 800 հազար խրոնիկ հիվանդ՝ սիրտանոթային հիվանդություններով, շաքարային դիաբետով և այլն։ Դուք պատկերացնու՞մ եք, այս օրենքի ընդունման պարագայում եթե 800 հազար մարդ միանգամից պոլիկլինիկա մտնի։ Մենք այդքան բժիշկ ու պոլիկլինիկա չունենք, որ նման ծանրաբեռնվածություն լինի»,- ընդգծեց բժիշկը։

 

Չնայած սրան՝ Գևորգ Գրիգորյանը կողմ է, որ դեղատոմսով լինեն որոշ դեղեր․ եթե հակաբիոտիկներ են, հորմոնային, ոչ ստերոիդային, հոգեմետ դեղեր են կամ թմրամիջոցներ են, ապա դրանք պետք է վաճառվեն բացառապես դեղատոմսով, բայց, օրինակ, ցավազրկողների մի ամբողջ շարք, որոնք ներարկային են, կարիք չկա դեղատոմս դուրս գրելու համար․

 

«Ամբողջ աշխարհը գնում է նրան, որ հիվանդին կրթեն, որպեսզի կարողանա ինքն իրեն, իր շրջապատին սպասարկի, օրինակ՝ միջմկանային ներարկում կատարի»,-նշեց նա։

 

Բացի դրանից՝ դեղերի ցանկերի վերլուծություններից պարզ է դառնում, որ առկա են որոշ դեղամիջոցներ, որոնց դասակարգումը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին։ Օրինակ, «Դեքսալգին» դեղամիջոցը ՀՀ-ում ներառված է առանց դեղատոմս դուրս գրվող դեղամիջոցների ցանկում, սակայն վերջինս ունի բավականին սահմանափակումներ և հակացուցումներ, որոնց մասին պացիենտը առանց բժշկի մոտ հետազոտվելու չի կարող տեղյակ լինել (հիմք՝ ՀՀ առողջապահության նախարարության կայքում տեղադրված ցանկ)։

 

Հարցում է կատարվել նաև շտապօգնության կայան, որտեղից պարզվել է, որ օրական 750 կանչ է լինում, բայց արդյո՞ք առողջապահական համակարգը պատրաստ է նրան, որ ամեն ցավազրկող դուրս գրելու համար շտապօգնությունը ևս 50 կանչ ավել գրանցի։

 

«Մենք արդեն խնդիր ունենք այստեղ, և եթե հանկարծ շտապօգնության բրիգադը մի փոքր ուշանա, 10 րոպեի փոխարեն՝ 12 րոպեում հասնի հիվանդին, հնարավոր է բռնություն էլ լինի բժշկի նկատմամբ և այլն։ Մենք ունենալու ենք հասարակության դժգոհությունը»,- ասաց Գևորգ Գրիգորյանը։

 

Նշենք, որ այստեղ իրավական խնդիր չի առաջանում նաև ԵԱՏՄ կազմում ընգրկված լինելու հետ կապված, քանի որ դեղերի ցանկը վերցված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումից։

 

Գրիգորյանի խոսքով, այստեղ մեկ այլ խնդրի ենք բախվում, երբ երկու տարածաշրջանների տարբեր փորձեր միացնում են իրար։

 

«Ռուսաստանի առողջապահական համակարգն այլ է, մերը՝ այլ, մյուս երկրներինը՝ այլ, ու հիմա մենք վերցրել ենք Ռուսաստանի կողմից առանձնացված դեղերի ցանկը, Եվրոպայի նշանակումների փորձը, օրինակ ենք բերում Շվեդիայի, Դանիայի առողջապահական համակարգերին ու փորձում խաչասերել։ Կարծես, վերցնում ենք նարինջ ու կաղամբ, դրանք խաչասերում ենք, ստացվում է կամ կաղամաբային նարինջ, կամ նարնջային կաղամբ, երկուսն էլ ուտելու բան չեն։ Եթե մենք վերցնում ենք մի ուղղություն, ապա պետք է ընտրենք այնիպիսի երկիր, որը մեզ նման է»,-ներկայացրեց բժիշկը։

 

Նա նաև նշեց, որ նմանատիպ օրենքի կիրառում էր որդեգրել Իսպանիան, որտեղ կոռուպցիոն ռիսկերը առողջապահական համակարգում չնվազեցին։ Իսկ Մոլդովայում նման օրենքի կիրառումը 3 ամիս է տևել, այն բերել է քաղաքացիների անհնազանդությանը և դրա արդյունքում այն ուժը կորցրած է ճանաչվել։

Սկզբնաղբյուր. iravaban.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ